«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցն ավելի դյուրին է, քան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման. Թուրքիան ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը, ժողովուրդների հետ շփումներ կա, պատերազմի սպառնալիք չկա, արտաքին քաղաքականության հարցերում իր շահերն ունի: Այս մասին «Սիվիլիթաս» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց բրիտանացի գրող, լրագրող, կովկասյան տարածաշրջանի և ղարաբաղյան հակամարտության փորձագետ Թոմաս դե Վաալը: Այն հարցին, թե հայ-թուրքական […]
9 Մարտ 2010
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերն այսօր Թբիլիսիում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակն ինքը գնահատում է որպես որոշում կայացնելու ժամանակահատված: Ըստ ԱՊԱ գործակալության՝ Լենմարկերն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է ձգտեն հասնել համաձայնության` հաշվի առնելով առկա հնարավորությունները: Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիից սկսվել […]
Օրերս ֆրանսիական Մարսել քաղաքում տեղի է ունեցել Amnesie Internationale կազմակերպության հինգերորդ միջոցառումը, որի նպատակն է հակազդել 20-րդ դարի ցեղասպանությունների ժխտման քաղաքականությանը: Մտավորականության և արվեստի մի շարք ներկայացուցիչների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցել է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Ելույթ ունենալով կայացած կլոր սեղանի ընթացքում, Հովհաննես Գևորգյանը կանգ է առել 1988թ. ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ ամերիկացի կոնգրեսականների կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո Անկարան Վաշինգտոնից սպասում է համարժեք պատասխան: Սաուդյան Արաբիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է, որ մինչեւ Վաշինգտոնից պատասխան չլինի, Թուրքիայի դեսպանը Միացյալ Նահանգներ չի վերադառնա: Ըստ թուրքական հեռուստաալիքների՝ Թուրքիայի արտգործնախարարությունում ընթանում են բարձր մակարդակի խորհրդակցություններ, որոնց […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին: Տիգրան Սարգսյանը կարեւորել է Լեհաստանի վարչապետի առաջիկա այցը Հայաստան` ընդգծելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-լեհական հարաբերություններին եւ կխթանի դրանց հետագա զարգացումը` նպաստելով փոխշահավետ համագործակցության խորացմանը: Կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Լեհաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը եւ երկկողմ հարաբերությունների […]
Ս.թ. մարտի 7-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ մեծանուն իտալահայ գրող, հայագետ, Պադովայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր տիկին Անտոնիա Արսլանին ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարգևատրման արարողությունը, որին հաջորդեց պաշտոնական ընդունելությունը: Մեդալի հանձնման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը ներկայացնելով տիկին Արսլանի բազմամյա բեղմնավոր գործունեությունը եւ անսահման նվիրվածությունը հայ ժողովրդին, հատկապես […]
2010թ. փետրվարի 14-ից Աֆղանստանի Կունդուզ նահանգում անվտանգության աջակցման խնդիրներ է իրականացնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը: Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովումն է: Ամենօրյա ծառայությունը ներառում է օդանավակայանում և դրա անմիջական մերձակայքում պարեկությունների իրականացումը, անցակետերի վերահսկողությունը, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների բացահայտումը: Հայկական զորախումբն իր գործունեությունն իրականացնում է գերմանական ղեկավարության ներքո` […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին: Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` վարչապետը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն: Տիգրան Սարգսյանը կարեւորել է Լեհաստանի վարչապետի առաջիկա այցը Հայաստան` ընդգծելով, որ այն նոր թափ կհաղորդի հայ-լեհական հարաբերություններին եւ կխթանի դրանց հետագա զարգացումը` նպաստելով փոխշահավետ համագործակցության խորացմանը: […]
Ս. թ. մարտի 8-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը այցելեց Հալեպ, որտեղ առանձին հանդիպումներ ունեցավ Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի եւ Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ս.թ. մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Սիրիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում Հալեպ այցելության հետ կապված հարցեր:
Ս.թ. մարտի 5-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները: Մասնավորապես կարեւորվեց Լիբանանի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների ղեկավարած պատվիրակությունների փոխայցելությունների եւ միջխորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը: Նաբիհ Բըրրին ջերմությամբ հիշեց 90-ական թվականների վերջին Հայաստան կատարած իր այցը եւ ընդգծեց, որ Լիբանանը ունի հատուկ […]




