Ֆրանսիայում` Նիկոլա Սարկոզիի կողմից իրականացվող տնտեսական և սոցիալական բարեփոխումների դեմ համազգային գործադուլ է տեղի ունենում Գործադուլը սպառնում է կաթվածահար անել երկրի երկաթուղային տրանսպորտը: Այսօր Ֆրանսիայում աշխատանքի դուրս չեն եկել հազարավոր մարդիկ: Նրանք բողոքում են կենսաթոշակային համակարգի պլանային բարեփոխումների, բյուջետային ծախսերի կրճատման, ինչպես նաև` ազգաբնակչության գնողունակության նվազման դեմ: Գործադուլի առավել ակտիվ մասնակիցների թվում են ուսուցիչների արհմիությունները, […]
23 Մարտ 2010
ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկացնում են, որ այսօր ընկերության գլխամասային գրասենյակ էին այցելել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի N44 դպրոցի սաները: Այցի ընթացքում աշակերտները հնարավորություն ստացան ընդլայնելու իրենց գիտելիքները բջջային կապի մասին և առավել մանրակրկիտ ծանոթանալու այդ ոլորտի առանձնահատկություններին: Ի՞նչ է բջջային կապը: Ինչպե՞ս է իրականացվում բաժանորդների միջև հեռախոսազանգը: Ի՞նչ ծառայություններից կարելի է օգտվել բջջային հեռախոսով և որքանո՞վ է […]
Երեւան-Դուբայ առավոտյան ավիաչվերթը այսօր մեկ ժամով հետաձգվել է՝ ինքնաթիռում ծագած վեճի պատճառով։ Ինչպես հայտնում են «Արմավիա» ընկերության մամուլի ծառայությունից, ծեծկռտուքը ծավալվել է 8 ուղեւորների միջեւ, ովքեր ձերբակալվել են։ Այժմ նրանք գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում։ Կատարվում է նախաքննություն։ Այս միջադեպի պատճառով նշյալ չվերթն իրականացվել է մեկ ժամ ուշացումով։ ArmAr.am
ՀՅԴ-ն մարտի 25- 26-ը նախաձեռնել է միջազգային խորհրդաժողով, որտեղ համակողմանիորեն անդրադարձ կկատարվի Հայաստանում առկա սոցիալ- տնտեսական մարտահրավերներին` նշելով նաեւ դրանց հնարավոր լուծումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր տեղեկացրել է կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Վերջինիս ձեւակերպմամբ` փորձ է արվելու տալ Հայաստանի սոցիալ- տնտեսական իրավիճակի ախտաճանաչումը եւ առաջարկվելու են հնարավոր լուծումներ: Ըստ Ռուստամյանի` հնչելու […]
Մարտի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում կայացել է 3100000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 395.44 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 394.50 դրամ: Այս մային տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: ArmAr.am
Տիկնայք եւ պարոնայք, Սիրելի բարեկամներ, Ինձ համար պատիվ է հանդես գալ Սիրիայի հնագույն բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Դամասկոսի համալսարանում: Սիրիան հայ ժողովրդի պատմության մեջ ուրույն տեղ ունեցող եւ մեզ շատ մոտ երկիր է. ՙմոտ՚ ասելիս նկատի չունեմ միայն աշխարհագրորեն, այլեւ ավանդական բարեկամությամբ, ճակատագրի ընդհանրությամբ, ժողովուրդների խառնվածքով եւ բազում-բազում այլ թելերով: Այսօր ուզում եմ այս առիթն օգտագործել՝ […]
Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հյուրընկալվել է Սիրիայի հնագույն բարձրագույն ուսումնական հաստատությունում` Դամասկոսի համալսարանում: ՀՀ Նախագահն այնտեղ հանդես է եկել հայ-սիրիական հարաբերությունների թեմայով դասախոսությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի հետ, քննարկել հայ-սիրիական միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ միջազգային կառույցներում համագործակցությանն առնչվող հարցեր: ArmAr.am
«Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար պետք է լինի համապատասխան իրավիճակ` քաղաքական լուրջ ճգնաժամ, անկառավարելի իրավիճակ: Այժմ իրավիճակն այնպիսի չէ, որ անհրաժեշտ լինի արտահերթ ընտրություններ անցկացնել, թեև նման հեռանկարը չի բացառվում».,-ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: «Ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի ընտրություններին: ՀՅԴ-ն, պատրաստ է ընտրությունների, եթե ցանկացած պահի […]
Սիրիայի Արաբական Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել սիրիական «Al Watan» թերթին:Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը, որը տրամադրել է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Հարց. Ձերդ Գերազանցություն, մեկ տարի առաջ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադը պաշտոնական այց կատարեց Հայաստան: Այցի վերջում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր: Ինչպե՞ս եք Դուք գնահատում երկկողմ հարաբերությունների […]
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նամակ է հղել Բուլղարիայի խորհրդարանական Սոցիալ-դեմոկրատական և Սոցիալիստական կուսակցություններին: «Հարգելի ընկերներ, առաջիկայում Բուլղարիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրինագիծը: Բուլղարիան և հերոսական բուլղար ժողովուրդը շատ լավ պետք է հասկանա մեզ` հայերիս, քանի որ Բուլղարիան նույնպես հարյուրավոր տարիներ տառապել է Օսմանյան Թուրքիայի լծի ներքո, կրել անասելի զրկանքներ: Բուլղար […]




