20 Հունվար 2010

Հունվար 20, 2010թ. 17:10

Այս մասին ArmAr.am-ին տեղեկացրեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից 20 տարի է անցել արդեն մղձավանջային այն օրերից, երբ ադրբեջանցի  հորջորջվող թաթարական ցեղախմբերի հետնորդները՝ իրենց հատուկ ձեռագրով ու մեթոդներով, շարունակեցին հայերի խոշտանգումներն ու ջարդերը, այս անգամ արդեն՝ Բաքվում։ Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում 20 տարի առաջ՝ շարունակությունն էր նախանցած դարավերջից սկիզբ առած թուրք-ազերիական կանխամտածված ու ծրագրավորված հանցագործությունների շղթայի, […]


Հունվար 20, 2010թ. 17:00

Այսօր` հունվարի 20-ին ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գոտու հարավ–արևելյան հատվածում` Ֆիզուլու ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերից մեկում` առավոտյան ժամը 10-ի մոտերքին միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա տեղի է ունեցել միջադեպ, որը նկատել և արձանագրել են հայ դիրքապահները: Այս մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Վերջինիս […]


Հունվար 20, 2010թ. 16:53

Ճգնաժամը հնարավորինս մեղմելու և սոցիալական լարվածությունը կանխելու նպատակով` Էկոնոմիկայի նախարարությունը  անցյալ տարում մի շարք միջոցառումներ է իրականացրել: Տնտեսական ցնցումներից խուսափելու համար նախարարությունը  համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում  ներգրավել է շուրջ 700մլն ԱՄՆ դոլարի վարկային ռեսուրսներ: Արժույթի միջազգային հիմնադրամը տրամադրել է 500մլն  դոլար, Ասիական զարգացման բանկը` 80 մլն դոլար, Եվրամիության հետ բանակցությունները շարունակվում են  100մլն դոլարի […]


Հունվար 20, 2010թ. 16:51

Եթե նախորդ տարիներին ՀՀ բնապահպանության նախարարության համար գերակա խնդիր էր Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը, ապա 2009-ին գերատեսչությունը զբաղված է եղել ջրի մակարդակի բարձրացման հետևանքների  կանխարգելման միջոցառումների իրականացմամբ: Նախորդ տարում ավարտվել են  շուրջ 600 հա անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքները: Նշենք, որ Սևանա լճի մակարդակի բարձրացումը 2009-ին կազմել է 38 սմ: Նախարարությունը 2009-ին  ընդլայնել է բնության […]


Հունվար 20, 2010թ. 16:49

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ  առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի հանդիպմանը վերաբերող […]


Հունվար 20, 2010թ. 16:22

Ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների սպասվող եռակողմ հանդիպումը տեղի կունենա հունվարի 25-ին Սոչիում։ Այդ հանդպումը կազմակերպելու նպատակով արդեն իսկ Հայաստանում են գտնվում Մինսկի խմբի համանախագահները։ Հունվարի 21-ին նրանք կայցելեն նաև Բաքու։ ArmAr.am


Հունվար 20, 2010թ. 16:17

Չնայած  համաշխարհային տնտեսական ճգնաժամին` գյուղատնտեսության ոլորտում հարաբերական կայունություն է գրանցվել: Դրա ապացույցն այն է, որ 2009թ հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով, ապահովվել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համախառն արտադրանքի 99,8 %-ը: Մի շարք մշակաբույսերի, հատկապես խաղողի բերքատվության բարձրացման հաշվին արձանագրվել է համախառն բերքի ավելացում, փոխարենը պակասել է հացահատիկի և կարտոֆիլի համախառն բերքը: Հաշվետու տարում աննախադեպ ծավալների է […]


Հունվար 20, 2010թ. 16:14

Ադրբեջանում ձերբակալվել է զինծառայող Էլդար Բախշիևը, ով մեղադրվում է ավազակության, դրամաշորթության, մեկ այլ զինծառայողի ծեծելու և վիրավորելու, զինվորական կանոնադրությունը բազմիցս խախտելու համար: Պրազվել է, որ Բաիևը հունվարի 14-ին Սուրախանի շրջանում գողություն է արել` Մ.Ամիրասլանովայի տնից հափշտակելով բջջային հեռախոս և ժամացույց: ArmAr.am


Հունվար 20, 2010թ. 15:51

Կրթության և գիտության նախարարությունը, ամփոփելով տարին, 2009թ հանրակրթության ոլորտում հիմնական ձեռքբերում է համարում  ՀՀ ԱԺ կողմից «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Ոլորտի բարեփոխումների առանցքային խնդիրը 12-ամյա կրթակարգի անցումն էր, 3-ամյա ավագ դպրոցի ծրագրի ներդրումը: 2008-09թթ ուստարում 10 դպրոցներում իրականացված փորձնական ծրագրերի արդյունքում ևս 38 դպրոց վերակազմավորվեց իբրև ավագ դպրոց: Մասնագիտական կրթության ոլորտում նախարարության քաղաքականությունն ուղղված […]


Հունվար 20, 2010թ. 15:46

Մոտ մեկուկես տարվա գործունեության ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարարությունն արդեն հասցրել է գրանցել իրականացված ծրագրերի մի ամբողջ ցանկ. գործակցության ծրագրեր և հուշագրեր է կնքել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՀՀ ԳԱԱ-ի, Հայաստանի գրողների միության հետ: Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ԵՊՀ-ում բացվել է սփյուռքագիտության ամբիոն, իսկ ՀՀ ԳԱԱ գրականության և արվեստի ինստիտուտներում բացվել է սփյուռքի բաժին: Պետպատվերի շրջանակներում հրատարակվել են […]