Ս. թ. մարտի 6-ին մեկնարկեց «Պինամարի էկրան 2010. արգենտինյան և եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնը: Պինամարի այս տարվա կինոփառատոնին հատուկ հրավիրյալի կարգավիճակով առաջին անգամ մասնակցում է Հայաստանը: Հայկական կինոարվեստը ներկայացված է Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով: Մարտի 7-ին կինոփառատոնի շրջանակներում՝ Արգենտինայի մշակույթի փոխնախարար Մարսելա Կարդիլոնի, Կինոյի և […]
8 Մարտ 2010
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ Սիրելի կանայք Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի` Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք արժանի եք մեծ գնահատանքի ու խոնարհումի: Ձեր անձնվիրության, սիրո, իմաստնության ու տոկունության շնորհիվ միշտ վառ եք պահում ընտանեկան օջախի կրակը, պահպանում ու զարգացնում ազգային արժեքներն ու […]
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի կապակցությամբ, որում ասված է. «Սիրելի´ հայրենակիցներ, Կանանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ դիմում եմ մեր մայրերին, տիկնանց, քույրերին, դուստրերին և գործընկերուհիներին` առանձնահատուկ գնահատանքի ու մեծարանքի խոսք հղելով նրանց: Սրտանց և սիրով շնորհավորում եմ ձեզ, սիրելի´ կանայք, գարնանային հիասքանչ տոնի կապակցությամբ: Մեր ժողովուրդը մշտապես մեծարել է կնոջը: […]




