Թուրքիան կդառնա նացիստական Գերմանիան, եթե հայ միգրանտներին երկրից վտարելու որոշում կայացնի. կարծիք է հայտնել թուրքական «Հուրիեթ» թերթի թղթակից Յըլմազ Օզիդիլը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը Թուրքիայում ապօրինի ապրող հայաստանցիներին վտարելու հնարավորության մասին: Նրա կարծիքով` սխալ է այն կարծիքը, թե հայերը թուրքերից «խլում են» աշխատատեղերը: Լրագրողը նաեւ անիմաստ է համարում Ցեղասպանության հարցով պատմական հանձնաժողովի ստեղծումը: «Պատմաբաններն այդ […]
18 Մարտ 2010
Ադրբեջանցի պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևը խորհրդարանում կառավարության հաշվետվության ժամանակ արծարծել է բանակում սեռական բռնությունների դեպքերի ավելացման խնդիրը և դժգոհել, որ պաշտպանության նախարարը ներկա չէ քննարկմանը: «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞վ են զբաղված պաշտպանության նախարարությունում, երբ բանակում սարսափելի դեպքեր են կատարվում»,– հայտարարել է պատգամավորը: ArmAr.am
Եվրախորհրդարանի և Եվրոպական Խորհրդի Եվրոպական հանրության վիզաների նոր օրենսգրքի /Visa Code/ մասին 2009թ. հուլիսի 13-ին ընդունած թիվ /EG/810/2009/ որոշման ուժի մեջ մտնելուց հետո 2010թ. ապրիլի 5-ից սկսած Շենգենյան համաձայանգրի երկրների մուտքի վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է ապահովեն հետևյալ անհրաժեշտ նախապայմանները. – անձնագրի ընդհանուր գործածության ժամկետը չպետք է գերազանցի տաս տարին` տրման ամսաթվից (այսինքն, […]
Հայաստանի կառավարությունը մարտի 18-ին տեղի ունեցած նիստում մերժել է խորհրդարանի անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած մի շարք օրենքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, համաձայն որի գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից փոխառությունների եւ վարկերի ստացման […]
Ինչպես հայտնում թուրքական Aksam-ը, Թուրքիայի Ադափազար քաղաքում 26-ամյա Մեհմեդ Թեմիզելը կացնով հարձակվել է Աթաթուրքի արձանի վրա: Թեմիզելը նախ ներկով Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքի արձանին ֆաշիստական սվաստիկա է նկարել, իսկ արձանի հետնամասում մի գրություն է թողել, ապա կացնով սկսել է հարվածել արձանին: 26-ամյա երիտասարդը ձերբակալելված է: ArmAr.am
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) բազմաթիվ են այն ուսանողները, ովքեր իրենց ուսումնառությունն անցկացրել և այժմ էլ ուսում են ստանում արտասահմանյան բազմաթիվ բուհերում: Այս առումով համալսարանը համագործակցում է արտերկրի մի շարք համալսարանների հետ, որոնց հետ ունի ուսանողների փոխանակման համաձայնագրեր: Այս մասին տեղեկացանք ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժնից: Բացի այդ, ՀՊՃՀ ակտիվ համագործակցում է […]
Մարտի 14-16-ը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը և Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը մասնակցեցին Վենետիկում Հայ Մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարն ու դեսպանը այցելեցին Սբ. Ղազար կղզի, ուր Մխիթարյան Միաբանության հետ` աբբահայր Եղիա Քիլաղբյանի գլխավորությամբ […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին` Նախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի առթիվ և նշել, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ փոխգործակցության հետագա խորացմամբ: Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջև չկան խնդիրներ, ինչն […]
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ն իր և Կովկասի մուսուլմանների առաջնորդ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահ Շյուքուր Փաշազադեի անունից հրավիրել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին` մասնակցելու Բաքվում այս տարի. ապրիլի 26-27-ը կայանալիք կրոնական առաջնորդների գագաթաժողովին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից: «Հայ Առաքելական Եկեղեցու և […]
Հայաստանը հիանալի հնարավորություն է ստացել զարգացնելու իր հարաբերությունները Լեհաստանի` Եվրոպայի «տնտեսական վագրի» հետ: Լեհաստանն իր տնտեսությամբ զբաղեցնում է Եվրոպայում 6-րդ, իսկ աշխարհում՝ 20-րդ տեղը: 2009թ. վերջին այդ երկրի ՀՆԱ-ն կազմել է 686 մլրդ դոլար: 2009թ. Լեհաստանը եղել է Եվրոպայում ամենաարագ զարգացող երկիրը: Լեհաստանը Եվրամիության այն եզակի երկրներից է, որն արձանագրել է տնտեսական աճ: 3-րդ եռամսյակի […]




