5 Փետրվար 2010

Փետրվար 5, 2010թ. 14:31

«Քարոզչությունն անարդյունավետ միջոց է ծխախոտի դեմ պայքարում»,- այսօր լրագրողներին  տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանը: Փոխնախարարի կարծիքով, ծխախոտի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը կլինի ծխախոտի գների թանկացումը. «Եթե մեկ տուփ ծխախոտն արժենա 5 եվրոյից ավելի, ապա յուրաքանչյուր ոք կմտածի նախքան ծխախոտ վրա այդքան գումար ծախսելը»: Ըստ փոխնախարարի ներկայացրած տվյալների, Հայաստանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը բարձր […]


Փետրվար 5, 2010թ. 14:27

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը որոշել է քվեարկության դնել Հայերի Ցեղասպանությանն անդրադարձող 252 բանաձևը: Հանձնաժողովի նախագահը քննարկումների օր է նշանակել  այս տարվա մարտի 4-ին «Երկիր մեդիայի» հաղորդմամբ,ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահը հանդիպել և խորհրդակցություններ է անցկացրել Հայերի Ցեղասպանության ճանաչման գործընթացը սատարող մի քանի կոնգրեսականի, այդ թվում Հայերի Ցեղասպանության Բանաձևի համահեղինակներ […]


Փետրվար 5, 2010թ. 13:41

Մի քանի օրից կլրանա երկշաբաթյա ժամկետը, որը Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո առաջարկեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այդ ընթացքում Երևանն ու Բաքուն պետք է ներկայացնեն իրենց տեսակետները Մադրիդյան փաստաթղթի այն սկզբունքների վերաբերյալ, որոնց շուրջ մինչ օրս համաձայնության չեն եկել։ Եթե հաշվի առնենք, որ երկու կողմերը ոչ միայն համաձայնության չեն գալիս այս սկզբունքների շուրջ, այլև յուրաքանչյուրը յուրովի […]


Փետրվար 5, 2010թ. 13:29

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Ջեֆրին հարցազրույց է տվել թուրքական «Sabah» թերթին, խոսել քրդական հարցի, Կիպրոսի խնդրի, ինչպես նաև հայ-թուրքական արձանագրությունների մասին: Ստորև ներկայացնում ենք արձանագրություններին առնչվող հատվածը: – «Հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականության առանցքային սյուներից էին Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները:  Դրանք այլևս փակուղո՞ւմ են: – Ոչ, Հայաստանի Սահմանադրական դատարանը կանաչ լույս է վառել արձանագրությունների […]


Փետրվար 5, 2010թ. 13:24

«Ռեգնում» գործակալությունը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում ոմն, այսպես ասած, քաղաքագետի մեկնաբանություններին, որոնք  վերաբերում են  Ադրբեջանի և Արցախի միջև պատերազմի վերսկսման հնարավորությանը: Սույն «քաղաքագետը»` Մուբարիզ Ահմեդօղլին, այնքան է խորացել իր անգիտության խորխորատների մեջ, որ «հիմնավորումներից» հետո նշել է նաև պատերազմի վերսկսման ժամկետը: Բայց հերթով: Սա մեկնաբանել է ԱՄՆ հետախուզության տնօրեն Դենիս Բլերի  այն միտքը, որ Հայաստանի […]


Փետրվար 5, 2010թ. 13:16

Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Բուրաք Օզուրգերգինի հայտարարել է, թե Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, ուստի իրավունք ունի միջամտել ղարաբաղյան հակամարտությանը և ոչ ոք չի կարող իրենց ասել, թե ինչու են միջամտում: Մեկնաբանելով Օզուրգերգինի այս հայտարարությունը, քաղաքագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Տեր-Հարությունյանը նշեց, որ  Թուրքիան՝ լինելով Մինսկի խմբի անդամ, բայց ոչ համանախագահող երկիր, որոշակի […]


Փետրվար 5, 2010թ. 12:52

Երեկ` ուշ երեկոյան, ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը ժամանել է Երևան: Ինչպես հաղորդում է «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը, Շուվալովը ժամանել է Հայաստան ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության կապակցությամբ` որպես ԱՊՀ-ում ՌԴ հարցերի համակարգող: Նախատեսվում է, որ Շուվալովը Հայաստանի ղեկավարության հետ կքննարկի հարցերի լայն շրջանակ: Այսօր ՌԴ առաջին փոխվարչապետը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և փոխվարչապետ, […]


Փետրվար 5, 2010թ. 12:36

ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, վրաց ընդդիմության ղեկավարները հանդիպել են  ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգի և պետդեպարտամենտի ղեկավարի` Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնի հետ և քննարկում են երկրի ներքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային անվտանգության հարցեր: Հանդիպման մասնակիցներից մեկը` «Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Գեորգի Թարգամաձեն ասել է, թե. «Սթայնբերգի և Գորդոնի հետ մեր հանդիպման հիմնական մասը նվիրված է […]


Փետրվար 5, 2010թ. 12:17

Որոշվել են Եվրատեսիլ-2010 երգի մրցույթի ազգային ընտրության 10 մասնակիցները, որոնցից կընտրվի մրցույթի մասնակիցը: Տասի մեջ են Anothеr Story Rock-band խումբը Այս ձմեռ երգով,  Եվա Ռիվասը` Apricot Stone,  Նիք Էգիբյանը` Countdown, Էմմին եւ Միհրանը` Hey (Let Me Hear You Say), Դավիթ Աշոտյանը` Infected Dreams, Մարիա Կիզիրյանը` Little Red Riding Hood, Ռազմիկ Ամյանը` My Love, Սոնյան` Never, […]


Փետրվար 5, 2010թ. 12:04

Այս մասին հայտնում է «CnnTurk» լրատվական գործակալությունը: Դինքի սպանության գործով ձերբակալված 20 ամյա Օգյուն Սամասթը 6 ամիս առաջ նշանադրվել էր, նախօրեին էլ` բանտային պայմաններում ամուսնացել: «CnnTurk»-ն ամոթաբեր է համարում այն իրողությունը, որ մարդասպանը բանտում ամուսնանում է, իսկ սպանությունը հրահանգելու մեջ մեղադրվող Էրհան Թունջելն էլ պետական ծառայության անցնելու համար քննություն հանձնում: Այդ ամենն ամոթալի են համարել […]