Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի փոփոխությունը ոչ մի կերպ չի ազդի Ռուսաստանի դիրքորոշման վրա: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Նեստերենկոն նշել է, որ համանախագահի փոփոխությունը պայմանավորված է Յուրի Մերզլյակովի դիվանագիտական նոր պաշտոնի նշանակմամբ։ Ապա հույս է հայտնել, որ ռուս նոր համանախագահն իր պարտականությունների իրագործման […]
16 Մարտ 2010
Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին, քանի որ ճիշտ չէ, որ պատմական անցքերի առնչությամբ որոշումներ կայացնեն քաղաքական գործիչները: Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է քառօրյա այցով Ղազախստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն` մեկնաբանելով Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: «Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին: Ճիշտ չէ, որ գործից անտեղյակ քաղաքական […]
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը «իր տեղում չէ, և չի տիրապետում ոչ երկրի էկոնոմիկային ու ոչ էլ տնտեսական վիճակին»։ Այս հայտարարությունն այսօր, ինչպես ասում են, լա~յն արձագանք ստացավ: Նախ արձագանքեց հենց ինքը` նախարար Ներսես Երիցյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին խորհուրդ տալով գնահատական […]
Մարտի 16-ին տեղի է ունեցել արտերկրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչների հանդիպումը Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Կարեն Եսայանի հետ: Կարեն Եսայանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները: Միաժամանակ նա նշել է, որ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում, հիմնադրամին հաջողվել է ոչ միայն իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը, այլև սկսել նոր ծրագրերի իրականացումը: Կանգ առնելով առկա խնդիրների վրա, […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրականության եւ սպորտի բնագավառների մի խումբ անվանի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էին գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը, քննարկվել են գրականության եւ սպորտի զարգացմանն […]
Մարտի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պետք է պլանային դիտարկում իրականացներ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: Սակայն ադրբեջանական կողմը ձախողել է դիտարկումը` ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներին դուրս չբերելով նախօրոք փոխհամաձայնեցված դիտակետ: Ավելի վաղ ղարաբաղյան կողմը երեք անգամ պնդել է, որ դիտարկումն իրականացվի շփման […]
Հայաստանյան ներքաղաքական դաշտում շարունակվում են քննարկումները արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: «Հայաստանը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում շրջանակային պայմանագիր կնքելու ժամանակ պետք է հիմք ընդունի ոչ թե մադրիդյան սկզբունքների «վերանորոգված» տարբերակը, այլ առաջին տարբերակը«,-այսօր նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետը նկատում է, որ «վերանորոգված» տարբերակում կա երկու կետ` հանրաքվեի անցկացման ու խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ, […]
Տեղահանություն եւ ոչ թե կոտորած, քաղաքացիական պատերազմի վարկածը Ըստ թուրք պատմաբանների՝ հայերի անհետացումն իրենց բնակության վայրերից տեղի է ունեցել մեծ մասամբ ոչ թե ծրագրված զանգվածային ոչնչացման, այլ ընդամենը ռազմաճակատի գոտուց հայ բնակչության մի մասի տեղափոխման պատճառով, քանի որ քրիստոնյա հայերն անհուսալի տարր էին Ռուսաստանի դեմ պատերազմի րևթացքում։ Ըստ թուրքերի՝ ճանապարհին տեղահանվողների մի աննշան մաս զոհվել […]
«Օրերս առավել թեժացավ ‘Մոսկվա’ կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը, անհատույց սեփականության իրավունքով, Հայ առաքելական եկեղեցու տնօրինությանը հանձնելու հարցը: Այս որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը եւ պատճառը մեկն է՝ դա խնդրել է կաթողիկոսը: Հետաքրքիր է՝ եթե կաթողիկոսը խնդրի, որ ՀՀ նախագահական շենքը հողատարածքով դառնա իր գլխավոր նստավայրը, նույն հապճեպությամբ կհամաձայնի՞ ՀՀ կառավարությունը… Հայ Արիական Միաբանությունն […]
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ։ Սլովակիայի արտաքին գործերի նախարարը կմասնակցի նաև հայ-սլովակյան գործարար համաժողովի բացման արարողությանը: ArmAr.am




