4 Փետրվար 2010

Փետրվար 4, 2010թ. 12:25

Վերջերս Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանի կայքում տեղադրվել էր Բասիմ Ալ-Ահմադի հոդվածը Հայոց Ցեղասպանության մասին: Թարգմանաբար այն ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. «Ո՞վ է հիմա հիշում հայերի մասին». Ադոլֆ Հիտլերի այս հանրահայտ խոսքերը հնչել են 1939 թ. սեպտեմբերի 1-ից առաջ, մինչ Լեհաստան ներխուժելը. այս խոսքերով նա իր գեներալներին խրախուսում էր հրեաների ցեղասպանությունն իրականացնելու համար: Հիտլերի սարսռազդու այս […]


Փետրվար 4, 2010թ. 11:50

Ս. թ. փետրվարի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանը իր առաջին այցը կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի նստավայր, որտեղ առանձնազրույց ունեցավ թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հետ: Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը շնորհավորեց նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթեց ուժ եւ կարողություն առաքելությունը կատարելու գործում` ի շահ Հայաստանի եւ […]


Փետրվար 4, 2010թ. 11:40

Հայաստանի արտաքին քաղաքականությունը հետապնդում է երկու նպատակ, առաջինն ակնհայտ է՝ երկրի անվտանգության ապահովումը, երկրորդր զուտ հայկական խնդիրներն են, որոնց թվում՝ նաեւ Հայկական հարցը։ Եվ այս երկու նպատակների համադրությունն է, որ ստեղծում է մեր արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղությունը։ Այս երկու նպատակները փոխկապակցված են։ Որքան մենք կունենանք ուժեղ, անվտանգ Հայաստան, նույնքան հեշտ կլուծենք մեր ազգային խնդիրներր։ Որքանով […]


Փետրվար 4, 2010թ. 11:22

Երեւան, 04 փետրվարի, 2010թ.: «Հայաստան» ամահայկական հիմնադրամը Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ Լոռու մարզի Արծնի համայնքում իրականացնում է դպրոցաշինական ծրագիր: Հիմնանորոգվում է գյուղի 1962 թվականին կառուցված երկհարկանի դպրոցի աջակողմյան մասնաշենքը, որը լիարժեք կսպասարկի 49 աշակերտ ունեցող համայնքին: Այս մասին տեղեկացնում է                                 […]


Փետրվար 4, 2010թ. 11:12

Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը տեղեկացրել է, որ Իրաքում ԱՄՆ-ի զինուժ հրամանատար, բանակի գեներալ Ռայ Օդիեռնոյի հետ հանդիպման ժամանակ, վերջինիս ներկայացրել է Անկարայի մտահոգությունն հյուսիսային Իրաքից Թուրքիայի ուղղված ահաբեկչական սպառնալիքի վերաբերյալ: Թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալության տեղեկացմամբ` ամերիկացի բարձրաստիճան զինվորականը Անկարա է ժամանել Աթալայի պաշտոնական հրավերով: Նախարարի ու գեներալի առանձնազրույցից հետո գերատեսչության շենքում մեկնարկել […]


Փետրվար 4, 2010թ. 10:00

2010 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում տեղի է ունենալու «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» 2-րդ տարեկան համաժողովը: Համաժողովի օրակարգում  նախատեսված են համակողմանի քննարկումներ՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հեռանկարների, հայության առջև ծառացած ներկա մարտահրավերների, ռազմավարական նոր մոտեցումների հետ կապված արդիական խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկացնում է Policy Forum Armenia (PFA) միջազգային կազմակերպությունը: Վերջինս «Հայաստան–Սփյուռք հարաբերություններ» 2-րդ համաժողովին […]


Փետրվար 4, 2010թ. 09:00

Հայիթիի վարչապետ Ժան Մաքս Բելրիվը տեղեկացրել է, որ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը Հայիթիում անցել է 200 հազարից: Շուրջ 300 հազարը գտնվում է հիվանդանոցներում, 2 միլիոն մարդ զրկվել է տանիքից: ArmAr.am


Փետրվար 4, 2010թ. 08:30

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ  տեղի է ունեցել խորհրդակցություն` 2010 թվականին արտադրական ենթակառուցվածքների ոլորտում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: Հատուկ ուշադրության կենտրոնում էին էներգետիկայի և կապի ոլորտներին առնչվող հարցերը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ 2011 թվականին օգտագործվող էլեկտրաէներգիայի 80-ից 85 տոկոսը պետք է բավարարվի սեփական ռեսուրսների հաշվին: Ինչ վերաբերում է հեռահաղորդակցության ոլորտին, Նախագահը կարևորել է հնարավորինս […]