Հունվար 2010

Հունվար 13, 2010թ. 09:30

Բուլղարիայի՝ Արտերկրի բուլղարացիների հարցերով գործակալության նախարար Բոժիդար Դիմիտրովը, նոր տարվա շեմին «մեծ փոթորիկ առաջացրեց»՝ սպառնալով արգելափակել Թուրքիայի մուտքը Եվրամիություն (ԵՄ), քանի դեռ նա միլիարդավոր դոլարների փոխհատուցում չի վճարել օսմանյան ժամանակաշրջանում բռնի տեղահանված բուլղարացիների համար: Դիմիտրովն ասաց, որ Թուրքիան պարտավոր է 20 մլրդ դոլար վճարել Բուլղարիային` 1913 թվականին հարյուր հազարավոր էթնիկ բուլղարացիների արտաքսման համար: 1923 թվականին […]


Հունվար 12, 2010թ. 20:49

Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրն իր դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարումների նոր տեսահոլովակ են ձայնագրել,: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Շառլ Ազնավուրի դուստր Սեդա Ազնավուրը հայտնել է, որ նոր տեսահոլովակում Շառլ Ազնավուրն ու ինքը հանդես են գալիս հայերեն կատարումներով: ArmAr.am


Հունվար 12, 2010թ. 20:17

ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թ. հունվարի 12-ին քննության առնելով «2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասինե և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, մասնավորապես, իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ. […]


Հունվար 12, 2010թ. 20:14

Հունվարի 11-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի Ժողովրդական ժողովի նախագահ դոկտոր Ֆաթհի Սուրուրի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների տարեցտարի առավել ամրապնդման եւ զարգացման կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության խորացման հետ կապված հարցեր` կարեւորելով փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը: ArmAr.am


Հունվար 12, 2010թ. 20:03

Ականավոր երաժիշտ Գեորգի Գարանյանի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ցավակցական հեռագիր են հղել Գարանյանների ընտանիքին: Հեռագրում ասված է. «Խորապես վշտացած ենք Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երաժշիտ, ջազմեն, կոմպոզիտոր եւ դիրիժոր Գեորգի Արամի Գարանյանի անժամանակ մահվան լուրով: Կյանքից հեռացել է ականավոր սաքսոֆոնահարը եւ իմպրովիզատորը, ում ստեղծագործությունը իր պատվավոր տեղն է զբաղեցնում համաշխարհային […]


Հունվար 12, 2010թ. 20:00

Շուրջ  երկու տասնամյակ առաջ, այս օրերին, Բաքվում ադրբեջանցիները  անգթորեն կոտորեցին հարյուրավոր հայերի: Նրանց հիշատակը վառ պահողները`մտերիմներն են ու հարազատներն են: Իսկ Հայաստանի Հանրապետությունը  տվել՞ է,  արդյոք, կատարվածի քաղաքական և իրավական գնահատականը: ArmAr.am-ի հետ զրույցում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանն ասաց, որ ցավոք, մինչ օրս քաղաքական գնահատական չի տրվել` Ադրբեջանի կողմից 1988-94թ. հայ բնակչության դեմ […]


Հունվար 12, 2010թ. 18:35

Ինչպես և ենթադրվում էր, ՀՀ ՍԴ-ն այսօր որոշում կայացրեց, ըստ որի հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Անկախության Հռչակագրին։ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մինչև որոշումը հրապարակելը մոտ 20 րոպե ներկայացնում էր այն փաստարկները, որոնցով պետք է հիմնավորվեր նման որոշումը։ Հատկանշական է այն, որ հանգամանալից նախաբանում ՍԴ-ն ընդունում էր բոլոր այն փաստարկները, որոնք […]


Հունվար 12, 2010թ. 18:09

Բաքվի հայության հանդեպ ադրբեջանական իշխանությունների եւ քրեական տարրերի կողմից իրագործված ցեղասպան գործողությունների 20-ամյա տարելիցի նախօրեին հարկ ենք համարում արձանագրել, որ 1988թ.-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը նենգափոխվել է ադրբեջանական կողմի ջանքերով, Մինսկի խմբի համանախագահ միջնորդների թողտվությամբ ու ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների քաղաքական անսկզբունքայնության արդյունքում: Այս նենգափոխության հետեւանքով բանակցային գործընթացը որպես ցանկալի վերջնարդյունք դիտարկում է […]


Հունվար 12, 2010թ. 18:04

Հունվարի 13-ին լրանում է Բաքվում տեղի ունեցած ողբերգության` հայերի ջարդի 20 տարին: Այդ նպատակով, հանրապետության դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերտների համար հունվարի 13-19-ը կանցկացվի բաց դաս` նվիրված Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: Դասի կազմակերպման վերաբերյալ մեթոդական նյութերը տեղադրված են ՀՀ ԿԳՆ պաշտոնակական կայքի «Հանրակրթություն” բաժնում: ArmAr.am


Հունվար 12, 2010թ. 17:10

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանն այսօր «Հայելի» ակումբում տեղեկացրեց, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու պատճառով բաց թողնված դասաժամերը լրացվելու են` համաձայն մշակված աշխատակարգի, ըստ որի, հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնական պարապմունքները սկսվել են 2010թ. հունվարի 11-ից: Համաձայն մարզերից ստացված տեղեկատվության, հունվարի 11-ի դրությամբ բացակայությունների թիվը հանրապետության դպրոցներում կազմել է շուրջ 10 տոկոս: […]