9 Փետրվար 2010

Փետրվար 9, 2010թ. 11:17

Այսօր  Իրանի մի շարք քաղաքներից ու բնակավայրերից մայրաքաղաք Թեհրան են ժամանել նախագահ Ահմադինեջադի բազմաքանակ կողմնակիցներ, որպեսզի երկրի գլխավոր դատախազություն փոխանցեն վերջին ամսում հավաքած ավելի քան մեկ միլիոն ստորագրություններն ընդդիմության ղեկավարներին քրեական պատասխանատվության ենթարկելու համապատասխան հայտարարությամբ: Այդ մասին փոխանցում է իրանական Ֆարս (FARS) գործակալությունը: Երկրում անկայուն մթնոլորտ ստեղծելու և ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, մասնավորապես, […]


Փետրվար 9, 2010թ. 11:07

Երեւան, 9 փետրվարի, 2010թ.:  Գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում կառուցում է համայնքային կենտրոն: Ծրագրի հովանավորությունը ստանձնել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը (բարերար` ֆրանսաբնակ Թավիդյանների ընտանիք): Շուրջ 560 բնակիչ ունեցող Ակնաղբյուրում սա արդեն Հիմնադրամի թվով չորրորդ ձեռնարկն է. ներկայումս հաջողությամբ շահագործվում են գազամատակարարման, խմելու ջրի եւ ոռոգման համակարգերը: Այս մասին […]


Փետրվար 9, 2010թ. 11:06

Թուրքական «Zaman» թերթի տեղեկացմամբ` մահացել է Հայոց ցեղասպանության բանաձևին ԱՄՆ Կոնգրեսում մշտապես դեմ արտահայտված Ներկայացուցիչների պալատի անդամներից Ջոն Մուրթհան: Վերջինս գլխավորում էր Ներկայացուցիչների պալատի դոտացիաների հարցերով հանձնաժողովի պաշտպանության ենթահանձնաժողովը: Իր քաղաքական կողմնորոշմամբ Մուրթհան հարում էր դեմոկրատներին: Աղբյուրի համաձայն` մահը վրա է հասել հիվանդանոցում, խնդիրներ ուներ լեղապարկի հետ: Ջոն Մուրթհան 1974 թվականից պաշտոնավարել է Ներկայացուցիչների պալատում […]


Փետրվար 9, 2010թ. 11:05

«Կրթական բարեփոխումներ» ասվածի անվան տակ հանրակրթական դպրոցներում կարծես ոչ թե բարեփոխումներ են կատարվում, այլ փորձեր կամ փորձարկումներ. արհեստականորեն ներմուծված ինչ-ինչ համակարգեր հարմարեցնել մեր դպրոցին։ Այն, որ 12-ամյա կրթությունն անհրաժեշտություն է, այսօրվա աշակերտների ծնողներն ընկալեցին այնքանով, որ դրանով իրենց երեխաներն, իհարկե բավարար գիտելիք ու գումար ունենալու դեպքում, կարող են մեր երկրում ստացած ավարտական վկայականով դիմել և […]


Փետրվար 9, 2010թ. 10:50

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն նախօրեին հատարարել է, թե` Վրաստանը պատրաստ է մտնել ՆԱՏՕ-ի կազմի կազմի մեջ, սակայն դրան խոչընդոտում է Ռուսաստանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Վրաստանը պատրաստ է մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Բոլոր պահանջվող չափանիշները բավարար են», – հայտարարել է Վաշաձեն: «Մենք գիտենք` ինչու մենք դեռ ՆԱՏՕ-ի […]


Փետրվար 9, 2010թ. 10:40

Ինչպես հայտնի է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի ակտիվ ջանքերով` մարտի 4-ին Կոնգրեսում քննարկման կդրվի  Հայերի Ցեղասպանությանն անդրադարձող 252 բանաձևը: Ի՞նչ ընթացք կունենա այս այնգամ նախանշված քննարկումը, արդյո՞ք այն տեղի կունենա, և իրավական ինչ խոչընդոտներ կարող են խանգարել դրական ընթացքին: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի խնդրանքով անդրադառնալով հարցին` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար […]


Փետրվար 9, 2010թ. 10:30

2010թ. փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Է. Մողինի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Փարիզ: Այցի ընթացքում Ս. Օհանյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ազգային ժողովի անվտանգության, պաշտպանական և ներքին գործերի հարցերով մշտական հանձաժողովի նախագահի, Ֆրանսիայի Նախագահի ռազմական գրասենյակի ղեկավարի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի տնօրենի և […]


Փետրվար 9, 2010թ. 10:23

Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ուղեւորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ եւ հարեւան Թուրքիայի ժողովրդին: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, եւ դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը: Համոզված եմ, որ […]