15 Հունվար 2010

Հունվար 15, 2010թ. 12:30

Համաձայն մեր ազգային խառնվածքի` ամանորյա սեղանը պետք է լինի առատ, անթերի, յուրօրինակ… Ինչպես ամբողջ հանրապետությունում, գողտրիկ Ջերմուկ քաղաքում, նույնպես, բնակչությունը ջանում է հնարավորինս հավատարիմ մնալ այս սովորույթին: Թեև նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին բոլորն էլ գանգատվում են , թե ու՞մ է պետք այս անիմաստ եռուզեռը, վազվզոցը… Փաստորեն, ամեն տարի առատ սեղաններով Ամանոր դիմավորող հայ ազգը […]


Հունվար 15, 2010թ. 11:58

Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հաստատել է երկրի նախագահի պաշտոնում վերընտրման իր պատրաստակամությունը: Սակայն նա նշել է, որ կառաջադրվի, եթե իր թեկնածությունն արժանանա խորհրդարանի հիմնական խմբակցությունների հավանությանը: «Եթե այդպիսին լինի հիմնական խորհրդարանական խմբակցությունների և քաղաքական խմբավորումների կամքը, ես նրանց չեմ հիասթափեցնի և չեմ մերժի նրանց հանձնարարությունը»: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»ին: ArmAr.am


Հունվար 15, 2010թ. 11:56

Այսօր ժ. 17.00-ին Սուրբ Սարգիս եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ս. Ծննդյան տոնի առիթով հանդիսություն: Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանի գրասենյակից  ArmAr.am-ին տեղեկացրին, որ հանդիսությանը ելույթ կունենա «Արարատ» միության «Արարատ» երգչախումբը: Հանդիսության կազմակերպիչն է Ս. Սարգիս եկեղեցու սպասավոր Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, ով ղեկավարում է «Արարատ» երիտասարդական […]


Հունվար 15, 2010թ. 11:55

ԱՄՆ-ն ու Նորվեգիան կոչ են արել Ադրբեջանին հատուկ հետաքննություն  իրականացնել ու  պարզել Նախիջևանի Բնանիար գյուղում տեղի ունեցած հակամարտությունը և ապահովել Ադրբեջանում աշխատող օտարերկյա դիվանագետների անվտանգությունը: Հիշեցնեք, որ անցած տարվա դեկտեմբեի 18-ին շիա-մահմեդականների աշուրա տոնին հաջորդած օրն ու հունվարի հինգին` այդ գյուղում ոստիկանությունը ծեծի էր ենթարկել ու ձերբակալել մոտ 100 հոգու: Ավելի ուշ անհայտ անձինք սպառնացել […]


Հունվար 15, 2010թ. 11:43

Ռուսաստանի դեմ գործողություններում, ինչպես երևում է, վրացական իշխանությունները խտրություն չեն դնում: «Ռիա նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ Վլադիկավկազում ՌԴ ՆԳ փոխնախարար Արկադի Եդելևը հայտնել է, որ Վրաստանի ռազմաբազաներում օտարերկրյա հրահանգիչները հատուկ խմբեր են պատրաստում` ՌԴ տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Որպես թիրախ ընտրվել են հատկապես այն մահմեդական հոգևորականները, որոնք արմատական իսլամիստների դեմ պայքարելու կոչ են […]


Հունվար 15, 2010թ. 11:21

ИА REGNUM Новости կայքում Ստանիսլավ Տարասովն իր «Սերգեյ  Լավրովի դժվարին առաքելությունը Հայաստանում» հոդվածում անդրադառնալով Լավրովի Երևան կատարած այցին, հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ու ղարաբաղյան կարգավորմանն ուղղված գործընթացին գրում է. «Հայ–թուրքական արձանագրությունների վավերացման ճանապարհին Երևանը խոչընդոտներ չի ստեղծել… Թուրքիան է, որ Ադրբեջանի ճնշման տակ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կապել է Հայաստանի հետ իր հարաբերությունների բարելավմամբ: Այդ իսկ պատճառով […]


Հունվար 15, 2010թ. 10:33

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ -Բաքվի ջարդերը հայաթափության գագաթնակետն են համարվում: Չպետք է  մոռանալ, որ Բաքվի ջարդերը Սումգայիթի շարունակությունն էին: Արցախյան ողջ պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների նպատակը մեկն էր`  իրականացնել էթնիկ զտումներ։ Անկախ նրանից, թե ով է եղել իշխանության ղեկին, Ադրբեջանի բոլոր ղեկավարները Ղարաբաղյան հակամարտության լուծումը համարել են հայաթափությունը, […]


Հունվար 15, 2010թ. 10:00

Հոլանդիայում De Dagelijksestandaard տեղեկատվական կայքի խմբագիրը աշխատանքից հեռացրել է 25-ամյա թուրք լրագրող Արմանդ Սաղին, որը Թուրքիայի արտաքին քաղաքականությանը նվիրված իր հոդվածաշարում «հայերի ցեղասպանություն» արտահայտության փոխարեն գործածել է «տեղահանություն» բառը: Հոլանդահայերի բազմաթիվ բողոքներից հետո խմբագիրը թղթակցից պահանջել է ներողություն խնդրել հայերից, իսկ երբ Արմանդ Սաղը հրաժարվել է, նրան հեռացրել են աշխատանքից: Այս մասին տեղեկացրել է թուրքական […]


Հունվար 15, 2010թ. 09:30

1990թ. հունվարի 12 Բաքվի հեռուստատեսությամբ հանդես եկավ Ադրբեջանի ԿԿ-ի առաջին քարտուղար Վեզիրովը կոչ անելով դիմել կտրուկ գործողությունների ընդդեմ հայ ազգաբնակչության: Հենց այս ելույթի ժամանակ էլ հնչեցվեց «Կենտրոնը մեր ձեռքերում է» արտահայտությունը: 1990թ. հունվար 13-15 Տեղի ունեցան հայերի ջարդերը Բաքվում:  Ջարդերի ժամանակ խորհրդային զորքերը դուրս չեկան զորանոցներից և չլքեցին Բինա օդակայանը, որտեղ նրանք արագ տեղափոխվել էին […]


Հունվար 15, 2010թ. 09:15

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունվարի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա: Այցի ընթացում, ինչպես «Ազատությունե ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, հնարավոր է, որ քննարկվի նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման հարցը: ArmAr.am