5 Փետրվար 2010

Փետրվար 5, 2010թ. 17:04

Ս.թ փետրվարի 5-ին Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանն իր հավատարմագրերը հանձնեց Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած կարճատեւ զրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահն ողջունեց եւ շնորհավորեց դեսպան Եսայանին նշանակման կապակցությամբ եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք` ի շահ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամության ամրապնդման, նշելով երկու երկրների փոխհարաբերությունների հատուկ բնույթն ու բարձր մակարդակը: Ռուսաստանի […]


Փետրվար 5, 2010թ. 16:44

Նախագահ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ, ԱՊՀ հարցերով Ռուսաստանի ազգային համակարգող Իգոր Շուվալովին: Տեղեկացնենք, որ ՌԴ-ն այս տարի ստանձնել է ԱՊՀ նախագահությունը: Նախագահ Սարգսյանը 2009թվականը շատ արդյունավետ է համարել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսակետից եւ ասել. «Մենք առաջընթաց ենք արձանագրել գրեթե բոլոր ոլորտներում: 2010 թվականը եւս սկսել ենք բավականին ինտենսիվ. արդեն իսկ երկու […]


Փետրվար 5, 2010թ. 16:31

Թուրքական «Sabah» թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին ասել է, որ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը միայն խթանում է արձանագրությունների վավերացմանը: Նա վստահ է, որ հարաբերությունների հաստատման գործընթացը չի դադարեցվել, ոչ էլ` մահացել: Ավելին` ըստ դեսպանի, «Հայաստանի Սահմանադրական Դատարանը կանաչ լույս վառեց արձանագրությունների վավերացման ճանապարհին»: Նա նաև ավելացրել է, որ թեև որոշման մի […]


Փետրվար 5, 2010թ. 16:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` արդյունավետ ու բարեխիղճ աշխատանքի համար եւ ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը պարգեւատրվել է  «Երախտագիտություն» մեդալով: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ArmAr.am


Փետրվար 5, 2010թ. 15:55

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2010 թվականի մայիսի 23-ին նշանակելու մասին: ԼՂՀ  նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Փետրվար 5, 2010թ. 15:45

Սիրահարների օրը`Սուրբ Վալենտինը, տոնվում փետրվարի 14-ին: Այն Եվրոպայում  նշվում է  13  դարից ,ԱՄՆ ում  1777 թվականից, իսկ Ռուսաստանում  1990ական թվականների սկզբից: Վերադառնանք այս տոնի պատմությանը: 3-րդ դարում Թերնիում, որը  հռոմեական կայսրությունում էր, ապրում էր  սուրբ  ճգնավոր Վալենտինը: Նա  հոգևորական էր ,զբաղվում էր գիտահետազոտություններով :Նա սպանվել է 269 թվականին Կլավդիայի կայսեր կողմից: Աղբյուրները վկայում են, որ […]


Փետրվար 5, 2010թ. 15:29

Փետրվարի 5-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին: Զրուցակիցները բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի համագործակցությունը եւ գոհունակությամբ արձանագրեցին, որ նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ իրականացվեցին 2009թ. ապրիլի 15-ի ՀՀ ԱԺ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի միջև կնքված Համագործակցության հուշագրով նախատեսված բոլոր միջոցառումները: Հաշվի առնելով այդ հանգամանքը` ՀՀ ԱԺ […]


Փետրվար 5, 2010թ. 15:12

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովին: Ողջունելով հյուրերին` վարչապետը կարեւորել է պարոն Շուվալովի այցը Հայաստան երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման համատեքստում և վստահություն է հայտնել, որ այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափի հարաբերությունների մակարդակից: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իգոր […]


Փետրվար 5, 2010թ. 15:00

«Ես վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էի, ոչ թե Հայաստանի շահերը պաշտպանելու, այլ Եվրոպա դառնալու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է ՀՀՇ վարչության անդամ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիարակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը: Վերջինս  խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու ղարաբաղյան խնդրի մասին: «Ներքաղաքական խնդիրներ ունեցող երկիրը չի կարող հաջողություններ ունենալ արտաքին քաղաքական հարցերում»,- կարծում է ՀՀՇ վարչության […]


Փետրվար 5, 2010թ. 14:50

Դեյվիդ Ֆիլիպսի «Բարձրաձայնելով անցյալը. Ժողովրդական դիվանագիտություն և հայ-թուրքական հաշտեցումը» խորագրով գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2005թ. անգլերենով: Այսօր արդեն մեր սեղանին է գրքի հայերեն տարբերակը: Գիրքը նվիրվում է հեղինակի ծնողներին և «հայտնի ոճրագործության զոհերին»: Չնայած հեղինակն ամեն կերպ փորձեց հավաստիացնել, որ ինքը Հայոց ցեղասպանությունն ընդունում է այնպես, ինչպես կա, սակայն զարմանալիորեն գիրքը նվիրվում է […]