Ուկրաինայի ԿԸՀ–ն տեղեկացնում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 2010թ. փետրվարի 7-ին։ Երկրորդ փուլում կմրցեն Վիկտոր Յանուկովիչը և Յուլյա Տիմոշենկոն: Փորձագետների կարծիքով, Ուկրաինայում արդեն իսկ սկսվել է «մեծ առևտրի» շրջանը։ Ընտրությունների առաջին փուլում պարտված թեկնածուները աճուրդի են հանել իրենց ձայները։ ArmAr.am
18 Հունվար 2010
Նախագահների հանդիպումից բեկումնային արդյունքներ սպասել պետք չէ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ակնկալվող հանդիպման արդյունքում ԼՂ կարգավորման գործընթացում կարելի է հասնել միայն փոքր քայլերի և առաջընթացի: Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այսօր հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Ես չեմ զարմանա, եթե նախագահների հանդիպման արդյունքում որոշ առաջխաղացում լինի, բայց ես զգուշանում եմ ասել, որ կլինի բեկումնային […]
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահի այցը Ռուսաստան, նշում են, թե հանդիպման ընթացքում խոսք կգնա նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին: Ապա, հղում անելով ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանին նշում են, թե, իբր` վերջինիս խոսքի համաձայն, սպասվող հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա`Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով` ակնարկելով, որ տեղի կունենա ձևաչափի փոփոխություն: ArmAr.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում […]
Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի շուրջ. մի կողմից, Ռուսաստանի գործողությունների ակտիվացումը` որպես միջնորդ կողմ, մյուս կողմից, ԱՄՆ-ի կատարած քայլը`մասնավորապես, Բրադկեի այցը Լեռնային Ղարաբաղ: Այս առիթով, ArmAr-ին տված հարցազրույցում իր գնահատականն է ներկայացնում քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տրամաբանված և ինչ որ տեղ միջազգային իրավունքին համահունչ քաղաքականություն է իրականացվում: Դա նշանակում է, […]
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, և որ ռուսական կողմը հավատում է` խնդրի խաղաղ կարգավորմանը: «Պաշտոնական Մոսկվան շարունակում է ակտիվացնել իր ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը: Վլադիմիր Դորոխինը նաև անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի մեջ Ցյուրիխում ստորագրված արձանագրություններին ու նկատել, որ […]
ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՍԴ հայտնի որոշմանը, փաստեց, որ դատարանը իր բարձրագույն իրավական գնահատականն է տվել մի փաստաթղթի, որը վերաբերում է երկու հարցի` երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը: Տարածված այն կարծիքը, թե դրանցում առկա են նախապայմաններ, թվացյալ են, ցանկությունների ոլորտից: «Եթե այդ արձանագրությունները նպաստավոր լինեին Թուրքիայի համար, նրանք […]
Բաքվի իրադարձությունների 20-ամյակին նվիրված համաժողովում Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ խորհրդային զորքերի կողմից 20 տարի առաջ Բաքվում իրականացրած գործողությունների կազմակերպման մեջ մեղքի մեծ բաժին ունեն Մոսկվայի հայկական լոբբին և Միխայիլ Գորբաչովի հայկական շրջապատը: Զարմանալին հոգևոր այս առաջնորդի կարճ հիշողությունն է, քանի որ նա չի հիշում, ավելի ճիշտ, չի ուզում հիշել, […]
Ս.թ. հունվարի 15-ին Բեռլինում բացվել է 75-րդ «Միջազգային կանաչ շաբաթ» գյուղատնտեսական հեղինակավոր ցուցահանդեսը: Ցուցահանդեսն առաջին անգամ անց է կացվել 1926 թ. և այս տարի նախատեսվում է, որ այն կհյուրընկալի իր 30 միլիոներորդ այցելուին: Ամենամյա այս ցուցահանդեսն իր տանիքի տակ է հավաքել աշխարհի ավելի քան 70 երկրների 1600 ներկայացուցչի գյուղատնտեսական արտադրանք, մասնավորապես` սննդամթերք և ըմպելիքներ արտադրող […]
1981թ. Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ Պապի դեմ մահափորձ կատարած թուրքը՝ Մեհմեդ Ալի Ագջան, այսօր ազատ է արձակվել։ Իր անձի շուրջ ստեղծված անհարկի հետաքրքրությունից, ամենայն հավանականությամբ, թուրք հանցագործի խելքը գլխից թռել է. նա հայտարարել է, որ ինքը Քրիստոսն է ու սկսել է կանխագուշակումներ անել մարդկության մոտալուտ վախճանի մասին։ Նա նաև հայտարարել է, որ բանտարկության տարիներին ինքը […]
Այս մասին Արցախում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն Ինչպես արդեն տեղեկացրել ենք , հունվարի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին եւ նրան ուղեկցող անձանց: Նախագահի հետ ավելի քան մեկժամյա առանձնազրույցից հետո ամերիկացի համանախագահն այցի նպատակները […]




