20 Հունվար 2010

Հունվար 20, 2010թ. 12:23

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով ՌԴ հարավային դաշնային շրջանի հաշվին ստեղծվել է նոր` Հյուսիսկովկասյան դաշնային շրջան, որտեղ նախագահի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Կրասնոյարսկի նախկին նահանգապետ Ալեքսանդր Խլոպոնինը: Նա համատեղելու է նաև ՌԴ փոխվարչապետի պաշտոնը: Դաշնային նոր կազմավորման մեջ են մտել  Դաղստանը, Ինգուշեթիան, Կաբարդինո-Բալկարիան, Կարաչաևո-Չերկեսիան, Հյուսիսային Օսեթիան, Չեչնիան և Ստավրոպոլի երկրամասը: ArmAr.am


Հունվար 20, 2010թ. 12:22

«Ժամանակ» օրաթերթի 2010թ. հունվարի 20-ի համարում, «Ինչո՞ւ էր Օհանյանը գնում Մոսկվա» վերնագրով հոդվածում հեղինակը նշում է, որ հունվարի 13-ին Մոսկվա կատարած այցելության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղեկցել են նաև մի շարք բարձրաստիճան սպաներ, ինչի մասին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը չի տեղեկացրել լրատվամիջոցներին: Այս առնչությամբ ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչությունը մեկ անգամ […]


Հունվար 20, 2010թ. 11:53

Եվրոպայի Հայերի Համագումարը հունվարի 19-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. ԵՀՀ-ը, Հրանտ Դինքի ողբերգական սպանության երրորդ տարելիցին, կրկին իր խորին վշտակցությունը հայտնելով Դինքի ընտանիքին, շնորհակալության խոսք է ուղղում Թուրքիայի դեմոկրատական բոլոր այն անձնավորություններին եւ կազմակերպություններին, որոնք պայքարելով հանուն ժողովրդավարության, նույնպես դատապարտում են հայ ժողովրդի նկարմամբ կատարված ահավոր Ցեղասպանությունը: ԵՀՀ-ն իր համերաշխությունն է […]


Հունվար 20, 2010թ. 11:19

Այսօր տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի դիտորդական խմբի («Ագոյի խումբ») նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն 2009թ. նոյեմբերին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի դիտորդական խմբի փորձագետների Հայաստան և Ադրբեջան կատարած այցի արդյունքները, կներկայացվի դրանց վերաբերյալ զեկույց: Զեկույցի արդյունքում հնարավոր է, որ ընդունվի բանաձև: ArmAr.am


Հունվար 20, 2010թ. 11:19

Հետևողական նենգության քաղաքականությունը Երբ Թուրքիայի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները` նախագահը, վարչապետը և արտգործնախարարը, ամեն քաղաքական խաչմերուկում հայ-թուրքական արձանագրությունները (որոնց չարաբաստիկ լինելն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում)  պայմանավորում էին Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթացով, մեր իշխանությունները կամ լուռ էին կամ ասում էին, որ այդ հայտարարությունները ներքին լսարանի համար են: Իհարկե, նման պնդումը նախատեսված է մանկամիտների համար, քանի որ միջազգային […]


Հունվար 20, 2010թ. 11:10

Հայ-թուրքական արձանագրությունների շուրջ աշխարհով մեկ հայերի` ամիսներ շարունակ տևած վիճաբանություններից հետո, հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրության համապատասխանության մասին: Դատարանի խնդիրն անհամեմատ ավելի հեշտ կլիներ, եթե գործ ունենար արձանագրությունների միայն իրավական հայեցակետերի հետ, որոնք այո կամ ոչ որոշում կպահանջեին` համառոտ մի բացատրությամբ: Հենց միայն այն փաստը, որ դատարանի որոշումը կազմված […]


Հունվար 20, 2010թ. 10:30

Կրոնական ու էթնիկ բախումներով հարուստ Թուրքիայում վերջին ամիսներին կրկին ակտիվացել է ալևիների կրոնական շարժումը, որը համառորեն պահանջում է իրավունքների ընդլայնում և համապատասխան պաշտպանություն  քրդերից: Դեռևս 2009-ի գարնանից Անկարայում սկսված ալևիական լայնամասշտաբ  ցույցերն ու բողոքի ակցիաները  անհանգստություն առաջացրին թուրքական իշխանությունների մոտ, որոնք էլ մի քանի անգամ ապարդյուն փորձեցին համաձայնության գալ վերջիններիս հետ: Թուրքական իշխանությունները համառորեն մերժում […]


Հունվար 20, 2010թ. 10:00

Անհատի դաստիարակության, նախադպրոցական կրթության ասպարեզում պետությունը գլխավոր դերը վերապահում է ընտանիքին: Վերջինիս աջակցելու համար ստեղծվում են նախադպրոցական հաստատություններ, իսկ հետո երաշխավորում միջնակարգ կրթությունը: Սակայն փաստն այն է, որ անկախացումից հետո նախադպրոցական համակարգը հայտնվեց ճգնաժամում: Պակասեց դրանում եղած հաստատությունների թիվը, նվազեց երեխաների ընդգրկվածությունը: Հենց այդ տարիներին, իրար հերթ չտալով, բացվեցին մասնավոր մանկապարտեզները: Այս վճարովի հաստատությունները, պարզ […]


Հունվար 20, 2010թ. 09:00

Իտալիան նշում է մեծ կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի 90-ամյակը: Նա մահացավ 1993 թվականին, այն նույն թվականին, երբ ստացավ ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակը կինոարվեստում ունեցած մեծ ներդրման համար: Այդ նույն թվականին էլ Ֆելինին պատրաստվում էր նշել իր «ոսկե հարսանիքը» Ջուլիետա Մազինիի հետ, որը նրանից հետո ապրեց ընդամենը մի քանի ամիս: ArmAr.am


Հունվար 20, 2010թ. 08:30

Ինչպես տեղեկացրել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը, Թուրքիայի ԱԳ նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել` դժգոհելով, թե  հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ 2010թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանդրական դատարանի կայացրած որոշումը նախապայմաններ է պարունակում, որոնք «հակասում են արձանագրությունների «հիմնարար նպատակներին»: Այս առիթով ArmAr.am-ի լրագրողի  հարցմանն ի պատասխան,  Սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը երեկ ասել էր, թե` […]