Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի դահլիճում և իր ելույթի զգալի մասը նվիրել է պաշտոնական Երևանի տարածաշրջանային քաղաքականությանը, Կովկասում տիրող իրավիճակին: Նա իր խոսքում Հարավային Կովկասը բնութագրել է որպես Երկրագնդի ամենաթեժ կետ։ Հայաստանի ԱԳ նախարարի ելույթին անդրադարձել են գերմանական լրատվամիջոցները, փաստելով, որ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ […]
17 Մարտ 2010
Թուրքիայում որոշել են դիվանագիտորեն մեղմել երկրի վարչապետ Էրդողանի` «Թուրքիայում ապօրինի բնակվող 100.000 հայերին արտաքսելու» մասին լոնդոնյան հայտարարությունը: Հանդես գալով Թուրքիայի վարչապետի անհավասարակշիռ հայտարության դեմ թուրք քաղաքական գործիչները սկսել են հրապարակավ քննադատել վարչապետին, գիտակցելով, որ երկրի բարձրաստիճան ղեկավարի կողմից հնչած նման հայտարությունը լրջորեն վտանգում է Թուրքիայի, առանց այն էլ երերացող վարկը: Աշխատանքի և սոցանվտանգության նախկին նախարար […]
Ինչպես տեղեկացնում են ArmAr.am էլեկտրոնային օրաթերթին Կալիֆորնիայի հայ գրողների միությունից, մարտի 11ին, Լոս Անջելեսում, իր մահկանացուն կնքեց անվանի գիտնական, արևելագետ, Հայաստանի Ազգային Ակադեմիայի Արևելագիտական Ինստիտուտի գիտաշխատող, թուրքագիտության բաժանմունքի հիմնադիր Երվանդ Ղազարի Սարգսյանը: Պրֆ. Դր. Երվանդ Սարգսյանը երկար տարիներ իր բեղմնավոր պատմագիտական ու մանկավարժական գործունեությամբ նպաստել է ազգային գիտակցության արթնացմանն ու ամրապնդմանը մեր սերունդների գիտակցության մեջ: […]
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքների պատճառով վաղը մարտի 18-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 19-ի ժամը 10:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ թաղամասը, Ռուբինյանց, Սևակ, Դրո, Նորաշխարհային, Շևրոյան, Գոգոլ, Ռայնիս, Ռադիշև, Մ. Ավետիսյան 4-րդ, Լեփսուսի 6-րդ փողոցների և հարակից տարածքների ինչպես նաև վերին Պտղնի, Առինյ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում […]
Ստամբուլի հայ համայնքի մի խումբ ուխտավորներ Պոլսո հայոց պատրիարքարանի ուղեկցությամբ մարտի 11-ից 14-ը ամենամյա ուխագնացություն էին կազմակերպել։ Մարտի 12-ին հայ ուխտավորները Կայսերիում (Կեսարիա) անցյալ տարեվերջին վերանորոգված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագի են մասնակցել։ Հաջորդ օրը ուխտավորները շարժվել են Իսքենդերոնի Ս. Քառասուն մանկանց եկեղեցի, որտեղ հյուրերին դիմավորել են տեղի թաղային խորհրդի անդամները։ Այստեղ եւս պատարագ է […]
Այսօր, ժամը 15.00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, շարունակվեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության: Նիստի սկզբում Զարուհի Փոստանջյանի փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ դատարանի նիստերի դահլիճում տեղադրված չեն ՀՀ դրոշն […]
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում Սբ.Պողոս Պետրոս եկեղեցու կառուցման գաղափարը հանրային մեծ արձագանք է գտել: Եվ ճարտարապետները,և բազմաթիվ երևանցիներ կարծում են, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոդահլիճը հուշարձան է, հետևապես ճիշտ չէ այն քանդել ու նրա տեղում եկեղեցի կառուցելը: Այսօր ելույթ ունենալով ՀՀ ԱԺ ամբիոնից Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.«Հայաստանի կառավարությունը հարգում է «Մոսկվա» կինոթատրոնի […]
Այսօր հրավիրված ասուլիսում ասել է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն ասել է, թե «Կոնյակագործության համար 2009 թվականը ծանր տարի էր, անցած տարի 38 տոկոսով ավելի քիչ կոնյակ է արտադրվել, քան 2008 թվականին»: Նրա տեղեկացմամբ, մինչև 2008 թվականը գրանցվում էր շատ մեծ տեմպերով կոնյակի արտադրության աճ, սակայն 2009 թվականի տնտեսական ճգնաժամը կասեցրել է այն: Այնուհանդերձ, Ա. […]
«ԱՄՆ-ում հավատում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից»,- այս մասին, 1նյուզ.ազ լրատվական կայքի փոխանցմամբ, հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբբսը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը կրկին հույս է հայտնում, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն: Գիբբսը միաժամանակ ասել է, որ Թուրքիան իրենց կարևոր գործընկերներից է և շատ կարևոր են […]
Թեհրանում մարտի 16-ին խստացվել են անվտանգության միջոցառումները, որպեսզի կանխեն մարտի 16-ի գիշերը կրակի պաշտամունքին նվիրված ավանդական արարողությունը ընդդիմության կողմից հակակառավարական ցույցի վերածելու փորձերը: Ականատեսները նշում են, որ ոստիկանությունը տեղակայվել է մայրաքաղաքի գլխավոր հրապարակներում, այն ժամանակ, երբ ուղղաթիռները վերահսկում են հարակից շրջանները, որտեղ սովորաբար հավաքվում են ընդդիմադիր Կանաչ շարժման աջակիցները: Ինչպես հայտնել է Իրանի արտաքին կապերի […]




