Հունվար 2010

Հունվար 22, 2010թ. 16:02

Երևանի և Անկարայի միջև շարունակվող  բանակցային գործընթացներին սկսել են շատ արագ արձագանքել օտարալեզու հայտնի լրատվամիջոցները: Ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն գրում է, թե նախագահներ Սերժ Սարգսյանի և Աբդուլլաh Գյուլի «ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում մեծ դժվարությամբ ստորագրվեցին հայտնի Արձանագրությունները, որոնք իրենցից ներկայացնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մանրամասն ծրագիր: Սակայն այսօր ստեղծվել է «ծայրահեղ բարդ բանակցային իրավիճակ», որի արդյունքում այս […]


Հունվար 22, 2010թ. 15:48

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կարող է փակուղի մտնել կամ ձախողվել այն դեպքում, եթե Թուրքիան շարունակի նախապայմանների լեզվով խոսել, ինչը որ անում է մինչև օրս կամ, եթե պարզվի, որ Թուրքիան պատրաստ չէ գնալ արձանագրությունների վավերացմանը։ ArmAr.am


Հունվար 22, 2010թ. 15:45

«Սերժ Սարգսյան–Իլհամ Ալիև անցյալ տարվա ակտիվ երկխոսությունը տպավորիչ առաջընթաց չարձանագրեց, բայց վստահաբար ամրապնդեց երկու երկրների նախագահների միջեւ հարաբերությունները, ինչը թույլ տվեց նրանց խորամուխ լինել այն հարցերում, որոնք պենք է լուծվեն»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ Նա ասել է, որ պաշտոնական Մոսկվան ակտիվորեն սատարում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսությանը: […]


Հունվար 22, 2010թ. 15:36

Հաճախ կարծիքներ են հնչում, թե Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը Հայաստանում կամ չեն արձագանքում, կամ ուշացումով են արձագանքում։ ՀՀ ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանը համաձայն չէ  նման կարծիք ունեցողների հետ, նա նշեց, որ պետք է կարողանալ իրարից տարբերել երեք բան` քարոզչություն, հակաքարոզչություն և պաշտոնական դիրքորոշումների արտահայտում։ «Մենք բանակցություններ ենք վարում, բայց չենք վարում բանակցություններ՝ բանակցությունների համար: Եթե […]


Հունվար 22, 2010թ. 15:34

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում ամփոփվում է միջնորդների տարածաշրջանային վերջին այցը: ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում այսօր հրապարկված հաղորդագրության համաձայն, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եւ վերահաստատել են բանակցություններին իրենց լուրջ մոտեցումը: «Սերժ Սարգսյանին ներկայացվել է 2007 թվականի Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որը ներառում է հակամարտության […]


Հունվար 22, 2010թ. 15:24

«Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին  հայկական կողմը բավականին շահեկան վիճակում է գտնվում»,- համոզված է ՀՀԿ խմբակցության անդամ, Աժ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «Մենք շահեկան դիրքում ենք այն առումով, որ միջազգային հանրության առջև մեր վարկանիշը բավականին բարձրացել է. մենք միջազգային իրավունքի տեսակետից կարգավորում ենք մեր հարևաների հետ հարաբերությունները` առանց նախապայմանների»: Պատգամավորի բնորոշմամաբ, ՍԴ որոշումը սառը ցնցուղ էր շատերի […]


Հունվար 22, 2010թ. 15:22

Այսօր Լրանում է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 89-ամյակը: Իր երաժշտական բազմամյա բեղուն գործունեության ընթացքում Բաբաջանյանը մշտապես հավատարիմ մնաց հայ երաժշտարվեստի ազգային ակունքներին: Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ: ArmAr.am


Հունվար 22, 2010թ. 15:05

2008-2009 թվականների ընթացքում կատարած գործունեության որոշ դրվագներ այսօր  ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց  Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Վերջինիս տեղեկացմամբ, այս տարի ՎՊ-ի հաստատված ծրագրով նախատեսում են ուսումնասիրություններ կատարել վարկային ծրագրերում, կրթական, մասնավորապես բուհական համակարգում: «Այս տարվա ծրագիրն ամփոփելուց հետո, մենք կարող ենք վստահաբար հայտարարել, որ առաջին երեք տարիների գործունեության ընթացքում Վերահսկիչ պալատը փաստորեն հասցրեց ուսումնասիրել […]


Հունվար 22, 2010թ. 14:30

«Մենք պետք է ձգտենք, որ ՍԴ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը 3 հիմնական հարցերի կապակցությամբ, ՀՀ կողմից ներկայացվեն որպես վերապահումներ: Եթե հայկական կողմը իսկապես բանակցել է առանց նախապայմանների, և միջնորդներն էլ  պնդում են, որ առանց նախապայմանների է, ապա առնվազն տաարօրինակ է որ ԱԺ-ն այդ վերապահումները չանի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ կուսակցության տեսակետը ներկայացրեց ԱԺ պատգամավոր […]


Հունվար 22, 2010թ. 14:10

Այսօր ՀՀ ԱԳ  նախարարությունում տեղի ունեցած  մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է ասել Թուրքիայի ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում, Է. Նալբանդյանն ընդգծեց, որ այն, ինչ ասել է Դավութօղլուն, հրապարակված է Թուրքիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, ուստի, կարիք չկար, որ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ այն մեկ […]