Հավաքին հրավիրվել էին և իրենց մասնակցությունն ունեցան մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, երիտասարդներ, «Սարդարապատ» շարժման համակիրներ: Հավաքի սկզբում մեկ րոպե լռությամբ մասնակիցները հարգեցին 2008թ. մարտի 1-ին զոհված հայորդիների հիշատակը: Կարևորելով այդ օրվա պատմական նշանակությունը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը շեշտեց, որ Մարտի 1-ի տաս զոհերը Հայաստանի երրորդ Հանրապետության Անկախության համար զոհված անձինք էին, և […]
1 Մարտ 2010
Այսօր ՀԱԿ-ը հանարհավաք էր կազմակերպել Մատենադարանին հարող տարածքում: ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը ելույթ ունենալով հնարահավաքում ներկայացրել է Կոնգրեսի պահանջների ժամանակացույցը: Համաձայն որի. Կոնգրեսը իշխանություններից պահանջում է այս ամիս ազատ արձակել քաղբանտարկյալներին, իսկ հունիս- սեպտեմբեր ամիսներին իշխանությունից պահանջում են անցկացնել արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ: «Հանրահավաքի մասնակիցները համաձայն են այս ժամանակացույցին եւ պահանջներին, մարտի 16-ին ԵԽԽՎ […]
Փետրվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինա հայ առաքելական եկեղեցու բակում հավաքվել են հարյուրավոր հայեր` նշելու Սումգայիթի ողբերգական իրադարձությունների տարելիցը: Առավոտյան եկեղեցում մատուցվել է զոհերի հիշատակի պատարագ: Միջոցառմանը մասնակցել են Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, հյուպատոսության աշխատակիցները, Սանկտ-Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող հայ սպաներ եւ ունկնդիրներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Պատարագի ավարտին եկեղեցու բակում սումգայիթյան ողբերգությունը […]
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Անասնակերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական […]
Այսօր ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպումներ է ունեցել ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Կասիմիի եւ Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Մուհամմադ ալ-Սուվեյդիի հետ` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի շնորհակալական նամակ-հրավերները փոխանցելու նպատակով: Շեյխա Լուբնայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների վերջին զարգացումները, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը գումարելու […]
Փետրվարի 17- ից 20- ը Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամները բարձրացրել էին մայիսի 23- ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների անթույլատրելիության հարցը: Հայկական պատվիրակությունը փորձել է ամեն կերպ նեարզդել հակահայկական քարոզչությանը: Հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի տեղեկացմամբ, վերջին շրջանում ադրբեջանական քարոզչությունը խիստ […]
Հայաստանի Ազգային Ժողովում «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի ընդունումը Թուրքիայում դեռ որեւէ կերպ չի մեկնաբանվում: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանն ու կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանն ասել են, թե ավելի շուտ արձագանքում է ադրբեջանական մամուլը, քան թուրքականը: «Թուրքիան անտարբեր է հայ- թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման գործընթացի նկատմամբ, այդ երկրին այլ հարցեր են […]
Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չմիջամտի` Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, փոխանցելով Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Մորտոն Աբրամովիչի կարծիքը: Նրա խոսքերով` Վաշինգտոնը հույսեր էր տածում, թե Թուրքիայի խորհրդարանը մինչեւ ապրիլ կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն դա, հավանորեն, տեղի չի ունենա, եւ Վաշինգտոնը նախընտրում է լռություն պահպանել: «Եթե այդ փաստաթուղթն […]
Փետրվարի 28-ին Բուխարեստի հայոց եկեղեցում կատարվել է Սումգայիթի եղեռնագործության զոհերի ոգեկոչման և հիշատակի արարողություն: Այս մասին հաղորդեցին ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից: Ներկաներին իրենց խոսքն են ուղղել Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, Եզրաս 0քահանա Բոգդանը, Ռումինիայի հայոց միության փոխնախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը: Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի, Ռումինիայի հայոց […]
Ադրբեջանի լրատվական դաշտը համալրվեց ևս մեկ ինտերնետային կայքով, այն կոչվում է, ոչ ավել ոչ պակաս՝ Armenia.az։ Շփոթվելու ու զարմանալու անհրաժեշտություն չկա, քանզի Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական դաշտում իր ակտիվ քարոզչությունը: Կայքի հիմնադիրն ու ղեկավարն է ադրբեջանական լրատվական դաշտում հայտնի դեմքերից մեկը՝ Էլնուր Բաիմովը։ Կայքը ընթարցողներին է ներկայանում հայերեն լեզվով։ Այսինքն՝ այն ուղղված է հայ ընթերցասեր […]




