ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է կիսել հաջողության իր գաղտնիքը տարբեր համալսարանների ուսանողների հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` տեղեկացնում է, որ ուսանողների վերլուծական մտածողությունը զարգացնելու ինքնատիպ քննարկում է ծավալվել Եվրասիա միջազգային համալսարանում (ԵՄՀ): Կառավարման կարևոր հմտություններից են ժամանակի ճիշտ և օգտակար տնօրինումը, թիմային աշխատանքի կազմակերպումն ու արդյունքները վերլուծելու կարողությունը: Գործունեության սկզբից այդ տրամաբանությունը կարևորող ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը, ոչ պատահականորեն, հետաքրքրել է նաև […]
18 Հունվար 2010
Թուրքական «Հաբեր 1» (Haber 1) լրատվական կայքի տեղեկացմամբ`ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Դենիզ Բոլուքբաշը Լյուլեբուրգազ գավառում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ ասել է. «Եթե մենք վարչապետ Էրդողանի օձիքից չբռնենք ու արդարադատության առջև չկանգնեցնենք, ուրեմն մենք ստոր ենք»: Բոլուքբաշի իր ելույթում նշել է, որ Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժը երկիրը հասցրել է կործանման եզրին: Օրինակ, նախաձեռնելով քրդական խնդրի լուծումը, […]
Մեր զրուցակիցն է ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը -Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադկեի այցը Ղարաբաղ։ -Մյուս համանախագահներից անջատ, առանձին կարգավիճակով ու ձևաչափով սա Բրադկեի առաջին այցն էր Ղարաբաղ, իսկ ընդհանուր առմամբ՝ երկրորդը։ ԱՄՆ ներկայացուցչի այցն Արցախ, հանդիպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հետ՝ երկկողմ հարաբերությունների դրսևորման մի ձև էր, որն անչափ կարևոր […]
Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Բաքվի դեպքերի 20-ամյակի կապակցությամբ հրավիրված խորհրդակցությունում հայտարարել է, որ հունվարի 20-ի արյունահեղության մեղավորներին` Միխայիլ Գորբաչովի գլխավորությամբ, պետք է դատի Հաագայի դատարանը, եթե իրենք կարողանան անհրաժեշտ փաստեր տրամադրել դատարանին: ArmAr.am
ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել էր, որ հունվարի 16-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Նույն օրը կեսօրին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելեց ԵԱՀ խորհրդարան: ՀՀ ԱԺ նախագահին ԵԱՀ Ժողովրդական ժողովի դռների մոտ դիմավորեց ԵԱՀ ԺԺ նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրը: Պաշտոնական […]
Այժմ Թուրքիայի վարչական տարածքում գտնվող Բաթման նահանգի արևմտահայկական Սասուն գավառի և Դիարբեքիրի Քուլփ շրջանի լեռներում զինված ընդհարում է տեղի ունեցել «ՔԲԿ»-ի (Քրդական բանվորական կուսակցություն) գրոհայինների ու Թուրքիայի անվտանգության ուժերի միջև: «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի կայքէջի տեղեկացմամբ` փոխհրաձգության հետևանքով սպանվել է թուրքական ժանդարմերիայի սերժանտ, մեկ սերժանտ էլ վիրավորվել է: Քրդական կողմի զոհերի կամ վիրավորների մասին ոչինինչ չի […]
Ս.թ. հունվարի 18-ին մեկնարկել է ՀՀ պետական համակարգում ներգրավված պետծառայողների ֆրանսերենի ուսուցման ծրագիրը: 2009 թ. հունիսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Ֆրանսիայի Հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Բելգիայի ֆրանսիական համայնքի կառավարությունների միջև ՀՀ պետծառայողների ֆրանսերենի ուսուցման բազմամյա ծրագրի մասին ստորագրված հուշագրի համաձայն` այսօրվանից մեկնարկում են Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզ» (Alliance Française-Arménie) կենտրոնի կողմից […]
Սուրբ Ծննդին նվիրված միջոցառումը, որ կազմակերպել էր Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական միությունը, նպատակ ուներ ներկաներին ծանոթացնել տոնի խորհրդին: Դասական, հոգևոր, էստրադային երգի ու աստվածաշնչյան խոսքի յուրօրինակ համադրումը ունկնդրին հնարավորություն ընձեռեց համոզվելու, հավատալու, որ կան արժեքներ, որոնք ամեն ինչից վեր են: Հենց այդ արժեքներով է առաջնորդվել «Արարատ» երգչախմբի կազմակերպիչն ու ղեկավարը` Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, որ […]
Թամարա ՎԱՐԴԱՆՅԱՆ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում սպանվեց «Ակոս» թերթի խմբագիր, հայազգի լրագրող Հրանտ Դինքը։ Կատարված ողբերգությունն անմիջապես արձագանք գտավ և լայնորեն լուսաբանվեց արևմտյան լրատվամիջոցներում՝ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու նպատակով։ Դա հասկանալի դարձավ սպանության հենց առաջին իսկ օրերից, երբ դեռ դիակը հողին չհանձնած և այդ ցնցումից ուշքի չեկած հասարակությանը հրամցվում էր այն թեզը, թե Հրանտ […]
Երեք տարի առաջ՝ հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առջև թուրք ազգայնամոլները սպանեցին Հրանտ Դինքին: Նրա մահվան պատճառները շատ խորն էին … Խաղաղություն ենք մաղթում նրա հոգուն: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի ընթերցողներին թարգմանաբար ներկայացնում ենք թուրքական Todayszaman կայքում` Օրհան Քեմալ Չենգիզի հրապարակած պատմությունը Հրանտ Դինքի մասին: «Ծուխը», որն սպանեց Հրանտ Դինքին «Դուք միգուցե չեք դիտել «Կորուսյալները», սակայն […]




