Չնայած ՀՀ ՍԴ-ի որոշման շուրջ Թուրքիայի հնչեցրած դժգոհություններին` ԱՄՆ պետդեպարտամենտը դրական է գնահատել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի, հայ-թուրքական արձանագրությունները չեն հակասում Հայաստանի Սահմանադրությանը։ «Մեր կարծիքով, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը դրական քայլ է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման, արձանագրությունների վավերացման գործընթացն առաջ տանելու տեսակետից։ Դատարանի որոշումը թույլ է տալիս, որպեսզի հայ-թուրքական արձանագրություններն այն […]
Հունվար 2010
Խոսելով հակամարտությունների կարգավորման մասին` միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հաճախ հայտարարում են, թե քանի որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր պատմական, քաղաքական իրավական առանձնահատկությունները, հետևապես, տվյալ հակամարտության յուրահատկությունից ելնելով էլ հարկ է փնտրել «համարժեք լուծումներ»: Այս մոտեցումը ընդունելի կլիներ, եթե գերտերությունները չփորձեին «համարժեք լուծումները» փնտրել միայն սեփական շահերի տիրույթում: Բանն այն է, որ շատ հաճախ […]
Փետրվարին Թել Ավիվում կազմակերպվելու է տուրիստական տոնավաճառ, որին Թուրքիան ծրագրում է մասնակցել շատ մեծ տաղավարով: Բայց Իսրայելում Թուրքիայի դեմ հայտարարված տուրիզմի բոյկոտը շարունակվում է ու հետզհետե ավելի լայն թափ ստանում: Իսրայելական արհմիությունների 98 տոկոսը մասնակցում է այդ բոյկոտին: Ըստ թուրքական «Anka» լրատվական գործակալության, արհմիությունները պահանջում են, որ Էրդողանը ներողություն խնդրի իր հակաիսրայելական ելույթների համար, եթե […]
Այսօր Սոչիում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի, և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպումը։ Երեք երկրների ղեկավարները մեկ անգամ ևս կփորձեն Ղարաբաղի խնդրի կարգավորման համար ուղիներ գտնել։ Նշենք, որ 2009թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 6 հանդիպում արդեն տեղի է ունեցել, ևս երկու հանդիպում կայացել է Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ։ Այսօրվա հանդիպումը […]
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ կդառնա թուրքական պատվիրակության անդամ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մևլյութ Չավուշօղլին: 41-ամյա թուրք խորհրդարանականը այդ պաշտոնում կփոխարինի 63-ամյա իսպանացի սոցիալիստ Լուիս Մարիա դե Պուչին: Մևլյութ Չավուշօղլին ԵԽԽՎ-ն կղեկավարի երկու տարի:
Արցախյան հակամարտության սկզբնական շրջանում, երբ կոմկուսի փեշերի տակ բոլոր հարցերը բացառապես «խաղաղ» ճանապարհով էին կարգավորվում, բնականաբար, ասպարեզ հանվեցին փաստաթղթեր, պայմանագրեր և Արցախի հայկականությունն ապացուցող պատմական զանազան տեղեկագրեր, որոնց նպատակը կրեմլյան կլոր կամ քառակուսի գլուխների մեջ իմացական հանգույցներ աշխուժացնելով` պատմական ճշմարտությունը վերականգնելն էր: Այլ ճանապարհ ժամանակի տեսահորիզոնում չէր գծագրվում: Հայ-ադրբեջանական քարոզչական պայքարն էլ այդ ժամանակ /նաև […]
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային լիագումար նիստը, որը կշարունակվի մինչև հունվարի 29-ը: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ձմեռային այս նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվի, այդ թվում նաև` ՀՀ ԱԺ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացույթունը: «ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և […]
«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցի համաձայն` խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակն Ադրբեջանում շատ վատ է: Երկրի իշխանությունները հալածում են լրագրողներին` նրանց դեմ չափից ավելի եռանդագին օգտագործելով զրպարտության համար քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը: Զեկույցում հիշատակված են ազատազրկման դատապարտված բլոգերներ Է.Միլլինի և Ա.Հաջիզադեի, լրագրողներ Է.Ֆատուլաևի ու Հ.Զախիդի անունները: ArmAr.am
Ժամանակագրություն 1992թ. հունվարի 25-26-ին ադրբեջանական բանակի կանոնավոր ստորաբաժանումները պաշտպանության նախարար` Թ.Մեհդիևի ղեկավարությամբ գրոհում են Քարին Տակ գյուղը: Դա Ադրբեջանի Հանրապետության անկախության հռչակումից հետո Բաքվի առաջին խոշոր օպերացան էր, որ կազմակերպվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Երկու օրվա ընթացքում հայ աշխարհազորականները գլխովին ջախջախում են Շուշիից գրոհող ադրբեջանական ստորաբաժանումներին: Սա իր անկախությունը վերագտած ԼՂՀ-ի առաջին խոշոր ռազմական […]
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՍԴ որոշումը` հայ-թուրքական արձանագրությունների մասին միայն այն է, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանը, այլ ոլորտներ, ըստ Սահակյանի, չեն կարող պարտադրաբար լինել ՀՀ ԱԺ-ի համար: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մեր օրենսդիրները չգիտեն իրենց իսկ ընդունած օրենքները: Հայաստանի Հանրապետության օրենքը Սահմանադրական դատարանի մասին (2006թ.) միանշանակ […]




