14 Հունվար 2010

Հունվար 14, 2010թ. 11:43

Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետները նախ առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումն ընթացել է միջպատվիրակային ընդլայնված ձևաչափով, որից հետո հրավիրվել է մամուլի ասուլիս: Թուրքական «Milliyet» օրաթերթի տեղեկացմամբ` Էրդողանը հայտնել է, որ արդեն մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը փոխադարձաբար հանելու գործընթացը: Թուրքական կառավարության ղեկավարը ցանկություն  է հայտնել, որ ՌԴ նախագահի` Թուրքիա կատարելիք առաջիկա այցի ժամանակ […]


Հունվար 14, 2010թ. 11:30

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. – Պարոն Քոչարյան, 20 տարի առաջ Բաքվում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդերն ու տեղահանումները: Ելնելով այսօր ստեղծված իրավիճակից` ինչպիսի գնահատական կտաք այդ ոճրագործությանը: Պատասխան. – Այն, ինչ կատարվեց 20 տարի առաջ Բաքվում` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պահանջի, Ադրբեջանի կողմից ի սկզբանե որդեգրած  ուժային եւ […]


Հունվար 14, 2010թ. 11:30

Դավիթ Ջամալյան հոգեբանական գիտ. թեկնածու Հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները հայության շրջանում բուռն արձագանք ստացան: Ծավալվել և ծավալվում է հուզականորեն հագեցած քննարկում` հայության համար ցավոտ մի շարք խնդիրների, այդ թվում` ցեղասպանության վերաբերյալ: Հարկավոր է հաշվի առնել, որ ցեղասպանության տրավման հայության հոգեկերտվածքի մի մասն է, հավաքական հոգեկան տրավմա, որն ակտիվացել է այս քննարկումների հետևանքով: Դրանով է պայմանավորված նաև […]


Հունվար 14, 2010թ. 11:26

Այս գիշեր տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերտ նիստը, ուր քննարկվել են Հայիթիի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու հարցեր: Զոհերի թիվը, ըստ մոտավոր հաշվարկների, կարող է գերազանցել 100 հազարը: ArmAr.am


Հունվար 14, 2010թ. 10:56

Ոչ մի հայի համար գաղտնիք չէ, որ երևանաբնակ ադրբեջանցիները այստեղ իրենց շատ լավ են զգացել հայերի հետ, որոնք նրանց ոչ միայն չեն վնասել, այլև օգնել են ինչով կարող են: Իրենք Հայաստանում երբեք իրենց օտար չեն զգացել.  հայերն այդպիսի ժողովուրդ են… Նույնն է ասում իմ նախկին ադրբեջանցի հարևանը` Էլդարը, որը 89-ին տեղափոխվեց Բաքու ու երբեմն-երբեմն զանգահարում […]


Հունվար 14, 2010թ. 10:30

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանն այսօր քննարկելու են երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող դաշնակցային փոխհարաբերություններին, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ` քաղաքական, ռազմական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման արդյունքները կամփոփվեն համատեղ մամուլի ասուլիսում։ ArmAr.am


Հունվար 14, 2010թ. 10:00

Այսօր Վրաստանի Բաթումի քաղաքում կմեկնարկի միջազգային էներգետիկ խորհրդաժողովը, որին կմասնակցեն 12 երկրների կառավարական պատվիրակություններ: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, խորհրդաժողավին ներկա կլինեն Բալթյան երկրների, Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքմենիայի, Ղազախստանի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ պատվիրակությունը` էներգետիկայի հարցերով պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի գլխավորությամբ: Ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրին, տնտեսական այս միջոցառումը նվիրված է Հարավային […]


Հունվար 14, 2010թ. 09:30

Ամերիկյան հեղինակավոր «New York Times» թերթն իր` 2010 թվականի հունվարյան համարներից մեկում հոդված է հրապարակել Թուրքիայում մարդու իրավունքների հայտնի պաշտպան, փաստաբան Ֆեթիե Չեթինի ընտանիքի տխուր ու սրտառուչ պատմության մասին: Ֆեթիե Չեթինը միայն ուսանողական տարիներին է իմացել իր հայկական արմատների մասին, երբ նրա սիրելի Սեհեր տատիկը  բացահայտել է 60 տարվա իր թաքցրած գաղտնիքը … նա հայ […]


Հունվար 14, 2010թ. 09:00

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը առանձին վերցրած բավականին բարդ խնդիրներ են, հետևապես, Ռուսաստանը գտնում է, որ այդ հարցերը չի կարելի փոխշաղկապկապել մեկմեկու հետ ր չի կարելի դրանց լուծումը ներառել մեկ փաթեթի մեջ: «Հաշվի առնելով, որ և, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և հայ-թուրքական հիմնախնդիրը առանձին վերցրած բարդ են, ես ճիշտ չեմ համարում դրանց ներառումը […]