5 Մարտ 2010

Մարտ 5, 2010թ. 20:11

ՎիվաՍել- ՄՏՍ-ը հայտարաարում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպած մեկշաբաթյա ինտերակտիվ դասընթացի ավարտի մասին: Նախաձեռնության նպատակն էր  լրացնել կոմերցիոն ուսմունքի և շուկայի պահանջի միջև գոյություն ունեցող բացը`այդ կերպ աջակցելով Հայաստանի բարձրագույն ուսումնական համակարգին: Կոմերցիոն վարչությունը հերթական շոշափելի քայլով շարունակում է տարածել կարևոր այն առաքելությունը, որը տևական ժամանակ Հայաստանի և սփյուռքի ուսանողների համար իրականացնում է […]


Մարտ 5, 2010թ. 19:30

Երեկ մենք ազգովի հետևում էինք ԱՄՆ Կոգրեսում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ կարևորելով Հայերի ցեղասպանության փաստի ընդունումն այնպիսի մի գերտերության կողմից, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Մենք ուզում ենք, որ աշխարհը հաստատի և ընդունի տեղի ունեցած ոճրագոծործության փաստը, բայց մենք ինքներս այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում, թույլ ենք տալիս, որ Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ առնողներն ազատորեն զբաղվեն թուրքամետ գործունեությամբ։ Ասվածը […]


Մարտ 5, 2010թ. 19:15

Որոշ լրատվամիջոցներ, չարաշահելով իրենց ընթերցողների վստահությունը, շարունակում են խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել`վկայակոչելով իբր «լավատեղյակ», «խիստ իրազեկ» աղբյուրներ: Տպագրելով երբեմն զավեշտի հասնող լուրեր, մասնավորապես, թե «Հայաստանի տարածքով ռազմական կործանիչներ են թռել», «հանրապետությունում հայտարարված է մարտական պատրաստություն», «կոնկրետ առաջադրանքներ են տրվել պատերազմի վերսկսման հավանականության համատեքստում» և այլն, միտումնավոր շիկացնում են մթնոլորտը, տագնապի մեջ գցում բնակչությանը և […]


Մարտ 5, 2010թ. 19:00

«11-ամյա ադրբեջանցի տղան երկու շաբաթում Դուբայի Արմավենիների կղզում` ծովափին, 9 շքեղ առանձնատների տեր է դարձել: Տղայի անունը Հեյդար Ալիև է, և նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին է»,- տեղեկացնում է The Washington Post-ը: Աղբյուրի տեղեկացմամբ, առանձնատների ընդհանուր արժեքը 44մլն դոլար է, ինչը հավասար է Ադրբեջանի սովորական քաղաքացու 10.000 տարվա աշխատավարձին: Ադրբեջանի կառավարության պաշտոնատար անձինք հրաժարվել […]


Մարտ 5, 2010թ. 18:30

Հայաստանի առաջադիմական կուսակցության հայտարարությունը Հայաստանի առաջադիմական կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Կոգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը: Կիսելով բոլոր մտահոգությունները, որ հետագա գործընթացներում ԱՄՆ վարչակազմը կօգտագործի իր ազդեցությունը՝ Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչման առիթով, այնուհանդերձ, կարծում ենք, որ Կոնգրեսի հանձնաժողովում բանաձեւի ընդունումը պատմական արդարությունը վերականգնելու հերթական դրսեւորումն էր: Մենք մտահոգված […]


Մարտ 5, 2010թ. 18:10

Այս տարի գարնանը մեկնարկելու են Դիլիջան քաղաքում միջազգային դպրոցի հիմնման շինարարական աշխատանքները, առաջին քայլն արդեն արված է: Այս մասին լրագողների հետ զրույցում հայտնեց «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: «Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա դպրոցը պատրաստ կլինի 2013թ.-ին»,-հայտարարեց Ռ. Վարդանյանը: Այն, ինչպես մանրամասնեց «Ամերիաբանկի» խորհրդի նախագահն իր խոսքում, նախատեսված է 13-18 տարեկան երեխաների համար: Ըստ […]


Մարտ 5, 2010թ. 17:59

Այսօր տեղի է  ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը: Հանձնաժողովը քննարկել է 13 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են` Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի կողմից իրականացվող ՙՀիմնարար գիտական գրադարան՚ ՊՈԱԿ-ի ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի գրադարանների համակարգչային ցանցի ստեղծումը: ՙՀայկական Կարիտաս՚ բարեսիրական […]


Մարտ 5, 2010թ. 17:45

Ս.թ մարտի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում Ադրբեջանից հայկական տարածք է ներխուժել 5-6 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խումբ: Պետական սահմանն անցած խումբը զբաղվել է նաև ավազակային գործողություններով և անասնագողությամբ: Այս մասին հայտնում է  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հայկական կողմի ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, […]


Մարտ 5, 2010թ. 17:23

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թեև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը ընդունեց հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևը, Թուրքիայում առայժմ չի քննարկվում «Ինջիրլիկ» ռազմաբազան փակելու հարցը: «Մենք ամեն գարնան տագնապով ենք սպասում Թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամի վտանգին»,- ասել է նա: ArmAr.am


Մարտ 5, 2010թ. 17:15

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 4-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած ՙՆախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին՚ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, ՙՀայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՚, ՙԲարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին՚ ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, ՙԿրթության մասին՚ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները: