Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մասնակցելով Մարդինում կազմակերպված թուրք դեսպանների հետ երկրորդ կոնֆերանսին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը, ըստ որի Դավութօղլուն դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ոչ ոք թող չմտածի որ գծած սահմանները մշտական են։ Իհարկե, պետք է հարգենք սահմանները, բայց բարեկամության շրջանակներում, նույն եվրոպական կառույցի պես պետք է ընդունենք սահմանները։ Այս սահմանները պատից […]
Հունվար 2010
Նախորդ տարեվերջին Վանի նահանգապետը հայտարարել էր, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 2010 թվականին կբացվի ժամերգությունների ու պատարագների համար: Սակայն, ինչպես հայտնում է թուրքական «Milliyet» թերթը, Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայն ասել է, որ եկեղեցին չի վերաբացվելու ժամերգությունների համար, գմբեթին խաչ չի տեղադրվելու և այն շարունակելու է գործել որպես թանգարան: Վանի նահանգապետ […]
Հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը «Hurriyet» թերթում ամփոփելով և գնահատելով անցնող 2009 թվականը, առավել նշանակալից իրադարձությունների շարքում հատկապես առանձնացրել է մինարեթների հարցով Շվեյցարիայում անցկացված հանրաքվեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա հոդվածը որոշ կրճատումներով. «Շվեյցարիան իր 7.6 մլն ազգաբնակչությամբ գտնվում է Եվրոպայի սրտում: Շվեյցարիացիների հիմնական մտահոգությունն իրենց ձեռք բերած բարեկեցությունը կորցնելու վախն է և շրջակա […]
Ինչպես հայտնի է հունվարի 11-ից հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը վերսկսվել է. Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունից ArmAr.am-ը տեղեկացավ, որ այլևս արձակուրդի երկարաձգում չի լինի։ Սակայն, ի տարբերություն դպրոցների՝ նախադպրոցական հիմնարկներում արձակուրդը կերկարաձգվի մինչև փետրվարի 1-ը։ ArmAr.am
Այս մասին տեղեկացնում է Թուրքական «Milliyet» օրաթերթի էլ-կայքը: Աղբյուրի համաձայն` հունվարի 10-12-ը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին պաշտոնական այցով գտնվելու է Թուրքիայում, որի ժամանակ էլ ստորագրվելու է վիզային ռեժիմի հանման պայմանագիր: Լիբանանի վարչապետը Թուրքիա է ժամանելու մեծ պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված են լինելու նախարարներ, գործարարներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Լիբանանի վարչապետը Անկարայում հանդիպելու է իր թուրք պաշտոնակցի […]
Վաղը Սահմանադրական դատարանը կտա իր եզրակացությունը, թե ինչքանով են հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում ՀՀ օրենսդրությանը: ArmAr-ի հետ զրույցում խնդրի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը. «Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը կտա դրական եզրակացություն: Հարցը քաղաքական է: Կարելի է բազմաթիվ փաստարկներ բերել, որ դա համապատաասխանում է ՀՀ օրենսդրությանը և ընդհակառակը` կոնկրետ փաստարկներով ապացուցել դրանց […]
1989թ. հունվարի 12 ԽՍՀՄ ԳԽ Նախագահությունը ընդունեց` ԼՂԻՄ-ում կառավարման հատուկ ձևի հաստատման և Արկադի Վոլսկու գլխավությամբ Հատուկ կառավարման կոմիտեի (ՀԿԿ) կազմավորման մասին Հրամանագիրը: Սույն հրամանագրով կասեցվեց ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների խորհրդի և ԽՄԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի գործունեությունը: Փաստորեն, հատուկ կառավարում մտցնելու մասին Հրամանագրի ընդունումը նշանակում էր ԼՂԻՄԻ փաստացի դուրսբերում Ադրբեջանական ԽՍՀ անմիջական ենթակայությունից: Ասենք նաև, որ […]
Ուկրաինայում նախագահական ընտրություններին մնացել է մեկ շաբաթից քիչ ժամանակ: Համաժողովրդական քվեարկությունը կկայանա հունվարի 17-ին: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, քարոզարշավն ավելի մեծ թափ է հավաքում: Թեկնածուները փորձում են ստանալ այն քաղաքացիների ձայները, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ում են ցանկանում տեսնել երկրի ղեկավարի պաշտոնում: Տեղեկացնենք, որ Ուկրաինայի գլխավոր պաշտոնին հավակնում է 18 թեկնածու, այդ թվում […]
Իրանում խորհրդարանական հանձնաժողովը 3 ցուցարարների մահվան համար պատասխանատու է ճանաչել Թեհրանի նախկին դատախազ Սաիդ Մորթազավիին: Հիշեցնենք, որ ցուցարարները զոհվել են նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վերընտրման դեմ կազմակերպված ցույցերի արդյունքում: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Մորթազավին պնդել է, որ ձերբակալված ցուցարարները կալանքի տակ գտնվեն ոչ թե բանտում, այլ Քախրիզակ ճամբարում, որտեղ վերջիններս նվաստացուցիչ վերաբերմունքի են արժանացել: Այդ […]
Այսօր ժամը 16:30-ինՍտեփան Շահումյանի անվան հրապարակում տեղի կունենա ՀՅԴ կուսակցության հանարահավաքը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի քննարկման առիթով: Բողոքի հիմնական հանրահավաքը և երթը նախատեսվում է հունվարի 12-ին: Իսկ այսօրվա բողոքի ակցիայի նպատակն է մինչև արձանագրությունների քննարկման օրը` ՍԴ նախագահին փոխանցել ՀՅԴ բանաձևը: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի խոսքերով պահանջերը հայտնի են` դրանք վերաբերում են […]




