Նոյեմբերի 15-ից 26-ը Մեծ Բրիտանիայում ընթանում է բանտերում ծառայող հոգևորականների ժողով: Ժողովի շրջանակներում քննարկվում են բանտարկյալների հետ հոգևորականների աշխատանքի առանձնահատկությունները, վերականգնողական աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը և դրանց գործնական օրինակները բրիտանական բանտերում: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս ժողովին մասնակցում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում է Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Նոյեմբեր 2010
Վերջերս «Ժառանգությունե խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը զոհված ազատամարտիկների ընտանիքներին մերժում է անհատույց սեփականության իրավունքով տրամադրել հողամաս` պատճառաբանելով, որ դա կատարվում է միայն հողի սեփականաշնորհում իրականացրած համայնքներում, իսկ Երեւանն այդպիսի համայնք չէ: Վերոնշյալի առնչությամբ պատգամավորը նամակ է ուղարկել Երեւանի քաղաքապետին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն ստորեւ նշված հարցերի վերաբերյալ. 1. Ինչո՞ւ իրավահաջորդության կարգով Երեւան […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը <<Հեռուստամարաթոն-2010>>-ի շրջանակներում կազմակերպված գալա-հանդեսի ժամանակ / Լոս Անջելես, 21 նոյեմբերի 2010թ. / Հարգելի հայրենակիցներ, Թանկագին բարեկամներ, Տիկնայք եւ պարոնայք, Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հանդիպել եւ ողջունել Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին: Աշխարհասփյուռ հայությունը միշտ ընդգծված դերակատարություն է ունեցել Հայրենիքի եւ հատկապես Արցախի զարգացման ու զորացման գործում: Վերջին […]
Նոյեմբերի 17-ին Ուրուգվայի խորհրդարանում կայացել է այդ երկրի օրենսդիր մարմնի եւ Մոնտեվիդեոյի Հայ դատի հանձնախմբի կողմից համատեղ կազմակերպված հանդիսավոր միջոցառում, որը նվիրված էր Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Գլխավոր Ասամբլեայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 13.226 օրենքի ընդունման 45 ամյակին. Ուրուգվայն առաջին պետությունն էր, որի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի երկու պալատների […]
Այն կերաշխավորի հայկական մշակութային արժեքների ճանաչումն ու դրանց հանդեպ հարգանքը, կնպաստի` որպես ազգային փաքրամասնություն` սփյուռքահայ համայնքների արժանապատվության բարձրացմանը…
«Հայոց ցեղասպանության հիշատակը, որը շարունակում է մնալ անպատիժ, և մենք կրկին կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել այդ նողկալի ոճրագործությունը Թուրքիան պետք է իր գործողությունների համար պատասխանատվություն կրի»:
Հեռուստամարաթոնի ժամանակ հավաքագրված բոլոր գումարները կուղղվեն Հիմնադրամի՝ Հայաստանի և Արցախի Հանրապետության «Գյուղերի զարգացման» ծրագրին:
Ճեմարանականները տեղեկություններ ստացան նաև հայոց բանակի արդի վիճակի մասին:
Ս.թ. նոյեմբերի 22-ին Թուրքիայի Հանրապետություն մեկնեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեսչական խումբը` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում տեսչություն անցկացնելու նպատակով: Տեսչությունը նպատակ է հետապնդում հայտարարված վայրում` Բայազետ քաղաքում տեղակայված զորամասում, ստուգել ԵՍԶՈՒ պայմանագրով սահմանված սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակական սահմանափակումների պահպանումը: Սա հայկական տեսչական խմբի երկրորդ այցն է Թուրքիա: 2010թ. մարտին հայկական տեսչություն […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Հնչակյան սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի վարչական մարմնի անդամների հետ` ատենապետ Վազգեն Խոդանյանի գլխավորությամբ: Նույն օրը Նախագահն ընդունել նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին` Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Հակոբ Նազարյանի գլխավորությամբ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին եւ […]




