«Մենք ժամանակին այդ արձանագրությունները նույնությամբ միանգամից ուղարկել ենք խորհրդարան առանց որևէ հաստատության միջամտության` այդ կերպ ցույց տալով մեր անկեղծությունը»,- ըստ «Zaman»-ի` ասել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» (IKT) գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուի հետ հանդիպելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը: Իր դժգոհությունը հայտնելով ՀՀ ՍԴ-ի որոշման […]
20 Հունվար 2010
«Մեր դիվանագիտությունը երբեք չի պատրաստվում նոր ինտրիգներ լարել: Թուրքիան պետք է վավերացնի Արձանագրությունները, հետո` մենք: Շատ անհիմն է, որ մենք վավերացնենք, հետո Թուրքիան, որովհետև մեր վավերացումից սահմանը չի բացվում, իսկ Թուրքիայի վավերացումից` բացվում է», – ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատել է, որ եթե Թուրքիան չվավերացնի Արձանագրությունները, անվստահելի գործընկեր կճանաչվի միջազգային […]
2009թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գերակա խնդիրը եղել է երկաթուղային տրանսպորտի ոլորտի իրավական դաշտի ստեղծումը: Բացի այդ, զգալի աշխատանքներ են տարվել ճանապարհատրանսպորտային երթևեկության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ: Նախարարությունը անցած տարում ձեռնամուխ է եղել և ընդհանուր օգտագործման ուղևորափոխադրամիջոցների, մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ կազմակերողների, ինչպես նաև այս ոլորտում գործող անհատ ձեռներեցների գործունեության լիցենզավորմանը: Արդյունքում […]
Հայաստանի արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Թուրքական «Cumhuriyet» օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ` Հայաստանի արտգործնախարարը զանգահարել է իր թուրք գործընկերոջն ու հայտնել իր անհանգստությունը Թուրքիայի ԱԳՆ կողմից հրապարակած հայտարարության կապակցությամբ: Թուրքիայի արտգործնախարարի խոսնակ Բուրաք Օզուրգերգինը լրատվամիջոցին տեղեկացրել է, որ Դավութօղլուն Նալբանդյանին հայտնել է, որ, ըստ իրենց, դատարանի որոշման մեջ կան […]
Անցած տարում ՀՀ ֆինանսների նախարարության իրականացրած հարկաբյուջետային քաղաքականությունը ուղղված է եղել մակրոտնտեսական կայունության ապահովմանը: Նախարարության տարեկան հաշվետվությունում արձանագրվեց, որ 2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն թողեց Հայաստանի տնտեսության իրական հատվածի վրա: Տարեսկզբին գրանցվել է 0.7 տոկոս անկում, որը, խորանալով, հուլիսին հասել է 18,5 տոկոսի, տարեվերջին անկումը տեղի է տվել` կազմելով 16 տոկոս: Գերատեսչությունը տեղեկացնում է, […]
« Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հաճախակի շփումները դրական դինամիկա են ստեղծել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- հունվարի 19-ին Վիեննայում` ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ԵՄ նախագահող Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը: Նա հույս է հայտնել, որ դրական դինամիկան շարունակություն կունենա: Տեղեկացնենք, որ ԵԱՀԿ Մշտական խորհուրդն ամեն շաբաթ Վիեննայում նիստ է անցկացնում, որի ընթացքում քննակվում […]
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցելությանը` գրում է. « Ինչպես նշվում է մամլո հաղորդագրույթան մեջ, երկկողմ հարաբերությունների զարգացմանը զուգընթաց քննարկվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Ընդ որում, երկու երկրների ղեկավարները խոսելու շատ բան ունեին, քանի որ նախօրեին Ռուսաստան էր այցելել Թուքիայի վարչապետ […]
Ջերմուկ առողջարանային գողտրիկ քաղաքն օրեցօր զարգանում, նոր շուք է ստանում: Սակայն քաղաքին շուք հաղորդող եղևնիներն ու սոճիները տապալվում են` չդիմանալով ձյան ծանրությանը: «Այս տարին աննախադեպ է: Ձյան անսպասելի առատ տեղումների հետևանքով օրեցօր մեծաթիվ ծառեր են կոտրվում կամ տապալվում»,-պատմում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության Վայոց Ձոր մարզի մասնաճյուղի ավագ անտառապետ Սամվել Այվազյանը: Թե Ջերմուկի քաղաքապետարանից, թե մարզային […]
Այպես է բնութագրված «Երիտասարդական կուսակցության» նախկին փոխկուսակցապետ Ուֆուք Իլքիզի հայտնած տեղեկությունը թուրքական «Internetajans» լրատվական կայքում: «Ես` կուսակցության նախկին ղեկավար Ջեմ Ուզանի հետ Թուրքիայի նախկին երկու վարչապետներին մի ճամպրուկ փող եմ տվել»: Իլքիզն այդ մասին ասել է Ստամբուլի Ֆլորյա արվարձանում դեմոկրատական կուսակցության անդամների կազմակերպած հացկերույթի ժամանակ: Իլքիզը նաև տեղեկացրել է, որ ներկայումս իշխող «Արդարություն և զարգացում» […]
ԽՍՀՄ ամենազարհուրելի կառույցը կագեբեն էր: Իր ամրակուռ համակարգով այն զբաղվում էր ոչ միայն պետանվտանգության հարցերով,այլև իր հզորության մի մեծ մասը հատկացնում էր ժողովրդի ըմբոստությունը ոչնչացնելու, բոլորին հլու կամակատար դարձնելու «վեհ» գործին: Ոչ մեկի համար գաղտնիք չէր ,որ բացի հաստիքային, «երևացող» աշխատակիցներից, կագեբեում հավաքագրված էին հազարավոր գործակալներ, որոնք վխտում էին մեր շուրջը և հոտոտում օդը, […]




