Մարտի 19–ին շարունակվել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ առանձնազրույցի, ապա` ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության խորացման խնդիրները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առկա խնդիրները քննարկել Երեւանում հրավիրվելիք խորհրդաժողովի ընթացքում: Բարձր գնահատելով Արթուր Բաղդասարյանի ներդրումը ՀԱՊԿ-ի զարգացման գործում`Նիկոլայ […]
19 Մարտ 2010
Հանրապետության Նախագահի Երիտասարդական մրցանակի «Երգեցողություն» անվանակարգի մրցույթն ավարտվեց. առջեւում է «Գործիքային կատարում» մրցապայքարը Այսօր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում կայացավ Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի «Երգեցողություն» անվանակարգի եզրափակիչ փուլը: Մրցապայքար էին դուրս եկել առաջին փուլը հաղթահարած մասնակիցները` Անուշ Հովհաննիսյանը, Հովսեփ Նշանյանը, Գուրգեն Բավեյանը, Թերեզա Գեւորգյանը եւ Գրիգոր Աբրահամյանը: Նրանք բոլորն էլ […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Արմավիրի մարզ գործող սպառողական կոոպերատիվների աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Վարչապետին ուղեկցել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ու գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ոլորտի պատասխանատուներ ու հանրային խորհրդի անդամներ: Վարչապետի առաջին կանգառը Լուկաշին գյուղում էր, որտեղ կառավարության ղեկավարին ներկայացվել են կոոպերատիվի գործունությունն ու խնդիրները: Վարչապետին զեկուցել են գյուղական կոոպերատիվի հիմնախնդիրների […]
Գրագանագետ Դավիթ Գասպարյանն այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում խոսելով թուրք գրողների մասին, ովքեր անդրադառնում են հայկական թեմային, ասել է, որ գրող Օրհամ Փամուկի գրքերում հայկական շերտեր կան և, որ ինքը համաձայն չէ այն գրականագետների հետ, ովքեր Օ. Փամուկին քննադատում են` մեղադրելով փաստերը «կիսատ-պռատ» ներկայացնելու մեջ: «Թուրք գրող Քեմալ Յալչըմի «Հոգիս քեզնով է խայտում» գրքում գրողն […]
1915 թվականին եւ դրան նախորդող տարիներին հայերը մեր ժողովրդին ոչնչացնելու քաղաքականություն էին վարում, ինչը հանգեցրեց սովի, աղքատության ու մահերի. ըստ Armenia Today-ի` իր մտքի նոր «գոհարներն» է ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մեր զինվորները մշտապես հարգել են պատվի պապական օրենքները` չխլել անմեղ մարդկանց կյանքը` անգամ մարտի դաշտում»,- հայտարարել է նա: Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության […]
Գերմանիայի բունդեստագը մարտի 19-ին ընդունել է 2010թ. բյուջեն, որը, Frankfurter Allgemeine Zeitung-ի փոխանցմամբ, Գերմանիայի պատմության ընթացքում ռեկորդային է իր դեֆիցիտով. Պարտքը կազմում է 80,2 միլիարդ եվրո: ArmAr.am
Շվեդիայի ադրբեջանական համայնքը որոշել է մարտի 21-ին Ստոկհոլմի Սերգել հրապարակում բողոքի ակցիա կազմակերպել Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունման որոշման դեմ, հայտնում է Trend News-ը: Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ «այդ որոշումը` ընդունված Թուրքիայի դեմ, ամոթալի խաղ է` ուղղված բոլոր թուրքերի դեմ»: Այսինքն, ադրբեջանցիք մեծ եղբոր «թասիբն են քաշում»: Հիմա էլ բայաթին լսվելու է […]
Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը մինչ օրս ճանաչել ու դատապարտել են աշխարհի հետևյալ երկրները, Ուրուգվայ (1965թ.), Կիպրոսի Հանրապետություն (1982թ.), Արգենտինա (1993թ.), Ռուսաստանի Դաշնություն (1995թ.), Կանադա (1996թ.), Հունաստան (1996թ.), Լիբանան (1997թ.), Բելգիա (1998թ.), Իտալիա (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիա (2001թ.), Շվեյցարիա (2003թ.), Սլովակիա (2004թ.), Հոլանդիա (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիա (2005թ.), Վենեսուելա (2005թ.), Լիտվիա (2005թ.), Չիլի (2007թ.), Շվեդիա […]
Բուլղարիայի խորհրդարան հերթական անգամ ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ: Novinite. com կայքէջի փոխանցմամբ` օրինագիծը խորհրդարան է ներկայացրել պահպանողական «Օրենք, կարգ և արդարություն» (RZS) կուսակցությունը: RZS կուսակցության առաջնորդ Յանե Յանևի խոսքով` իրենց նպատակն է հասնել նրան, որ Բուլղարիան կոնսենսուսի գա ողբերգական իրադարձությունների վերաբերյալ իր գնահատականի հարցում և Միացյալ Նահանգների և Շվեդիայի օրինակով հստակ արտահայտվի հօգուտ […]
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 18-ին ստորագրել է «,Շահութահարկի մասին,, ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին,, « ,,Ավելացված արժեքի հարկի մասին,, ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքները։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։




