1 Փետրվար 2010

Փետրվար 1, 2010թ. 18:19

«Պատմական ցանկացած թեմայի քննարկում, ոչ միայն ցեղասպանության վերաբերյալ, կարող է վտանգ ներկայացնել Թուրքիայի համար»,- այսօր Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տօրեն Հայկ Դեմոյանը: Թեպետ Հայաստանը բազմիցս է հայտարարել այն մասին, որ ցեղասպնության հարցը չի կարող լինել քննարկման առարկա, այնուամենայնիվ հայ-թուրքական արձանագրություններում պատմական հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի հիշատակումը շատերին է անհանգստացում: […]


Փետրվար 1, 2010թ. 18:14

Ադրբեջանցի հեղինակը տարակուսանք հայտնելով իր երկրի կողմից վարվող անհավասարակշիռ արտաքին քաղաքականության վերաբերյալ, միաժամանակ հարցնում է.«Միգուցե՞ մեր անկախությունը կորցնելու ճանապարհին ենք կանգնած…»: Նա գրում է, որ անկախության ձեռքբերումից հետո Ադրբեջանում երկար ժամանակ շատ մոդայիկ է եղել իրենց բոլոր դժբախտություններում Ռուսաստանին մեղադրելը. «Բոլոր մակարդակներում, այդ թվում պաշտոնական, հայտարարվում էր, որ ղարաբաղյան ճակատում պարտությունը հիմնականում պայմանավորված էր նրանով, […]


Փետրվար 1, 2010թ. 18:02

ՀՀ ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ եԽԽՎ –ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներ Դավիթ Հարությունյանի, Արմեն Ռուստամյանի, Նաիրա Զոհրաբյանի և Արծրուն Աղաջանյանի ասուլիսը։ Պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը  հանգամանալից ներկայացրեց, թե ի՞նչ է տեղի ունեցել ԵԽԽՎ-ում՝  մեր երկրի լիազորությունների դադարեցման, ապա և՝ վերականգնման հետ կապված։ Նա մանրամասնեց, որ անկախ այն բանից, թե ինչպես կքվերակեր Հայաստանը, Չավուխօղլու նախագահ լինելու […]


Փետրվար 1, 2010թ. 17:53

Փետրվարի 1-ին՝ խորհրդարանի ձմեռային արձակուրդների ավարտից հետո առաջին աշխատանքային օրը,   ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Խորհրդակցությանը քննարկվեցին Ազգային ժողովի՝ արդեն ընթացք ստացած 10-րդ նստաշրջանի և առաջիկա լիագումար նիստի օրակարգերի ձևավորման, ինչպես նաև փետրվար […]


Փետրվար 1, 2010թ. 17:47

Հունվարի 28-ին Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հավատարմագրված դիվանագետների հերթական հավաքը, որի հյուրընկալությունն առաջին անգամ ստանձնել էր Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը: Հավաքին մասնակցել են վեց տասնյակից ավելի երկրների հյուպատոսներ, ովքեր քննարկել են 2010 թվականի ծրագրերը եւ առաջիկա միասնական անելիքները: Ներկայացուցչական հավաքի մասնակիցները ողջունել են Հայաստանի գլխավոր հյուպատոսի նախաձեռնությունը, ինչը լավ հնարավորություն է ջերմ մթնոլորտում […]


Փետրվար 1, 2010թ. 17:42

Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Վասիլի Աբգարի Աթաջանյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: ArmAr.am


Փետրվար 1, 2010թ. 17:36

«Եթե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը տապալվի, ապա դա կլինի միմիայն Թուրքիայի մեղքով: Արդյունքում` գործի կդրվի «Հայկական ցեղասպանություն» մահակը, և Թուրքիան դեղին քարտ կստանա մեծ տերությունների կողմից` ցեղասպանության ճանաչման տեսքով», – կարծում է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե Թուրքիան արձանագրությունները կվավերացնի ապրիլի 24-ի նախաշեմին, ապա Դեմոյանի կարծիքով, Թուրքիան եղեռնի […]


Փետրվար 1, 2010թ. 17:26

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են «TRT 1» թուրքական պետական հեռուստաեթերով Էրդողանի հնչեցրած դիտարկումներին, որոնք ներառել են ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերի լայն սպեկտր: Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նա նախ նշել է, որ Թուրքիայի տարածքում բնակվող 170 հազար հայերից միայն 70 հազարն է Թուրքիայի քաղաքացի: Նշանակում է` մյուսները ապօրինի ներգաղթյալներ են: «Մենք […]


Փետրվար 1, 2010թ. 17:06

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանելով լրագրողների հարցին`Աբովյան քաղաքում կանգառները Ավտոկայարանում տեղակայելու հետ կապված, ասաց, եթե բնակչությունը դեմ են դրան կամ դա հարմար չէ բնակչության համար, ապա առաջիկայում միջոցներ կձեռնարկվեն այդ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: «Կարվի հնարավորը, որ ամեն ինչ լինի հարմար բնակիչների համար»: Նշենք՜ որ Աբովյանում այդ խնդիրը ծագել է մոտ երկու ամիս առաջ։ […]


Փետրվար 1, 2010թ. 16:48

Թուրքիայի արտգործնախարարությունում ամոթից խառնվել են իրար: Աշխարհով մեկ խայտառակ լինելու եզրին է հայտնվել Իտալիայում Թուրքիայի դեսպան Ալի Յաքըթալը: Վերջինիս դեմ մեղադրանք է ներկայացվել սեռական ոտնձգություն կատարելու համար: Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet» թերթը: Տեղեկացվում է, որ արդեն սկսվել է նախաքննություն: Եթե նախաքննությամբ պարզվի, որ թուրք դեսպանին ներկայացված մեղադրանքն անհիմն չէ, ապա նա կարող է […]