Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 23, 2010թ. 11:59

Նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը/Բուլղարիա/ և Ժասլան Նուրտազինը/Ղազախստան/: Հակառակ […]


Նոյեմբեր 23, 2010թ. 11:39

Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցությունից ՀՀ նախագահի հրաժարվելը ցույց տվեց պաշտոնական Երևանի սկզբունքայնությունը


Նոյեմբեր 23, 2010թ. 11:21

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին այսօր կժամանի Թեհրան` Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմիի հրավերով: Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվելու են Լիբանան-Իրան` երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


Նոյեմբեր 23, 2010թ. 09:48

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ: Հայաստանի և Թուրքմենստանի նախագահների բանակցություններից հետո, նախատեսված է նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն:


Նոյեմբեր 22, 2010թ. 18:25

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի Սուրբ Ղեվոնդյանց Մայր տաճար եւ մասնակցել կիրակնորյա պատարագին: Նույն օրը երկրի ղեկավարն ընդունել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Լի Բակային: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այնուհետեւ Բակո Սահակյանը Պասադենա քաղաքում մասնակցել է <<Հեռուստամարաթոն-2010>>-ի շրջանակներում կազմակերպված գալա-միջոցառմանը […]


Նոյեմբեր 22, 2010թ. 17:56

Սեփական սպայի ստվերից վախեցող զինվորը չի կարող հերոսաբար կռվել: Հրամանատարների խնդիրը զինվորի ոգեղենությունը տասնապատկելն է


Նոյեմբեր 22, 2010թ. 17:41

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկելով 2010թ. աշնանային զորակոչի գործընթացը պատշաճ կազմակերպելու հարցերը` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հրաման է ստորագրել, որով զորամասերի հրամանատարներին կարգադրվում է զորակոչի շրջանում անձնական խիստ վերահսկողություն սահմանել նորակոչիկների ընդունման, նախնական բուժզննման, որակական բնութագրերի ուսումնասիրության և ուսումնական ծրագրերում համապատասխան ընդգրկվածության կազմակերպման նկատմամբ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նույն […]


Նոյեմբեր 22, 2010թ. 17:27

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի աշխատանքային հանդիպումը: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի շուրջ:


Նոյեմբեր 22, 2010թ. 17:00

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, թե Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Մինչդեռ ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը հերքել է այս լուրը. «Էլմար Մամեդյարովի հետ նախարար Նալբանդյանն պարզապես կարճատև զրույց է ունեցել: Նման առանձնազրույցներ նախարարը ունեցել է տարբեր երկրների ղեկավարների, միջազգային […]


Նոյեմբեր 22, 2010թ. 16:29

Նոյեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Նորին Սրբությունն անդրադարձավ այն կարևոր ծառայությանը, որ դեսպանատունը կատարում է երկու բարեկամ երկրների հարաբերությունների սերտացման, զորացման և հետագա զարգացման համար: Հայոց Հայրապետն երախտագիտությամբ խոսեց նաև հայ ժողովրդի հանդեպ […]