Ս. թ. մարտի 1-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի հետ: Իգոր Լեւիտինը, շնորհավորելով Օլեգ Եսայանին Ռուսաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ, հայտնել է, որ վերանորոգումից հետո մարտի 1-ից վերսկսել է աշխատանքը «Վերին Լարս» մաքսային կետը, ավարտվում է «Կովկաս» նավահանգստում նոր մաքսային տերմինալի կառուցումը: Նա ընդգծել […]
2 Մարտ 2010
Մարտի 2-ին Բուդապեշտում տեղի է ունեցել «Վիշեգրադի խումբ+» նախարարական հանդիպումը` նվիրված Արեւելյան գործընկերությանը: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը եւ Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Բալաշի նախագահությամբ անցած նիստին ներկա էին Վիշեգրադի խմբի` Չեխիայի, Սլովակիայի, […]
ՀՀ բուհերում օտարերկրյա քաղաքացիների ուսումնառության հետ կապված խնդիրները վերջին շրջանում գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում: Համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվել, մասնավորապես, “Հայբուսակ” համալսարանում, որը երկու անգամ դիմել էր նախարարություն` անգլերեն լեզվով օտարերկրացիների կրթության իրականացման հետ կապված թույլտվություն ստանալու համար: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բուհի կողմից ներկայացված ուսումնական ծրագրերը, պրոֆեսորադասախոսական կազմը չեն համապատասխանում անգլերեն լեզվով բժշկական […]
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովին: Բանկի նախագահը վարչապետին է ներկայացրել բանկի գործունեությունը եւ ռազմավարությունը, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Կողմերն անդրադարձել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրներին, զարգացման հեռանկարներին եւ ներդրումային ծրագրերին, ինչպես նաեւ գործարանի նորագույն տեխնոլոգիաներով վերազինման գործընթացին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բանկի գործունեությանն առնչվող հարցերի […]
Մարտի 1-ին Իտալիայում Հայաստանի դեսպանություն է այցելել Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պատրիարք Ներսես-Պետրոս XIX-ը` եպիսկոպոսների ուղեկցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանության եւ իտալահայ համայնքի, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Դեսպանը կարեւորել է Իտալիայում փոքրաթիվ համայնքի միասնական գործելակերպն ու հետեւողական համատեղ աշխատանքը, նաեւ դեսպանության պատրաստակամությունը հայտնել իտալահայությանը համախմբելու պետական եւ ազգային առաջնային խնդիրների […]
Դիմելով լրագրողներին Քաղծառայության պետ Մանվել Բադալյանն ասել է. «Բոլորս էլ ուսանող կամ աշակերտ ենք եղել, գիտենք, որ մրցույթը ամբողջությամբ չի կարող օբյեկտիվ լինել: Բացի այդ` որակյալ թեստեր գրելու համար նաև ժամանակ է հարկավոր: Օգնեք, նոր համակարգ է»: Նա նկատել է, որ իրենք ամենևին էլ հուսահատված չեն, դեռ մի բան էլ լավատեսորեն են տրամադրված: Մանվել Բադալյանն […]
Երեկ երկու ժամով Ստամբուլ է այցելել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Քաղաքի վրացական հյուպատոսությունում կայացել է նրա հանդիպումը մի խումբ գործարարների հետ: Թե ինչ է քննարկվել լրատվամիջոցները դեռ ոչինչ չեն հաղորդում: Թուրքական «Սաբահ»-ի տեղեկացմամբ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին վրացական հյուպատոսության աշխատակիցները արգելել են նկարահանումներ կատարել և հեռացրել են ներկայացուցչության տարածքից: Չնայած արգելքին թուրք լրատվամիջոցները շրջանառել են Վրաստանի […]
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «ՙՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները: ArmAr.am
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրամիությունում նախագահող երկրի` Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է նախագահի մամլու ծառայությունը: Շնորհավորելով Իսպանիայի արտգործնախարարին` Եվրամիության նախագահությունը ստանձնելու եւ Լիսաբոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ համագործակցության ու քաղաքական […]
Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Xocali.net կայքը հակերային հարձակման է ենթարկվել: Գրոհը իրականացվել է 81.17.90.144 ցանցային IP-հասցեից, որը պատկանում է Bakinternet Network ինտերնետ-պրովայդերին` գրանցված Բաքու քաղաքում: Տեղի ունեցածի կապակցությամբ «Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանական քարոզչական մեքենայի նենգափոխություններն ու կեղծիքները բացահայտող Xocali.net կայքը սկսել է գրոհվել արդեն իսկ իր շնորհանդեսի օրվանից` […]




