1 Փետրվար 2010

Փետրվար 1, 2010թ. 16:47

Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ   Էրդողանի հայտարարությունը, թե  «Հայաստանը մեկ անգամ ևս պետք է քննարկի, թե ինչի մասին ենք մենք բանակցում և ինչ ենք պատրաստվում անել, որովհետև թուրքական կողմը կատարել է արձանագրություններով նախատեսված իր պարտավորությունները»,  ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը նշեց որ նմանատիպ հայտարարություններն ամենևին էլ նորությունն չեն: Սակայն. «Եթե թուրքական կողմը որոշակի խնդիրներ է փորձում […]


Փետրվար 1, 2010թ. 16:40

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի վարչապետ Էրդողանի հերթական հայտարարությունն այն մասին, թե  Հայաստանը մեկ անգամ ևս պետք է քննարկի` արձանագրություններում ինչի մասին է խոսքը` « ինչի մասին ենք մենք բանակցում և ինչ ենք պատրաստվում անել»: -ՀՀ ՍԴ-ն իր եզրակացությունը տվել է` հայկական կողմը քննարկելու ոչինչ չունի։ Որպես եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, իմ պարտականությունների մեջ  չի մտնում Թուրքիայի […]


Փետրվար 1, 2010թ. 16:25

Ղարաբաղյան խնդիրը փակուղային է, քանի որ կողմերից ոչ մեկը չի գնա փոխզիջման: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը. «Ղարաբաղյան հարցը գործածվում է տարբեր գերտերություններրի կողմից տարբեր քաղաքական հարցեր լուծելու նպատակով: Նաև այդ պատճառով չի լուծվում խնդիրը»: Ինչ վերաբերում է պատերազմին, որի մասին պարբերաբար հայտարարում է հարևան երկրի նախագահը, […]


Փետրվար 1, 2010թ. 13:34

Վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված` փետրվարի 2-ին ժամը 10.00-24.00 կջրազրկվեն` Աջափնյակի վարչական շրջանի 16-րդ, Գ-3 (Նազարբեկյան) և Գ-1 թաղամասերը, Մազմանյան փ. թիվ 5, Բաշինջաղյան փ. թիվ 188, 190, 192, 196, Բաշինջաղյան փ. 2-րդ նրբանցքի` թիվ 6, 8, 10, 12 շենքերը և հարակից տարածքները: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: […]


Փետրվար 1, 2010թ. 13:31

Օրերս առանց մեկնաբանությունների հրաժարական տվեց սպորտի նախարար ԲՀԿ-ական Արմեն Գրիգորյանը, նրան փոխարինեց նույն կուսակցության անդամ Արթուր Պետրոսյանը։ Այսօր լրագրողները պարզել են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը տեղյակ չէ, թե ո՞րն է այս փոփոխության պատճառը։ «Պարոն Ծառուկյան, ասում են, փողերի յուրացման պատճառով է նախարարն ազատվել պաշտոնից», հարցին Պարոն Ծառուկյանը պատասխանել է.«Ես նման բանից տեղյակ չեմ», խորհուրդ […]


Փետրվար 1, 2010թ. 13:04

ԱԺ նստաշրջանի առաջին իսկ օրը լրագրողները շրջապատել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  նախագահ  Գագիկ Ծառուկյանին, այսպիսի հարց են ուղել, թե. «Ադրբեջանական լրատվամիջոցները շատ են գրում այն մասին, որ ԲՀԿ ղեկավարն ունի հատուկ գազանանոց, ուր պահում է առյուծ ու վագր»: Ի պատասխան ասվածին, ԲՀԿ նախագահը պատասխանել է.«Ադրբեջանցիները իրենց տներում կատու ու շուն են պահում, իսկ մենք` հայերս […]


Փետրվար 1, 2010թ. 12:53

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2009-ի հոկտեմբերից մեկնարկել է ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման եւ չգործող հին ջրամբարի վերանորոգման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համատեղ հովանավորությամբ: «Մեր մարդասիրական գործունեության կենտրոնում Արցախի բնակչության համընդհանուր բարեկեցությունն է, սակայն հատուկ ուշադրություն ենք դարձնում համայնքների ջրամատակարարմանն ու  երեխաներին առնչվող ծրագրերին», […]


Փետրվար 1, 2010թ. 12:52

Այս պահին մեկնարկել է ՀՀ ԱԺ չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանը: Մեր թղթակցի տեղեկացմամբ, այսօր ԱԺ նիստերի դահլիճը սովորականից ավելի մարդաշատ էր: Նստաշրջանի առաջին օրը պատգամավորներից բացի, ԱԺ նախագահի հրավերով, խորհրդարան էին շտապել նաև  Երևանի տարբեր համայնքների դպրոցների աշակերտներ: ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ  այսուհետ խոհրդարանում կանցկացվեն բաց դռների օրեր, ինչը մեր աշակերտներին հնարավորություն […]


Փետրվար 1, 2010թ. 12:24

«Հայ-թուրքական համաձայնությունը փակուղի է մտել անհանգիստ տարածաշրջանում» վերտառությամբ մի ծավալուն հոդված է հրապարակել «Reuters» լրատվական գործակալությունը, որտեղ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին: Խոսելով հայ-թուրքական բնականոն հարաբերությունների հաստատման և սահմանի բացման մասին, հոդվածագիրը նշում է, որ այդ համաձայնագիրը դրական ազդեցություն կունենար դեպի ծով ելք չունեցող Հայաստանի տնտեսության վրա և նպաստավոր պայմաններ կստեղծեր […]


Փետրվար 1, 2010թ. 12:14

Ուրբաթ օրը կայացած ԱԺ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է չորրորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի և փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագծերը: Ըստ այդմ, ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 120 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 78 հարց, միջազգային 14 պայմանագիր: Ինչպես տեղեկացնում է ArmAr.am–ի խորհրդարանական թղթակիցը, Հայաստանի և […]