Ապրիլի 17-18-ին, Թեհրանում կայանալու է միջուկային խնդրի վերաբերյալ «Միջուկային էներգիա բոլորի համար, միջուկային զենք` ոչ ոքի» խորագրով խորհրդաժողով: Այս մասին հայտնում է Iran.r-ն: Օգտվելով այդ առիթից` Իրանը որոշում է կայացրել ընդլայնել համագործակցությունը Հնդկաստանի հետ ատոմային ոլորտում: Իրանը, հաշվի առնելով Դելիի եւ Թեհրանի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները, ցանկություն է հայտնել, որպեսզի Հնդկաստանը նույնպես մասնակցեր այդ խորհրդաժողովին:
26 Մարտ 2010
Թուրքական Hurriyet -ը գրում է, որ Ստամբուլ կատարած այցի շրջանակում Լիբանանի Խորհրդարանի խոսնակը հայտարարել է, թե Թուրքիան և Լիբանանը պետք է աշխատեն մեծ իսլամական շուկայի ստեղծման ուղղությամբ: «Առաջիկա երկու տարիների ընթացքում մեր նպատակն է առևտուրը երկու երկրների միջեւ 1 մլրդ-ից հասցնել 3 մլրդ»,-ասել է խոսնակը: ArmAr.am
Նախօրեին Թուրքիայի եւ Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են անվտանգության ոլորտին առնչվող հարցեր: Այդ թվում նաև անդրադարձել են ահաբեկչության եւ թմրադեղերի տարածման դեմ պայքարի համար հարցերին` քննարկելով կանխարգելման հնարավոր քայլերը: Թուրքիայի ներքին գործերի նախարարն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ իրենք խոսել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` մայիսին նախատեսվող Թուրքիա […]
Բրազիլիայի նախագահ Լուլա դե Սիլվան հայտարարել է, որ մայիս ամսին այցելելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Իր այցի նպատակը նա մեկնաբանել է հետևյալ կերպ. կանխարգելելու այն ճգնաժամը, որն առաջացել է այդ երկրի միջուկային ծրագրի պատճառով` արեւմտյան ուժերի հետ առկա բախման պատճառով: Լուլա դե Սիլվան ասել է. «Դուք արդեն գիտեք, թե որքան են ինձ քննադատել իմ այն […]
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն այսօր մեկնելու է Թեհրան, որտեղ Իրանի եւ Աֆղանստանի ղեկավարների հետ մասնակցելու է Նավրուզի տոնակատարություններին: Ակնկալվում է, որ Տաջիկստանի եւ Աֆղանստանի նախագահների Թեհրանում գտնվելու ժամանակ կանցկացվեն պարսկալեզու երկրների ղեկավարների երկկողմ եւ եռակողմ հանդիպումներ: Այդ ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցեր: Ռահմոնի այցն Իրան կավարտվի մարտի 28-ին: ArmAr.am
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ծառայության պատվիրակությունը Ցխինվալում բանակցություններ է անցկացրել Հարավային Օսիայի հետ: Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնություն են ձեռք բերվել այդ ոլորտում համագործակցության բոլոր առաջարկների շուրջ. խոսքը վերաբերում է Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի բոլոր առաջարկներին: Ենթադրվում է, որ կստորագրվի նաեւ համապատասխան պայմանագիր, որի նպատակն է ապահովել երկու երկրների անվտանգությունը: ArmAr.am
Հայաստանը այս շաբաթ լույս կիրակի գիշերը անցնում է ամառային ժամանակի: Ինչպես տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի համաձայն՝ մարտի վերջին կիրակի օրը (մարտի 28-ին) ժամը 2-ին Հայաստանի տարածքում ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամ առաջ տանել։ Նշենք, որ ամբողջ աշխարհում ամառային ժամանակին անցնելու համակարգից օգտվում են մոտ 110 երկրներ: […]
Ապրիլի 5-ին ուժի մեջ մտնող` Եվրահամայնքի մակարդակով ընդունված նոր օրենսգիրքը նպատակ ունի դյուրացնել տեղաշարժերը շենգենյան երկրների տարածքում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն: Օրենքն, ինչպես հավելեց Ֆ. Գրապեն, վերաբերում է, մասնավորապես, կարճաժամկետ վիազաների տրամադրման կարգերի փոփոխություններին: Նշվեց, որ երկարաժամկետ վիզաների տրամադրման կարգն առանձնահատուկ փոփոխությունների չի ենթարկվել, բացառությամբ մի դեպքի, […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկությունը՝ Գերմանիայում թուրքական դպրոցներ բացելու վերաբերյալ այդ երկրի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների կողմից խիստ քննադատության է արժանացել: Թուրքական կառավարության ղեկավարի հայտարարությունը հենց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Թուրքիա այցելության շեմին էր արված: Այցի նպատակներից մեկն էլ Ստամբուլում գերմանա-թուրքական համալսարանի բացման շտապեցումն է, որի վերաբերյալ համաձայնագիր կնքվել է 2008-ին: Էրդողանը հայտարարել է, թե քանի […]
Հաշվի առնելով, որ գազի գինը նախորդ տարի բարձրացել է 14 տոկոսով, իսկ այս տարի էլ բարձրանում 37,5 տոկոսով, ստացվում է, որ գազի գնի ընդհանուր աճը կազմելու է 62 տոկոս: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել փորձագետ Հարություն Մեսրոպյանը: Նրա ներկայացմամբ, քանի որ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրման մեջ 40%-ը գազն է, ապա էլեկտրաէներգիան պետք […]




