« Հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված առաջին քայլն արդեն արվել է, եւ դա վերջինը չի լինի», – այս մասին, ըստ CNN-Turk-ի, ասել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Նրա խոսքերով` դեռ հնարավոր չէ ասել, թե երբ կավարտվի գործընթացը, սակայն այն անհուսալի չէ: «Ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի արդյունքը` կարճ ժամկետներում: Ես չգիտեմ` կվավերացնե՞ն, արդյոք, արձանագրությունները […]
9 Փետրվար 2010
Փետրվարի 9-ին Հայաստանի և Սիրիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու և Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Սիրիայի Արաբական Հանրապետություն ժամանած Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալլիմը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-սիրիական երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային համագործակցությանն առնչվող […]
«Աքսա» Ֆրանսիական ապահովագրական ընկերության կողմից ցեղասպանության զոհերի ժառանգներին տրվող փոխհատուցման գումարների հետ կապված հարցի նկատմամբ մեծ հետաքրքրությունը նկատի ունենալով` ՀՀ արդարադատության նախարարությունն օրեր առաջ դիմել է «Աքսա» կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանին: Վերջինս հայտնել է, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կենտրոնական շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Սնայդերի կողմից ընդունված որոշմամբ հաստատվել են ընդամենը 996 իրավահաջորդների դիմումները: […]
Փետրվարի 10-ին Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը կստանձի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնը: Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել 2009թ. դեկտեմբերին գումարված Բրիտանահայ Համայնքային և Եկեղեցական խորհրդի ժողովի ընթացքում: Առաջնորդի ընտրությունը հաստատվել է Ամենայն […]
ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն արձագանքելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին` ուղղված Թուրքիայի նախագահ Գյուլին, նկատեց թե ՀՀ Նախագահի խոսքը շատ հստակ է և գաղտնազերծման կարիք չունի. «Սերժ Սարգսյանը պատշաճության սահմաններում ներկայացրել է, որ խոսքն ու գործը պետք է մեկ լինեն, և որ ավելորդ ձգձգումը բացասաբար կանդրադառնա արդեն իսկ սկսված գործընթացի վրա»: Միայն մի […]
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը հանդիսանալով տնտեսության ազատականության գաղափարակիր` համոզված է, որ գազի գնի հերթական կտրուկ թանկացումը ծանր հարված է հասցնելու երկրի տնտեսությանը եւ մեր քաղաքացիներին` յուրաքանչյուր սպառողի: Ոլորտի մասնագետների այն դիտարկումը, թե մեր երկրում նույնիսկ թանկացումից հետո գազի գինը ցածր է լինելու համաշխարհային գներից, հետեւաբար մատչելի կլինի սպառողին, զուրկ է որեւէ խելամիտ հիմնավորումից: Անհերքելի փաստ է, […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին հանդիպում է ունեցել <<Save the children>> կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանի հետ: Այդ մասին հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքներին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ շահագրգռված է հանրապետությունում կազմակերպության գործունեության ընդլայնման հարցում:
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, որտեղ կոչ է անում ` «հանդես բերել վճռականություն, կատարել մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան»: Ըստ էության, ՀՀ նախագահը կոչ է անում Թուրքիայի նախագահին վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: ArmAr.am-ի լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա […]
Փետրվարի 4-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ և Բալթյան երկրների Քրիստոնեական Միջեկեղեցական խորհրդակցական կոմիտեի քարտուղարության նիստ` «Քրիստոնեական ընտանիքը`«փոքր եկեղեցի» և առողջ հասարակության հիմք» թեմայով: Նիստի ընթացքում քննարկման օրակարգային հարցերն էին` «Ընտանիքի քրիստոնեական ըմբռնումը, ընտանիքի կազմումն արդի պայմաններում», «Խառնամուսնություններ. քրիստոնեական Եկեղեցիների փորձառությունը» և «Հայրություն և մայրություն» թեմաները: Նիստի բոլոր մասնակիցները միանշանակ հաստատեցին, որ քրիստոնեական բարոյականության տեսակետից անթույլատրելի […]
Թուրքիայում կրկին բարձրաստիճան զինվորականի ինքնասպանության դեպք է արձանագրվել: Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ` Իզմիրի ռազմածովային ուժերի հրամանատարությունում ծառայող, շտաբի գնդապետ Բերք Էրդեմն իրեն ամրակցված ատրճանակով ինքնասպանություն է գործել իր բնակեցրած զինվորականների հանրակացարանում: Սկսվել է հետաքննություն ինքնասպանության հանագմանքները պարզելու համար: «Hurriyet»-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա վերջին շրջանում թուրքական զինուժում բավական հաճախադեպ է դարձել զինվորականների ինքնասպանությունները […]




