Հայ-թուրքական արձանագրությունների վնասը երևաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 252 բանաձևի քվեարկության ժամանակ: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար, Կոնգրեսի հանձնաժողովի քվեարկությանը ներկա գտնված Վահան Հովհաննիսյանը: Նա նշեց, որ բանաձևին դեմ քվեարկածների մեծ մասը իրենց որոշումը պայմանավորել էր հայ-թուրքական հաշտեցման գործընթացը չձախողելու ցանկությամբ, սակայն իրական պատճառները երևացին հաջորդ օրը, երբ Պետքարտուղար […]
13 Մարտ 2010
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ` մարտի 20-ից մինչեւ ապրիլի 20-ը հանրապետությունում կանցկացվի ծառատնկման, սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքների միամսյակ: Հանրապետության նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների, Ստեփանակերտի քաղաքապետարանի, շրջանների վարչակազմերի եւ համայնքների ղեկավարներին հանձնարարված է մշակել եւ իրականացնել կոնկրետ միջոցառումներ` կատարվելիք աշխատանքների բնագավառների եւ ծավալների որոշման, դրանց տեխնիկական, նյութական եւ կազմակերպական ապահովման հարցերի լուծման, ինչպես […]
Ապրիլի 24-ից առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեփեջ Թայիբ Էրդողանի հետ ամերիկյան ծուղակ է: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով լրատվամիջոցների տարածած այն տեղեկությանը, թե ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հրավիրել է Հայաստանի նախագահին ապրիլի կեսերին հանդիպելու Թուրքիայի վարչապետի հետ: «Սա հերթական ծուղակ է. ապրիլի 24-ից առաջ […]
«Միացյալ Նահանգներից հետո Շվեդիայում Ցեղասպանության բանաձևի ընդունումը պատճառ դարձավ մեծ բողոքի: Ուշադրություն դարձվեց բանաձևին կողմ քվեարկած Շվեդիայի Ռիկսդագի այն անդամների վրա, որոնք ծնունդով Թուրքիայից են»,- գրում է թուրքական «Սաբահ» (Sabah) թերթը: Բանից պարզվում է` շվեդական խորհրդարանում կան ծնունդով Թուրքիայից 4 պատգամավորներ, որոնցից երեքը կողմ են քվեարկել Ցեղասպանության օրինագծին, իսկ մյուսը` Կանաչների կուսակցությունը ներկայացնող ազգությամբ թուրք […]
Հայ Ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Վաշինգտոն այցելելու հրավերը հայտարարեց, որ դա միջոց է Օբամայի համար իր ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում ևս մեկ անգամ չարտասանել «ցեղասպանություն» եզրույթը: Կարապետյանը զուգահեռներ է անցկացնում նախորդ տարվա ապրիլի 22-ին Շվեյցարիայում Հայաստանի և Թուրքիայի […]
Նախագահ Սարգսյանին ուղղված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերը Վաշինգտոն` մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին, վառ ապացույցն է այն բանի, որ բարձր է գնահատվում Սերժ Սարգսյանի նախաձեռնողական, բաց և կառուցողական քաղաքականությունը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում` մեկնաբանելով նախօրեին տարածված պաշտոնական տեղեկությունը, թե ԱՄՆ նախագահը Վաշինգտոն է հրավիրել Սերժ Սարգսյանին մասնակցելու վերոնշյալ գագաթաժողովին, հայտարարեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության […]




