ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել ռուսաստանցի համանախագահին`այսօր Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ: […]
29 Մարտ 2010
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ` զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք […]
«Այսօր ժուռնալիստիկայում կարևորագույն հարց է արագությունը. որքան արագ, այնքան լավ: Սակայն չենք նայում իրերի խորքը, չենք վերլուծում
Մարտի ի 30-ին, ժամը 1100-ին ՀՀ շախմատի ակադեմիայում /Շևչենկոյի 34/ կմեկնարկի “ՀՀ դպրոցականների շախմատի 4-րդ օլիմպիադայի” երրորդ`Երևանյան փուլը, որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Հաղթողներին մրցանակներ կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ArmAr.am
2010թ. մարտի 27-ին Ախալքալաքում կայացավ «Ջավախք» ժողովրդական շարժման համաժողովը, որին մասնակցեցին կառույցի 200-ից ավել նախկին և ներկա անդամներ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է աշխարհահռչակ «Դիփ Փարփլ» ռոք խմբի անդամ Իէն Գիլանին եւ «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագրի ղեկավար Ջոն Դիին: Դիմելով անվանի երաժիշտներին, Ս.Սարգսյանն ասել է. «Ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում եւ ջերմ մթնոլորտում, բայց Հայաստանում դուք մեկ այլ ջերմության ականատեսը կլինեք. բացի տաղանդի նկատմամբ ջերմությունից, […]
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մարտի 28-ին տոնել է Ծաղկազարդը` Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում առավոտյան կատարվել է հանդիսավոր ժամերգություն, հավարտ որի Մայր Տաճարի առջեւ, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է անդաստանի արարողություն, ապա օրհնվել ուռենու ճյուղեր եւ բաժանվել ներկա ժողովրդին: Հավարտ արարողության Վեհափառ […]
Ապրիլի 10-ին Նիկոսիայի «Ստրովոլոս» դահլիճում տեղի կունենա Կիպրոսի «Համազգային» մշակութային եւ կրթական միության «Օշական» մասնաճյուղի «Սիփան» պարային համույթի 10-րդ ամենամյա համերգը: Համերգը տեղի կունենա Կիպրոսի կրթության եւ մշակույթի նախարար Անդրեաս Դեմետրոուի եւ Կիպրոսի խորհրդարանի հայ համայնքի ներկայացուցիչ, նշանավոր գործարար եւ հասարակական-քաղաքական գործիչ Վարդգես Մահդեսյանի հովանավորությամբ: «Հայերն այսօր» ArmAr.am
Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են. «Հարգելի գործընկերներ, Ռուսաստանի դատախազությունը սխալմամբ հրապարակել է 2004 թվականի փետրվարի 6-ին մետրոյի պայթյունի հետևանքով զոհվածների ցուցակը, ինչի արդյունքում ձեզ սխալ տեղեկատվություն է տրվել: Հայցում ենք ձեր ներողամտությունը»: Նշենք, որ որպես այսօրվա պայթյունի հետևանքով մահացածներ ցուցակում նշված էին հայազգի 1973 թվականին ծնված Հասմիկ Մելքումյանը և 1982 թվականին ծնված Լևոն Խաչատրյանը: Որևէ նոր […]
ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ դեղերի շուկայում առկա խնդիրներին ու դրանց լուծմանը միտված համապատասխան մարմինների գործունեությանը: Նա նշեց, որ մեր պետությունն այսօր ի վիճակի չէ իրականացնել բոլոր դեղերի կարգավորումը: «Լավ կլինի սկսել հիմնական դեղերի ցանկից, որն ընդգրկում է այն դեղերը, որոնք կարող են […]




