14 Հունվար 2010

Հունվար 14, 2010թ. 14:30

Ադրբեջանում ընթացքի մեջ է անցյալ տարի մայիսի 23-ին Սեյֆալինի փորձադաշտում 5 զինծառայողի գնդակահարած Օրխան Սաֆարովի դատավարությունը: Նրա հարազատներն ասում են, որ սպաներից մեկը Օրխանին ստորացնելու նպատակով միզել է նրա վրա, ինչն էլ նրան մղել է հանցագործության:


Հունվար 14, 2010թ. 14:00

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ-ի որոշումից հետո ընդդիմությունը արդեն փոխելու է պայքարի իր ռազմավարությունը: Թե ի՞նչ մարտավարություն է որդեգրելու ՀՅԴ-ն, Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մի քանի փակագծեր է բացել այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Նախ, Վ. Հովհաննիսյանը նկատել է, թե ինքն անձամբ բավարարված չէ ՍԴ-ի որոշումից, քանզի համոզված է, որ ներկայացված բոլոր փաստարկներն ու […]


Հունվար 14, 2010թ. 13:51

Թուրքական «Milliyet» օրաթերթում հրապարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը քննադատող մի հոդված, որը հեղինակել է թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը: Նա նախ ողջունում է Ահմեթ Դավութօղլուի դրսևորած առօրյա պրագմատիզմը, որը հատուկ է միջազգային քաղաքականությանը, ապա նշում, որ Դավութօղլուի` արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո զգալիորեն փոխվել է Թուրքիայի արտաքին քաղաքական կուրսը: Բիրանդի ձևակերպմամբ` Դավութօղլուն Թուրքիայի […]


Հունվար 14, 2010թ. 13:30

Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ Եթե ապագայի պատմաբանները անդրադառնան Հայաստանի Երրորդ Հանրապետության կայացման հիմնահարցերին, ժամանակի պարզաջրում հստակ արտացոլանքով տեսնեն ու գնահատեն մերօրյա իրադարձությունները, դեպքերն ու դեմքերը, վերլուծեն պատմական-քաղաքական  պատճառներից մինչև պատմական- քաղաքական հետևանքներ բարդ ու հակասական ճանապարհը, անպայման արձանագրելու  են հասարակության քաղաքացիական դիրքորոշման և համազգային հոգեբանության միջև եղած կապի խզումը: Ցավալի մի երևույթ, որ մեր պատմության ընթացքում դրսևորվել […]


Հունվար 14, 2010թ. 13:09

Այսօր ՀՀ կառավարությունը հրավիրել էր տարվա առաջին նիստը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլոր նախարարներին հանձնարարել է զարգացման 3-ական ծրագիր ներկայացնել, որոնք պետք է բեկումնային լինեն այդ ոլորտների համար: Կառավարությունն այսօր որոշել է Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջև կնքված պայմանագրի միջոցներով սկսել հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը: Այն կյանքի է կոչվելու 2010-17 թթ ընթացքում: Առաջին փուլի […]


Հունվար 14, 2010թ. 12:57

Սահմանադրական դատարանը օրերս որոշեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը: Այս կարևոր իրավաբանական-քաղաքական իրադարձությունը, բնականաբար, գտնվում է միջազգայնագետների, քաղաքագետների ուշադրության կենտրոնում: Կազմակերպվում են քննարկումներ, տեսակետներ են հնչում ասուլիսներում ու հարցազրույցներում: «-Որոշումը ճիշտ է»,- այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում հայտարարել է թուրքագետ Արտակ […]


Հունվար 14, 2010թ. 12:41

Հրապարակվեց ՀՀ Սահմանադրական Դատարանի որոշումը հայ-թուրքական զույգ տխրահռչակ արձանագրությունների վերաբերյալ: Եղավ այն, ինչ պիտի լիներ` հայտարարվեց, որ արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Իհարկե կարող էր և ցանկալի էր, որ այլ որոշում լիներ: Ես մնում եմ իմ տեսակետին` արձանագրությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը և նրանց նախաստորագրման և ստորագրման գործընթացները խախտել են ՀՀ գործող […]


Հունվար 14, 2010թ. 12:13

Ներկայացուցիչների տան անդամ, հանրապետական Ջորջ Ռադանովիչը, ով միշտ նեցուկ է կանգնել Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևերին և ով գործուն աջակցություն է ցուցաբերել հայության խնդիրների լուծման աշխատանքներին, տարեվերջին հայտարարել է, որ իր պաշտոնավարության այս շրջանի ավարտին հեռանալու է Կոնգրեսից: Այս առթիվ, Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը մի հաղորդագրություն է հրապարակել, ուր անդրադարձել է Ռադանովիչի հայանպաստ գործունեությանը, […]


Հունվար 14, 2010թ. 12:09

2009-ի ավարտին Ադրբեջանի քաղաքական գործիչները մեկը մյուսի հետևից փորձեցին տալ տարվա քաղաքական գնահատականը: Ադրբեջանցի քաղաքագետների հնչեցրած գնահատականներում 2009-ը Ադրբեջանի համար եղել է ոչ բարեհաջող տարի: Այսպես. ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի կարծիքով, 2009թ. Ադրբեջանի ձեռքբերումների մասին խոսելը դժվար է, քանի որ տարին չափազանց ծանր էր Ադրբեջանի համար` ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների հետ հարաբերությունների վատացման պատճառով: Ինչ […]


Հունվար 14, 2010թ. 11:47

Ինչպես տեղեկացրել էինք, հունվարի 10-ին Վրաստան էր այցելել Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնին, որին  Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին շտապեց «Ազգային հերոսի» կոչում  շնորհել: Ամերիկացի սենատորին գովերգելու համար  Սահակաշվիլին օգտագործեց վրացերեն լեզվի բառապաշարի ողջ ընտրանին, վերջում էլ մի ատրճանակ նվիրեց, որը, Սահակաշվիլու հյուսած հեքիաթի համաձայն`  Վիետնամի պատերազմի տարիներին մի ռուս գեներալ խլել էր ամերիկացի գերի օդաչուից: «Այդպիսի […]