Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին ընդունել է <<Մայրություն>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին` նախագահ Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ: Հանդիպման ժամանակ <<Մայրություն>> կազմակերպության անդամները երկրի ղեկավարին են ներկայացրել 2009 թվականին իրենց կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաեւ 2010 թվականին իրականացվելիք ծրագրերը: Բակո Սահակյանը կարեւորել է Արցախի կանանց դերը պետականաշինության, աճող սերնդի դաստիարակության եւ մեր ազգային ավանդույթների պահպանման գործում: […]
24 Մարտ 2010
Հայաստանն անընդունելի է համարում Թուրքիայի հետ երկխոսությունը` հղում անելով Հայոց ցեղասպանության ճանաչումից խուսափելու գործելաոճը: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր սիրիական Դեյր Զորում ունեցած ելույթում: Խոսելով այն մասին, որ չնայած Ցեղասպանության արհավիրքին` Հայաստանը պատրաստ է հարևան երկրի հետ երկխոսության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման` միաժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք չենք ընդունում […]
Սիրիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Դեյր Զոր` դրան տալով պարզ բացատրություն. «Ես այստեղ եմ, որովհետև պարզապես չէի կարող չլինել»: «Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը»,- նշել է Նախագահը` հավելելով. «Այդ ամոթի խարանը արդեն 21-րդ […]
«Հայ համայնքի առաջնորդ գոյություն չունի: Ոչ ֆորմալ տեսանկյունից Հրանտ Դինքը կարող էր համարվել, սակայն վերջինիս մահից հետո, նման տրամաչափի անձ հայ համայնքում գոյություն չունի»,- Panorama.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցների տարածած լուրը` «մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը կհանդիպի հայ համայնքի առաջնորդ Պետրոս Շիրինօղլուի հետ»,- ասել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Թուրքագետի կարծիքով, պարզապես Թուրքիային պետք է […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւային: Ողջունելով հյուրին` վարչապետը շնորհավորել է նրան ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ շնորհակալություն հայտնել ՀՀ-ում ՄԱԿ-ի առաքելության պատասխանատու գործն իրականացնելու համար: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում համագործակցությունը ՄԱԿ-ի հետ` կարեւորելով համատեղ ծրագրերի իրականացման շարունակականությունը: Անդրադառնալով համագործակցության […]
Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Ջեկ Սթրոուն փորձում է խաղաղեցնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հոգում մոլեգնող կրքերը՝ նրան խոստանալով, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։ Այս մասին տեղեկացվում է Ուելսում գործող «Armenia Solidarity» հայկական կազմակերպության հաղորդագրության մեջ։ Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկումները նշանակված են մարտի 29-ին եւ նախաձեռնվել են […]
«Նախկին նախագահի ելույթը պետք է կարդալ և ոչ թե լսել ու նոր մեկնաբանել», – այսօր կայացած բանավեճում ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը այսպես պատասխանեց լրագրողի հարցին, թե ինչպես է նա մեկնաբանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում հնչեցրած քննադատությունը ներկայումս վարվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Բանավեճի մյուս հյուրը` ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հարցին […]
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հանդիպել է Հալեպի նահանգապետին, քննարկել հայ-սիրիական համագործակցությունը նաեւ միջմարզային մակարդակով խթանելու հնարավորությանն առնչվող հարցեր:Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Այնուհետեւ, ՀՀ Նախագահին հյուրընկալել է հալեպահայ համայնքը: Համայնքի ներկայացուցիչների հետ ջերմ ու անմիջական զրույցում Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել Սիրիա կատարած այցի […]
ՀՀԿ անդամ, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանն, անդրադառնալով Թուրքիայի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերի հայտարարությունը, թե հայ-թուրքական արձանագրությունները սառեցվել են և դրանք չեն վավերացվելու, նշեց, որ Թուրքիայի քաղաքական գործիչների հայտարարությունները մեզ համար որևէ նշանակություն չունեն։ «Ես էլ ձեզ ասում եմ հետևյալը՝ հայ-թուրքական արձանագրությունները անպայման ստորագրվելու են»,-հավելեց նա: Նա նշեց, որ Թուրքիան չի կարող իր […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Սնեժանա Ստոյկովիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում: Կառավարության ղեկավարը հանդիպումը որակել է կատարված աշխատանքներն ամփոփելու ու նոր ծրագրեր նախանշելու լավ հնարավորություն: Կողմերն անհրաժեշտ են համարել նոր նախաձեռնությունների իրականացումը` ուղղված […]




