Սումգայիթի ջարդերի 22-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 27-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին հայտնել է է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունը: ArmAr.am
27 Փետրվար 2010
«Էրգենեքոն»-ի գործով դատավարության շրջանակներում ձերբակալված և գլխավոր մեղադրյալներից մեկը հանդիսացող պաշտոնաթող զինվորական, գեներալ-մայոր Վելի Քյուչուքը 137-րդ դատալսման ժամանակ հայտարարել է, որ իրեն ձերբակալել են «ASALA» (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ, (ՀԱՀԳԲ)-ի դեմ կռիվ տալու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Fırat» լրատվական գործակալությունը: Տեղեկացնենք, որ «Էրգենեքոնը» ընդհատակյա ահաբեկչական խմբավորում է, որը ծրագրել էր պետական հեղաշրջում […]
Օպերատիվ-հետախուզական գործողությունների շնորհիվ` Հայաստանի պետանվտանգության ծառայության ուժերը երեկ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայնում կանխվել է մեծ քանակությամբ թմրանյութի տեղափոխումը։ Թեհրան-Երևան-Մոսկվա-Բանգկոկ տրանզիտային չվերթի երկու ուղևորների մոտ հայտնաբերել է 3 կգ մեթամֆետամին տեսակի թմրանյութ։ Փաստի առնչությամբ հարուցվել է քրեկան գործ։ ArmAr.am
Իռլանդական U2 խումբը գլխավորում է այն երաժիշտների վարկանիշային աղյուսակը, որոնք համերգային գործունեությամբ, երաժշտական արտադրանքի վաճառքով բոլորից շատ փող են աշխատել: Billboard հանդեսի տվյալներով, այս խումբն ստացել է 108մլն դոլար և իր ամենամոտ հետապնդողից գրեթե կրկնակի ավելի է վաստակել: Մեկ տարի առաջ առաջին տեղն զբաղեցնող Մադոննան այժմ 3-րդն է` 47մլն դոլար: ArmAr.am
Վրաստանի Նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա մասնավոր այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն: ArmAr.am
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ին հրամանագիր է ստորագրել Աշոտ Մկրտչյանին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ նշանակելու մասին` մինչեւ 2014թվականի սեպտեմբերի 1-ը պաշտոնավարման ժամկետով:
ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ սխալ էր 2008 թվականի կովկասյան իրադարձությունների պատճառով ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի գործունեության կասեցումը: «Դա միայն վատացրեց Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները»,- ասել է նա: Խոսքը վերաբերում է 2008-ի ամռանը Հարավային Օսեթիա ռուսական զորք մտցնելուն և վրացական զինուժը դուրս մղելուն: Ասել կուզի` Վրաստանը այն գործոնը չէ, որի պատճառով ՆԱՏՕ-ն պատրաստ է […]
«Ուկրաինան չի պատրաստվում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ լինել միասնական մաքսային միության մեջ», հայտարարել է այդ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Իրինա Ակիմովան: Նրա խոսքով, Վիկտոր Յանուկովիչը հստակ ասել է, որ միջազգային համագործակցության ոլորտում Ուկրաինան առաջնորդվելու է արդեն գոյություն ունեցող համաձայնագրերով: «Քանի որ դա կարող է բարդություններ առաջացնել Առևտրի համաշխարհային կազմակերպության մեջ մտնելու առումով, […]




