Մարտի 21-ին Անթիլիասի մայրավանքում նշվել է Հայոց Հայրապետների կողմից հաստատված Ուխտի օրը: Ինչպես տեղեկացնում են Անթիլիասի մայրավանքից, երկու օր շարունակ հանդիսավորությամբ նշվել է Լուսավորչի Վիրապ մուտքի տոնը: Մարտի 20-ին, Վիրապամուտի տոնի բուն օրը, հայկական բոլոր եկեղեցիներում բաց խորանով տեղի է ունեցել Սուրբ Պատարագ` ի հիշատակ Հայ եկեղեցու մեծագույն Սուրբի չարչարանքների: Հաջորդ օրը Մայր տաճարում մատուցվել […]
22 Մարտ 2010
Մարտի 20-ին «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրությունում ծեծկռոտւք է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում են ոստիկանության հասարակայոնւթյան հետ կապերի վարչությունից, շաբաթ օրը, ժամը 16.30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1968 թ. ծնված Մանվել Կիրակոսյանը` հայտնելով, որ «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրությունում զենքով հարվածել են գլխին: Պարզվել է, որ […]
Լոս Անջելեսի հասարակական գրադարանում տեղի է ունեցել միջոցառում` նվիրված հայ գրող, փիլիսոփա, հասարակական-քաղաքական գործիչ Շահան Նաթալիի 125-ամյակին: Միջոցառումը կազմակերպել է Շահան Նաթալիի ընտանեկան հիմնադրամը: Այս մասին հայտնում է «Ասպարեզը»: Շահան Նաթալին (Հակոբ Տեր-Հակոբյան) ծնվել է Խարբերդի վիլայեթի Հուսեյնիկ գյուղում: 1894-1896 թթ. հայկական ջարդերի ժամանակ նրա հայրը, հորեղբայրն ու մյուս հարազատները սպանվել են: Շահանին փրկել են […]
Հարցազրույց ազգային բարերար, ամերիկահայ գործարար, Սփյուռքի նախարարության ատյանի անդամ Վահե Կարապետյանի հետ` ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւի շուրջ անցկացված քննարկումների մասին: – Ինչո՞վ էր առանձնահատուկ 252 բանաձեւի քննարկման գործընթացը, ըստ Ձեզ: – Սա շատ ավելի դժվարին քվեարկություն էր, քան նախորդները: Չմոռանանք, որ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման չնայած անցած […]
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը մարտի 22-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի ծրագրի պատասխանատու Արտո Ահոնեին: Անդրադարձ է եղել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրին: Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ արդեն հայտարարվել է այդ ծրագրի իրականացման կազմակերպության տնօրենի ընտրության մրցույթը, որի ամփոփումից հետո կսկսվեն նոր գրասենյակի կազմավորման աշխատանքները: Ա.Ահոնեին մանրամասն ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ […]
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի տապալվել կամ ձախողվել: Նման կարծիք հայտնեց մարտի 22-ի ասուլիսում ՀՀ Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «ՀՀԿ» խմբակցության անդամ Արտակ Դավթյանը: «Հայ-թուրքական գործընթացը շատ բարդ է, եւ ձգձգումներ կլինեն, ինչի ականատեսը եւ լինում ենք»,- նշեց նա, հավելելով, որ գործընթացը շարունակվում է, եւ, հավանական է, […]
ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը մարտի 22-ին հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է ՀՀնախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հարցազրույցին:Դրանում ասվում է. Ծանոթանալով պարոն Վ. Օսկանյանի Ա1 պլյուսի-ին տված վերջին հարցազրույցին նկատեցի, որ հարցազրույցում արտահայտված մտքերը հակասում են իրար և հակասում են նաև 10 տարի շարունակ պարոն Օսկանյանի` իբրև Արտաքին գործերի նախարարի ելույթներին […]
ՀՀ ֆինանսների նախարարության Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալության կողմից 22.03.2010-28.03.2010թթ. համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` գնման գին` 13361.98 (+383.69), բացթողնման գին` 14523.89 (+417.05), ԱՐԾԱԹ` գնման գին` 207.20 (+7.45), բացթողնման գին` 225.22 (+8.1), ՊԼԱՏԻՆ` […]
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մարտի 18-ին Մինսկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հերթական նիստին: ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից ArmAr.am-ին հայտնում են, երկօրյա նիստի ժամանակ Սամվել Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առաջարկները՝ կապված ԱՊՀ շրջանակներում ինովացիոն համագործակցության […]
Միջազգային հեղինակավոր կառույցները, իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունները նշում են, որ Ադրբեջանում ակտիվ երիտասարդության վրա ճնշումները գնալով մեծանում է: Որպես վառ ապացույց, բերվում է հայտնի բլոգերներ Էմին Միլիի և Ադնան Գաջիզադեի օրինակը: Եվրոպական կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներով` հայտնի ակտիվիստները ազատազրկման են ենթարկվել իրենց ազատ խոսքը արտահայտելու պատճառով: Եվ, որ ամենակարևորը, բազմաթիվ իրավապաշտպաններ նշում են, որ […]




