Թուրքական «Zaman» թերթի տեղեկացմամբ` մահացել է Հայոց ցեղասպանության բանաձևին ԱՄՆ Կոնգրեսում մշտապես դեմ արտահայտված Ներկայացուցիչների պալատի անդամներից Ջոն Մուրթհան: Վերջինս գլխավորում էր Ներկայացուցիչների պալատի դոտացիաների հարցերով հանձնաժողովի պաշտպանության ենթահանձնաժողովը: Իր քաղաքական կողմնորոշմամբ Մուրթհան հարում էր դեմոկրատներին: Աղբյուրի համաձայն` մահը վրա է հասել հիվանդանոցում, խնդիրներ ուներ լեղապարկի հետ: Ջոն Մուրթհան 1974 թվականից պաշտոնավարել է Ներկայացուցիչների պալատում […]
Փետրվար 2010
«Կրթական բարեփոխումներ» ասվածի անվան տակ հանրակրթական դպրոցներում կարծես ոչ թե բարեփոխումներ են կատարվում, այլ փորձեր կամ փորձարկումներ. արհեստականորեն ներմուծված ինչ-ինչ համակարգեր հարմարեցնել մեր դպրոցին։ Այն, որ 12-ամյա կրթությունն անհրաժեշտություն է, այսօրվա աշակերտների ծնողներն ընկալեցին այնքանով, որ դրանով իրենց երեխաներն, իհարկե բավարար գիտելիք ու գումար ունենալու դեպքում, կարող են մեր երկրում ստացած ավարտական վկայականով դիմել և […]
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն նախօրեին հատարարել է, թե` Վրաստանը պատրաստ է մտնել ՆԱՏՕ-ի կազմի կազմի մեջ, սակայն դրան խոչընդոտում է Ռուսաստանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Վրաստանը պատրաստ է մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Բոլոր պահանջվող չափանիշները բավարար են», – հայտարարել է Վաշաձեն: «Մենք գիտենք` ինչու մենք դեռ ՆԱՏՕ-ի […]
Ինչպես հայտնի է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի ակտիվ ջանքերով` մարտի 4-ին Կոնգրեսում քննարկման կդրվի Հայերի Ցեղասպանությանն անդրադարձող 252 բանաձևը: Ի՞նչ ընթացք կունենա այս այնգամ նախանշված քննարկումը, արդյո՞ք այն տեղի կունենա, և իրավական ինչ խոչընդոտներ կարող են խանգարել դրական ընթացքին: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի խնդրանքով անդրադառնալով հարցին` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար […]
2010թ. փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Է. Մողինի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Փարիզ: Այցի ընթացքում Ս. Օհանյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ազգային ժողովի անվտանգության, պաշտպանական և ներքին գործերի հարցերով մշտական հանձաժողովի նախագահի, Ֆրանսիայի Նախագահի ռազմական գրասենյակի ղեկավարի, Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի տնօրենի և […]
Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ուղեւորվելով Թուրքիայի օդային տարածքով` ողջույններս եմ հղում Ձեզ եւ հարեւան Թուրքիայի ժողովրդին: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր նախաձեռնությունը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կիզակետում: Պահն իրավամբ պատմական է, եւ դա գիտակցում ենք ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհը: Երկկողմ հարաբերությունների բարելավման գործում անգնահատելի են տարածաշրջանում ներգրավված տերությունների ջանքերը: Համոզված եմ, որ […]
Հայ- թուրքական գործընթացի ներկա փուլն այսօր գնահատել ու առաջիկա հնարավոր զարգացումներն են կանխատեսել ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ու «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը: Քննարկման երկու մասնակիցների կարծիքով էլ հայ- թուրքական գործընթացը դանդաղել է, բայց փակուղի չի մտել: Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ` Թուրքիան փորձում է ժամանակ շահել ու առեւտուրը Միացյալ Նահանգների հետ դարձնել ավելի […]
«Ցանկացած բանակցային գործընթաց փոխզիջման կարիք ունի հարցերը լուծելու համար։ Ինձ համար շատ հեշտ կլինի, լինելով արցախցի, ասել, որ ընդհանրապես այդ հարցը չենք քննարկում։ Ես ասում եմ, բայց ասում եմ որպես անհատ, իսկ հիմա պատասխանում եմ որպես քաղաքական գործիչ և օբյեկտիվ մարդ։ Դուք երբևիցե տեսե՞լ եք բանակցային որևիցե գործընթաց, որը չենթադրի փոխզիջումներ։ Այլ բան է, թե […]
Եթե հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ձախողվի` մեղավոր կողմ կհամարվի Թուրքիան. ըստ թուրքական «Հուրիեթ» թերթի` հայտարարել է ամերիկացի դիվանագետ Ջեյմս Հոլմսը: Նրա խոսքերով` ինքը երբեմն չի հասկանում Թուրքիայի հանդեպ վարվող ԱՄՆ քաղաքականությունը: «Թուրքիան ԱՄՆ նատօական դաշնակիցն է, այդ երկրում` Ինջիրլիկում, տեղակայված է մեր ռազմակայանը, առեւտրային եւ տնտեսական հարաբերությունները հաջող են զարգանում: Անհասկանալի է, թե ինչու է ամեն […]
ԱՄՆ պետդեպարտամենտը հնարավոր է համարում Ղարաբաղյան կարգավորման հարցում տարածքային ամբողջականության պահպանման եւ ազգերի ինքնորոշման իրավունքի համադրումը. Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը: Նրա խոսքերով` Վաշինգտոնը կարեւորում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որը խաղաղություն կբերի տարածաշրջան: Դիվանագետի կարծիքով` բանակցությունների ձեւաչափը ներկա պահին ճիշտ է, Մինսկի խմբի աշխատանքը` արդյունավետ: «Ճիշտ կլինի […]




