9 Փետրվար 2010

Փետրվար 9, 2010թ. 14:19

«Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը մկնախաղ է: Հայաստանի կողմից համարժեք քաղաքականության բացակայության խնդիր կա: Զուգահեռաբար ընթացող երկու գործընթացներում` հայ-թուրքական հարաբերություններ և Ղարաբաղի խնդիր, մեր դիրքերը թուլանում են»: Այս կարծիքն է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ստեղծված իրավիճակի պատճառը նա համարում է այն, որ երբ նախաձեռնվում էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, Հայաստանը […]


Փետրվար 9, 2010թ. 14:11

«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի հայ ժողովրդից»,- ըստ «Armenia Today»-ի` կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը: Նա զուգահեռներ է անցկացրել Բաքվում եւ Սումգայիթում իրականացված հայկական ջարդերի եւ 1915 թվականի Ցեղասպանության միջեւ: Քաղաքագետի կարծիքով` ադրբեջանական քաղաքներում իրականացված ջարդերի արմատները 20-րդ դարասկզբի Օսմանյան Թուրքիայում են, […]


Փետրվար 9, 2010թ. 13:48

Դավիթ Ջամալյան հոգեբանական գիտ. թեկնածու Հայատյացության քարոզչությունը վաղուց արդեն դարձել է Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքի մի մասը: Հատկանշականն այն է, որ այդ քարոզչությունը տարվում է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին զուգահեռ և հենց այդ համատեքստում էլ հետաքրքրում է մեզ: Ի դեպ, առնվազն երկակի չափանիշների դրսևորում պետք է որակել այն «տարօրինակ» փաստը, որ վերջին տարիների ալիևյան հայատյացության […]


Փետրվար 9, 2010թ. 13:35

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի գնահատականով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները կվավերացվեն այս տարվա ընթացքում, բայց ոչ մինչև ապրիլի 24-ը: Իսկ դրա արդյունքում հայկական կողմի վարքագիծը կարող է խնդրո առարկա դառնալ, և Երևանը կարող է հետ վերցնել իր ստորագրությունը: Պատգամավորի դիտարկմամբ, պաշտոնական Երևանի կողմից սահմանված վերջնաժամկետը հաղթահարելու համար Թուրքիան բավարար հնարավորություններ ունի: «Այդ նպատակով է, […]


Փետրվար 9, 2010թ. 13:35

Փետրվարի 6-ին կայացել է բռնադատվածի   կարգավիճակ ունեցող անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի հերթական` այս տարվա առաջին նիստը:  Բռնադատվածի կարգավիճակ ստանալու համար հանձնաժողովին հայտ էին ներկայացրել 4 քաղաքացի: Քննարկման  արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բոլոր 4 դիմումներին:  Այսպիսով, ևս 4 քաղաքացի ստացավ բռնադատվածի կարգավիճակ, նրանց տրվեցին  համապատասխան վկայականներ: ԼՂՀ կառավարության […]


Փետրվար 9, 2010թ. 13:15

Հիմք ընդունելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ, գլխավոր հարկադիր կատարող Արայիկ Վարդանյանի` երկարամյա ծառայությունից հետո կենսաթոշակի անցնելու կապակցությամբ դիմումը` ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանն այսօր հրաման է ստորագրել Արայիկ Վարդանյանին աշխատանքից ազատելու մասին: Նախարարի մեկ այլ հրամանով ԴԱՀԿ ծառայության պետ, գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել ԱԱԾ նախկին աշխատակից Սամվել Շահրամանյանը: Նորանշանակ պետին ծառայության աշխատակիցներին […]


Փետրվար 9, 2010թ. 12:53

1988 թվականից մինչև 1994-ը հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում երկու կողմից էլ սահմանամերձ շրջաններում տեղադրվեցին մեծ քանակությամբ հակահետևակային ականներ: Այսօր այդ ականապատված տարածքները կարևոր նշանակություն ունեն երկրի անվտանգության համար: Միևնույն ժամանակ, հիմնականում հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվող բնակչության համար դրանք վտանգ են ներկայացնում: Փաստորեն, ստացվում է այնպես, որ առանց այն էլ փոքր տարածք ունեցող մեր հանրապետությունում, որտեղ լեռնային […]


Փետրվար 9, 2010թ. 12:41

«Ռեզոնանս» թերթի հաղորդմամբ, Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովը կաբելային հեռուստաընկերություններին առաջարկել է եթեր չտրամադրել հայալեզու և ռուսալեզու ալիքներին: Դրա փոխարեն հանձնաժողովը աչք կփակի չարտոնագրված հեռուստաընկերությունների գործունեության վրա:


Փետրվար 9, 2010թ. 12:29

Ուկրաինայի առայժմ  գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյին աշխատանք է առաջարկել «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի նախագահ Րինատ Ախմետովը, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները: Ախմետովը, որը Յանուկովիչի մերձավորներից է և նույնիսկ հեգնել է` ասելով, թե Յուշչենկոն «փայլուն քաղաքական ապագա» ունի: ArmAr.am


Փետրվար 9, 2010թ. 11:40

Այսօր՝ փետրվարի 9-ի գիշերը Հայաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության փոխանցմամբ՝ փետրվարի 9-ի գիշերը Հայաստանի հյուսիսում՝ Աշոցք գյուղից 16 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ՝ 2,7 մագնիտուդով: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: ArmAr.am