1 Փետրվար 2010

Փետրվար 1, 2010թ. 12:07

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Թուրքիայում Եվրոնյուզ հեռուստաընկերության հեռարձակումից առաջ, պատասխանել է մի շարք հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի: Հարց – Եվրոպական Միության հետ ընթացող բանակցությունները դանդաղում են:  Բրյուսելը մեղադրում է  Թուրքիային բարեփոխումները ձգձգելու համար, իսկ դուք քննադատում եք Եվրոպական որոշ առաջնորդների` Թուրքիայի առջև ճանապարհը փակելու համար: ԵՄ-ին անդամակցելու պարտադիր 35 պայմաններից ութը կասեցվել են Եվրոպական […]


Փետրվար 1, 2010թ. 11:58

2005 թ. հունվարի 25 Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի հարցով ընդունվեց որոշում, որում հիշատակվում է, որ 2001թվականին Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս պարտավորություններ են ստանձնել` միայն խաղաղ ճանապարհով հասնել հակամարտության կարգավորմանը: Որոշումը կոչ է անում երկու երկրների կառավարություններին «զերծ մնալ միմյանց նկատմամբ ռազմական ուժի կիրառումից և զինված գործողությունների իրականացումից»: ԵԽԽՎ-ն […]


Փետրվար 1, 2010թ. 11:36

Հայտնի բան է. անգլիական դիվանագիտությունն աշխարհում սովորաբար համարվել է լավագույնը: Հարյուրավոր տարիներ առաջացրել է հիացմունք, շարժել նախանձ, կորզել ծափեր: Հետո, երբ աշխարհի քաղաքական պատմության մաս սկսեցին կազմել նաև օսմանցի թուրքերը, հնարամիտ խորամանկության կամ խորամանկ հնարամտության նոր օրինակներ մեջտեղ եկան: Բնավ պատահական չէր, որ թուրքերին սկսեցին անվանել «Արևելքի անգլիացիներ» նկատի ունենալով հենց արդյունավետ դիվանագությունը: Զորօրինակ առաջին […]


Փետրվար 1, 2010թ. 11:07

Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է կիրակի օրը Կիպրոս կատարած եռօրյա այցի ժամանակ: Նա  հույս է հայտնել, որ իր ներկայությամբ կպաստի բանակցությունների ընթացքին, և երկու կողմերի ղեկավարները քայլեր կկատարեն փոխհամաձայնության գալու համար: Այցի ընթացքում Մունը կհանդիպի Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասի և Կիպրոսի թուրքերի առաջնորդ Ալի Թալաթի հետ: 1974 թվականից ի վեր Կիպրոսը փաստացի բաժանված […]


Փետրվար 1, 2010թ. 10:44

2010թվականի  հունվարի 30-ին  հնդկահայ համայնքում երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի և նրա որդու`Սուրբ Մարտիրոսի տոնը նշվեց առանձնահատուկ ձևով. Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում կազմակերպվել էր նկարչության  մրցույթ: Նախապես հայտարարված մրցույթի մասնակից աշակերտները պետք է նկարեին Սուրբ Սարգիսին: Մինչ սկսելը` hնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը դպրոցի դահլիճում հավաքվածներին […]


Փետրվար 1, 2010թ. 10:42

ArmAr. am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում հոգեբան Ալբերտ Նալչաջյանը նկատեց, թե մեր լրատվամիջոցներն այսօր անհրաժեշտ  տեղեկատվական քարոզչություն չեն իրականացնում` Հայոց բանակը որպես մեր ազգային կարևորագույն արժեք ներկայացնելու ուղղությամբ:  Չի խրախուսվում մեր զինվորը: «Մինչդեռ այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տանել: Պետք է ներկայացնել մեր բանակի դրական կողմերը»: Հոգեբանը դեմ է այն կարծիքներին, թե պետք […]