10 Մարտ 2010

Մարտ 10, 2010թ. 17:03

Չեխ լրագրող Դանա Մազալովան այն եզակի մարդկանցից մեկն է, ով իր տեսածով փաստում է, որ Խոջալուի դեպքերի լուսանկարներն ու տեսաերիզները մոնտաժված կադրեր են, և այն ինչ ներկայացվում է ադրբեջանցիների կողմից ոչ մի կապ չունի ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաևի արած կադրերի հետ, ում անունն այսօր շահարկվում է։ Դանա Մազալովան նաև այն լրագրողն է, ով ժամանակին հարցազրույց […]


Մարտ 10, 2010թ. 16:58

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի հավաստմամբ, Հայաստանում տարբեր հարթություններով են ընթանում: Ինչպես այսօրվա ասուլիսում ասաց Կ. Դանիելյանը, Հայաստանում մի ձեռքով ստորագրում են բոլոր համաձայնագրերն ու պարտավորությունները, մյուսով` շատ հարցերում հակառակ ուղղությունն են առաջ տանում: «Այս տարի «Ռիո + 20» գործընթացի վերաբերյալ մենք պետք է հորդորենք մեր կառավարությանը ավելի ակտիվ լինել: Ես […]


Մարտ 10, 2010թ. 16:54

Ադրբեջանցի կոմունիստները պաշտոնական Բաքվին հորդորում են պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ գործունեության դադարեցում: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի արտահերթ նիստի ժամանակ, որի օրակարգի գլխավոր հարցը եղել է ամերիկացի օրենսդիրների ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, Միացյալ Նահանգների հասցեին հնչել է սուր քննադատություն: «Միացյալ Նահանգները երբեք չի ունեցել հիմնական ընկերներ կամ ռազմավարաիկան բարեկամներ: Այս երկիրը միշտ հետապնդում է […]


Մարտ 10, 2010թ. 16:48

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը տեղեկացրել է այս երկրի առաջին ատոմային էլեկտրակայանի համար Ռուսաստանից միջուկային վառելիք գնելու մտադրության մասին: «Մոսկվայի հետ բանակցությունները շարունակվում են ինչպես ատոմակայանի շինարարության, այնպես էլ վառելիք գնելու շուրջ»,- ասել է նախարարը: Ըստ նրա` միայն 5 երկրներ` Մեծ Բրիտանիան, Միացյալ Hահանգները, Ռուսաստանը, Չինաստանն ու Ֆրանսիան ունեն ուրան հարստացնելու իրավունք: Թաներ Յըլդըզի խոսքով` […]


Մարտ 10, 2010թ. 16:40

2010թ. փետրվարի 14-ից Աֆղանստանի Կունդուզ նահանգում անվտանգության աջակցման խնդիրներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը: Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումն է: Ամենօրյա ծառայությունը ներառում է օդանավակայանում և դրա անմիջական մերձակայքում պարեկությունների իրականացումը, անցակետերի վերահսկողությունը, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների բացահայտումը: Հայկական զորախումբն իր գործունեությունն իրականացնում է գերմանական ղեկավարության ներքո` […]


Մարտ 10, 2010թ. 16:29

Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը, հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվում է Փարիզում: Փարիզում՝ Ելիսեյան պալատում սկսվել է Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվելու են հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, հայ-թուրքական հարաբերությունները, նաեւ տարածաշրջանային հարցեր: Հանդիպումից հետո Նիկոլա Սարկոզիի անունից, ի […]


Մարտ 10, 2010թ. 16:12

Մարտի 10-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող, գեներալ Ալեքսանդր Մանիլովի գլխավորած պատվիրակությանը: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ  զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության բարձրացման խնդիրների շուրջ: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանում լուրջ բարեփոխումներ են իրականացվում սահմանային անվտանգության առավել բարձր մակարդակ ապահովելու համար, […]


Մարտ 10, 2010թ. 15:50

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի եւ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի գլխավորությամբ, մարտի 9-16-ը տարածաշրջանային այցով կլինի Հարավային Կովկասի երկրներում: Հայաստան այցը նախատեսված է մարտի 10-13-ը: Գորան Լենմարկերն իր լավատեսությունն է հայտնել, թե ղարաբաղյան հակամարտությունն այս տարի կկարգավորվի: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը նա ասել է, որ Մադրիդյան փաստաթղթի համաձայնեցված ներածականը հիանալի […]


Մարտ 10, 2010թ. 15:36

Բավարար չէր, որ Միացյալ  Նահանգների նախագահ Օբաման և պետքարտուղար Քլինթոնը դրժել էին Հայոց ցեղասպանության իրողությունը վերահաստատելու իրենց  նախընտրական խոստումը, անցյալ շաբաթ նրանք էլ ավելի նվաստացան, երբ Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ նա և Նախագահը դեմ են Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատվելուց հետո: Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե […]


Մարտ 10, 2010թ. 15:10

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա: ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է բարեկամ Ֆրանսիայի Հանրապետություն: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, պաշտոնատար այլ անձինք: Պաշտոնական այցելության առաջին օրը […]