Այս մասին տեղեկացնում է թուրքական «CnnTurk» լրատվական գործակալությունը: Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի փոխռեկտոր,պրոֆեսոր Մեթին Հյուլագուն հայտնել է, որ իրենք արդեն հաջորդ ուսումնական տարում կուսուցանեն հայոց լեզու և հայ գրականություն: Հիշեցնենք, որ հայոց լեզվի ֆակուլտետ ավելի վաղ բացվել էր Թուրքիայի Նևշեհիր քաղաքի համալսարանում: Տեղեկացվում է, որ այդ համալսարանում բացվելու են նաև հնդկերենի, պարսկերենի, արաբերենի և […]
14 Հունվար 2010
Թուրքական «Զաման» օրաթերթը, հղում անելով թուրքական բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացնում է, որ հունվարի վերջին ծրագրված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ըստ պարբերականի` Անկարան հուսով է, որ Հարավային Կովկասում անցած տարի գրանցված դիվանագիտական ակտիվությունը կշարունակվի նաեւ այս տարի` հնարավորություն ընձեռելով լուծել ղարաբաղյան հակամարտությունն ու առաջընթաց գրանցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: ArmAr.am
Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը մեր երկիր` Հանրապետության Նախագահն ասել է. «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ 2009թվականին մեր ռազմավարական գործընկերությունը համալրվել է որակական նոր տարրերով, պահպանվել է քաղաքական ինտենսիվ երկխոսության բարձր մակարդակը, ամրապնդվել են տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը»: Նշելով, որ Հայաստանը հետագայում եւս ջանքեր կգործադրի երկկողմ փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ` Նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք շնորհակալ ենք […]
«Ես կարծում եմ, որ մեր դիվանագիտության կոպիտ սխալն էր, եթե ոչ ձախողումը, թույլ տալը, որ հայ-թուրքական արձանագրություններում ամրագրվեր փաստացի սահմանի ճանաչման վերաբերյալ դրույթը: Դա իսկապես որևէ առնչություն չունի ոչ համատեղ սահմանի բացման հետ, ոչ էլ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, բայց դա չի համակցվել երկու պետությունների միջև գոյություն […]
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի կարծիքով Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացնի առանց վերապահումների։ Ըստ նրա՝ միջազգային երկկողմ պայմանագրերի դեպքում ճիշտ չէ վերապահումներ անել, որովհետև դրանք կազմվում են երկու կողմերի միջև նախօրոք համաձայնեցված դրույթների հիման վրա։ Վերապահումները հիմնականում արվում են բազմակողմ միջազգային պայմանագրերի դեպքում։ Հայ-թուրքական արձանագրությունների պարագայում, ըստ Վ.Պողոսյանի, վերապահումներ կարող են կատարվել ԱԺ-ում դրանց վավերացման ժամանակ։ […]
«Սահմանադրական դատարանի որոշումը լուրջ ազդանշան է Թուրքիայի համար, որ պետք է ստանձնած պարտավորությունները կատարել»,- այսօր այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին զույգ արձանագրությունները ստորագրելով` Հայաստանը, ինչպեսև Թուրքիան, իրենց վրա պարտավորություն են վերցրել իրենց երկրներում վավերացնել […]
«NYC Partnership» միջազգային վարկանիշային ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենակեղտոտ 30 քաղաքների ցուցակը, որը գլխավորում է Բաքուն: Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել օդի աղտոտվածության, խմելու ջրի պիտանելիության, թափոնների վերամշակման աստիճանը, հիվանդանոցային ծառայությունների մատչելիության մակարդակը, վարակիչ հիվանդությունների տարածվածության աստիճանը: ArmAr.am
Ս.թ. հունվարի 14-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Ողջունելով Սերգեյ Լավրովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ռուսաստանի արտգործնախարարն այս տարի Հայաստան այցելող առաջին բարձրաստիճան հյուրն է, եւ դա նշանավորում է հարաբերությունների այն բարձր մակարդակը, որ առկա է երկու բարեկամ ժողովուրդների եւ դաշնակից պետությունների միջեւ: […]
2010 թվականը բավական լուրջ փորձությամբ մեկնարկեց: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերվա ուժեղ քամին հանկարծակիի բերեց շատերին: Շատերին, բայց ոչ Փրկարար ծառայությանը: Որ ուժեղ քամիներ են սպասվում, այստեղ արդեն գիտեին մոտ մեկ օր առաջ: Առանց ուշացնելու` ծառայության ստորաբաժանումներին տրվել են համապատասխան հրահանգները: «Մեզ նախօրոք զգուշացրել էին: Մեր արագ արձագանքման խմբերը պատրաստության բարձր մակարդակի էին բերվել»,- մանրամասնում […]
Հունվարի 4-ին մահացել է ադրբեջանցի 33-ամյա զինծառայող Յաշար Ջաֆարովը: Բժշկական եզրակացության մեջ ասվում է, որ մահը վրա է հասել 2009թ. հունվարի 4-ին` թոքային անբավարարությունից և սրտի նոպայից: Մահացածի եղբոր պատմելով, ինքը Յաշարի հետ վերջին անգամ խոսել է հունվարի 3-ին` հեռախոսով, և նա առողջությունից չի դժգոհել: Յաշարը 2 ամսվա ծառայող էր: ArmAr.am




