4 Փետրվար 2010

Փետրվար 4, 2010թ. 14:30

Թուրքիայի էներգետիկայի նախարարը փետրվարի 4-ին հայտնել է, որ իրենք Ադրբեջանից ներկրվող բնական գազի սակագինը սահմանել են և ստացել Ադրբեջանի վերջնական համաձայնությունը: «Մենք ադրբեջանական Շահ Դենիզ-1 հանքավայրից արտահանվող գազի համար առաջարկել ենք տրամաբանական գին, որն ընդունվել է Ադրբեջանի կողմից»,- Իրանի արտգործնախարար Մանուչեիր Մոթաքիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թաներ Յելդիզը: Հիշեցնենք, որ նախկինում Ադրբեջանը հայտարարել էր, […]


Փետրվար 4, 2010թ. 14:25

«Հայաստանը պետք է մտածի Թուրիքային պատժելու մասին, եթե Թուրքիան ձախողի հայ-թուրքական արձանագրությունները»: Այսօր լրագրողներին հայտարարել է Ռազմավարական եւ Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` նշելով, որ այսօր բոլորը սպասում են միմիայն Թուրքիային. «Արձանագրությունները կապրեն, թե կմահանան, կախված է միայն Թուրքիայի ներքին քաղաքականությունից» Ըստ Կիրակոսյանի` հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը տարածաշրջանում միակ հարցն է, որ բոլոր երեք […]


Փետրվար 4, 2010թ. 14:15

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Այժմ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածը դատական ակտը չկատարելու համար պատասխանատվություն է սահմանում միայն պաշտոնատար անձանց համար: Առաջարկվող փոփոխությունները նման դեպքում պատասխանատվություն են սահմանում բոլոր քաղաքացիների համար: Այսպիսով, ընդունելի է […]


Փետրվար 4, 2010թ. 14:06

ՀՀ կառավարությունը հաստատել է «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 5/1 բանաձեւի 15 (Ա) կետի համաձայն ներկայացվող ՀՀ ազգային զեկույցը», որը ս.թ.  մայիսին պաշտպանվելու է ՄԱԿ-ի աշխատանքային խմբում` երկրի պատվիրակության եւ անդամ երկրների միջեւ ծավալվող ինտերակտիվ երկխոսության միջոցով: Նշված ընթացակարգն արդյունավետ անցնելու, ինչպես նաեւ երկրի պատրաստվածությունը ժամանակին ապահովելու համար անցած տարվա ընթացքում կառավարությունը հաստատել է մարդու իրավունքներին […]


Փետրվար 4, 2010թ. 13:53

Այսօր տեղի ունեցած նիստում ՀՀ Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկությանը: Նշվում է, որ  այդ փաստաթուղթը կնպաստի երկու պետությունների տնտեսությունների  համար առաջնահերթ նշանակություն ունեցող համատեղ գիտական, գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական ծրագրերի և նախագծերի համաֆինանսավորման սկզբունքով իրականացմանը, գիտնականների և մասնագետների փոխանակմանը, ինչպես նաև գիտական կադրերի […]


Փետրվար 4, 2010թ. 13:47

«Nabucco» նախագիծը դոփում է տեղում արտադրողների, տարանցիկ երկրների և էներգակիրների սպառողների միջև գործողությունների համակարգման մեխանիզմի և Եվրամիության կողմից փաստացի ղեկավարման բացակայության պատճառով»: Այս մասին «Eurasia Daily Monitor»-ում հրապարակված հոդվածում գրում է ամերիկացի քաղաքագետ, «Ջեյմսթաուն» հիմնադրամի աշխատակից Վլադիմիր Սոկորը: Քաղաքագետի կարծիքով, քաղաքական հիմնախնդիրները ևս բացասաբար են անդրադառնում այս նախագծի իրականացման վրա. «Այդպիսի խնդիրներից մեկը, որը հստակորեն […]


Փետրվար 4, 2010թ. 13:37

ՀՀ կառավարությունում այսօր տեղի ունեցած նիստում գործադիրը Սերգեյ Ավետիսյանին եռամսյա փորձաշրջանով նշանակել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար: ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը  անդրադարձել է նաև մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանին աշխատանքից ազատելու կապակցությամբ մամուլում եղած տարաբնույթ մեկնաբանություններին: Վարչապետը նշել է, որ նախկին փոխնախարարն ինքն է ցանկություն հայտնել թողնելու այդ պաշտոնը  և նվիրվելու ստեղծագործական աշխատանքի: ArmAr.am


Փետրվար 4, 2010թ. 13:23

Զինված հարձակում է տեղի ունեցել Ադանայի ԱՄՆ հյուպատոսության շենքի վրա։ Հյուպատոսարանի դիմաց կայանած մեքենայից ահաբեկիչները կրակ են բացել շենքի վրա։  Հանցագործները փորձել են փախչել, սակայն թուրք ոստիկաններին հաջողվել է նրանցից 6-ին ձերբակալել։ Պարզվել է, որ նրանք  «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամներ են։ ArmAr.am


Փետրվար 4, 2010թ. 12:50

Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ադրբեջանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով, այդ գործընթացում առաջատար դերակատարումը պատկանում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը, եւ այդ հակամարտության վերաբերյալ հարցը պետք է ուղղղել հենց ԵԱՀԿ-ին։ ArmAr.am


Փետրվար 4, 2010թ. 12:37

Փետրվարի 2-ին, Աթենքում հանդիսավորությամբ նշվել է Հայոց բանակի կազմավորման 18-րդ տարեդարձը:  Կազմակերպված պաշտոնական ընդունելությանն ու հանդիսությանը Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի և ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանի հրավերով ներկա են եղել Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ ու ռազմական կցորդներ, Հունաստանի ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների բարձրաստիճան պաշտոնյաներ և սպաներ, հունահայոց հոգևոր դասի ներկայացուցիչներ, հայկական […]