1993թ. հունվարի 21-ին Եվրախորհուրդը ընդունեց որոշում, որում ներկայացվում է «Ադրբեջանից բռնի տեղահանված» ավելի քան 300 հազար հայերի ողբերգական վիճակը: Որոշման մեջ նշված է, որ ԵԽ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացվող «դաժան շրջափակումը, որը հանդիսանում է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում»: Փաստաթղթում արտահայտված է հիշյալ կառույցի հստակ դիրքորոշումն այն մասին, որ […]
Հունվար 2010
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում գործող շախմատի ակադեմիան կոչվել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունով ArmAr.am
Թուրքիայի կառավարությունում նախօրեին գումարված նախարարների խորհրդի նիստն ընթացել է վարչապետ Թայիփ Էրդողանի նախագահությամբ և տևել շուրջ երեք ժամ: Կառավարության խոսնակ, պետնախարար և վարչապետի օգնական Ջեմիլ Չիչեքը նիստի ավարտից հետո հանդիպել է լրագրողների հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը: Չիչեքը հայտնել է, որ նախարարական ժողովի քննարկման օրակարգում եղել են երկրի ներքին կյանքի […]
Հիմա էլ Վրաստանի ադրբեջանական դեսպանատունն է նոտա հղել Վրաստանի ԱԳՆ-ին, բողոքելով, որ Ռուսթավի քաղաքում տեղադրված ցուցավահանակներից մեկի վրա Նախիջևանը պատկերված է հայկական դրոշի ներքո: Վահանակը տեղադրել է ավտոշուկայով զբաղվող ուկրաինական մի ընկերություն: Երեկ էլ Եգիպտոսի ադրբեջանական դեսպանատունն էր նոտա հղել Եգիպտոսի ԱԳՆ-ին և կրկին Ադրբեջանի քարտեզի կապակցությամբ, որը տեղադրվել էր եգիպտական կայքերից մեկում, և որտեղ […]
[Հապավումներով] Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնում է թուրք ժողովրդին և խոսում նրա անունից: Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) չի ներկայացնում համայն հայությանը, այլ ներկայացնում է միայն ՀՀ-ն բնակչությանը և կարող է հանդես գալ միայն նրա անունից, ինչպես արտոնում է ՀՀ-ն սահմանադրությունը, ըստ որի նրա իրավասությունները տարածվում են մոտ եռեսուն հազար քկ տարածքի և մոտ երեք միլիոն բնակչության վրա: Այս […]
Ադրբեջանական կեղծարարության մասշտաբներն ու նպատակները հասկանալու համար` հարկ է նաև ծանոթանալ նրանց իրականացրած միջոցառումներին ու ծրագրերին: Բաքվի հայկական ջարդերը սկսվեցին 1990թ.-ի հունվարի 13-ին: Նախքան այդ երբեմն որոշ տեղեր հայերի ահաբեկություններ, սպանություններ տեղի էին ունենում, սակայն 13-ից սկսած դա ընդունեց զանգվածային բնույթ: Ինչպես Սումգայիթում, այնպես էլ` Բաքվում, զորքերը մտցվում են հունվարի 19-ին, այն ժամանակ, երբ արդեն […]
Հունվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կրեմլում ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին: Ընդունելությունը նախորդել է ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային ֆոնդի` 2009թ մրցանակների հանձնման արարողությանը: Այդ մրցանակին արժանացել են Դմիտրի Մեդվեդևը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: ArmAr.am
Թուրքական առասպելի համաձայն, Էրգենեկոնն առասպելական վայր է Ալթայի լեռներում, որտեղ թուրքերի բոլոր նախնիները ժամանակին սպանվել են: Միայն մի երեխա է փրկվել, որին գայլն է խնամել: Հետագայում նրա ժառանգները բազմացել են, ու երբ դաշտավայրն այլևս չի հերիքել ապրելու համար, նրանք ուղիներ են փնտրել լեռներից այն կողմ անցնելու համար: Այստեղ ևս նրանց օգնության է հասել գայլը՝ լեռնանցք […]
Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային (Dafina Gercheva)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Դաֆինա Գերչևային Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գրասենյակների միջև արդյունավետ համագործակցություն է ձևավորվել եւ հույս հայտնեց, […]
Հունվարի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: Ամփոփելով Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության նախորդ տարվա ձեռքբերումները` կողմերը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե բազմակողմ, թե անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ: […]




