«ԱՄՆ կոնգրեսականների մի մասը հստակ հայտարարում է, թե ճանաչել Հայոց Ցեղասպանությունը չի նշանակում դատապարտում, չի նշանակում վնասների փոխհատուցում, հողային պահանջ: Եվ ամերիկյան քաղաքական այս գիծը նորություն չէ: Դեռ 1987-ին ԵԽ-ի ընդունած «Հայկական հարցի ճանաչման» բանաձևում ասվում է այդ մասին. Հայոց Ցեղասպանությունը ճանաչում ենք, բայց հայերը հույս չունենան, որ կարող են տարածքային հարց բարձրացնել: Այդ առումով […]
4 Մարտ 2010
2010 թվականի մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Վերաքննիչ դատարանում լսվելու է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (նախագահ` քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյան) Հայցադիմումի վերաբերյալ դատարանի վճիռը` ընդդեմ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի (տնօրեն` Ալեքսանդր Իսկանդարյան): Ավելորդ է գերագնահատել իր տեսակի մեջ առայժմ եզակի այս Հայցադիմումի նշանակությունը ընդդեմ պատմության կեղծարարների եւ նոր ցեղասպանության քարոզիչների: Այդ իսկ պատճառով` մարդկության եւ […]
Միացյալ Նահանգները ճանաչել է Հոլոքոսթը, Դարֆուրի ցեղասպանությունը, եւ ժամանակն է որ ճանաչի նաեւ Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողով նիստում հայտարարել է դեմոկարտ կոնգրեսական Դոնալդ Փեյնը։ Իսկ Հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը, որը ներկայացնում է Կալիֆոռնիա նահանգը, նշել է, թե Կալիֆոռնիան դեռ մեկ սերունդ առաջ է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։ Ռոյսը […]
Այս պահին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին Հարաբերությունների պալատում ընթանում է Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձևի քննարկումը։ Բացի կոնգրեսականներից դահլիճում ներկա են նաև ցեղասպանություն ապրած մի քանի հայեր, ովքեր վկայություն կտան կատարված դեպքերի առնչությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը։ Նա նշեց, որ ԱՄՆ-ը կարևորում է հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Թուրքիան ի՞նչպես կարող […]
«Ճանաչել Հայոց Ցեղասպանության իրողությունը»,-այսպիսին է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թվով «252» բանաձևի հիմնական դրույթը: Բանաձեւի քննարկումն արդեն սկսված է: ArmAr.am
Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը վկայում է, որ Անկարան արհեստականորեն է ձգձգում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարար Նալբանդյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որ հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում կարող են վավերացվել երեք օրվա ընթացքում, բայց ինչ-ինչ պատճառներով դա չի արվում, մասնավորապես ասել […]
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հետ զրույցում «Ուխտ Արարատի» հասարակական նախաձեռնության նախագահ Տիգրան Փաշաբեզյանը ներկայացրեց իր դիտարկումները 2010-ի մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման վերաբերյալ: Տիգրան Փաշաբեզյանի կարծիքով, նախ պետք է հստակեցնել մեր մարտավարությունը, ապա առաջնորդվելով դրանով ձեռնամուխ լինել խնդիրների լուծմանը: Այս առումով ժամանակն է ըմբռնել երկու կարևոր հանգամանք. -Առաջին. Հայոց ցեղասպանությունը քաղաքական […]
Vesti.Az կայքէջին տված հարցազրույցում քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովն ասել է, որ Ցեղասպանության բանաձևի ընդունման հավանականությունը շատ մեծ է, քանի որ Պալատի անդամների մեծամասնությունն ընդունման կողմնակից է` չնայած շատերը հասկանում են այդ քայլի վտանգավորությունը. «Դա ոչ միայն մեծ վնաս կհասցնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, այլև կսրի իրավիճակն ամբողջ Հարավային Կովկասում: Որքան ինձ հայտնի է, Ցեղասպանության բանաձևի ընդունման դեպքում Թուրքիան […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին այցելել է Մարտակերտ շրջկենտրոն, որտեղ ծաղկեպսակներ է դրել արցախյան ազատամարտի հրամանտարներ Վլադիմիր Բալայանի եւ Սասուն Հակոբյանի հուշարձաններին, ինչպես նաեւ եղել տեղի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցում եւ ծանոթացել ուսման պայմաններին: Շրջկենտրոնից Նախագահը ուղեւորվել է Մեծ Շեն գյուղ: Այնտեղ Բակո Սահակյանը հանդիպել է գյուղի բնակչության հետ, հետաքրքրվել է գյուղում […]
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ. -Պարոն Աթանեսյան, Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն մեկ անգամ ևս փորձել է Արցախյան հիմնախնդրի կարգավորումը կապել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ Նա երեկ հայտարարել է, որ երեք օրում արձանագրությունները կարող են վավերացնել, սահմանը բացել, սակայն երեք ամիս հետո Ղարաբաղի խնդիրը առաջ […]




