Հունվար 2010

Հունվար 25, 2010թ. 18:27

Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Նիշի եպիսկոպոս Իրինեոսին` Պեչսկի արքեպիսկոպոս, Բելգրադի և Կարլովցի միտրոպոլիտ, Սերբ Ուղղափառ Եկեղեցու պատրիարք ընտրվելու և գահակալության առիթով: «Սուրբ Հոգու ներշնչմամբ և ի նշան Սերբ Ուղղափառ Եկեղեցում Ձեր օրինակելի հոգևոր առաջնորդության, Դուք ընտրվեցիք որպես Սերբիայի Եկեղեցու առաջին սպասավոր և կոչվեցիք առաջնորդելու մի ժողովրդի, […]


Հունվար 25, 2010թ. 18:03

Այսօր Սոչիում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հերթական եռակողմ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հանդիպման երկրորդ մասին մասնակցել են նաեւ երեք երկրների արտգործնախարարները:  Այս մասին  տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը: Սոչիի հանդիպումը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Նախագահների միջեւ 2010թ. առաջին շփումն […]


Հունվար 25, 2010թ. 17:58

Հունվարի 26-ին մեկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին, հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի հետ: Նույն  օրն իսկ` Նիկա Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:


Հունվար 25, 2010թ. 17:56

Հունվարի 26-29-ը Երեւանում անցկացվելու է ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող կապի, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «Համատեղ ձգտում — 2010» զորավարժության նախնական պլանավորման համաժողովը, որը զորավարժության պլանավորման չորս փուլերից երկրորդն է: Առաջին փուլն անցկացվել է Սերբիայում 2009 թվականի նոյեմբերին, իսկ հաջորդ երկու փուլերը կանցկացվեն Բոսնիա-Հերցեգովինայում եւ Մոնտենեգրոյում: Բուն զորավարժությունը տեղի կունենա Գերմանիայում և Ռումինիայում 2010 […]


Հունվար 25, 2010թ. 17:44

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԵԽԽՎ ամենամեծ կուսակցության` Եվրոպայի ժողովրդական կուսակցության-EPP բյուրոն չի հաստատել  հայկական պատվիրակության լիազորությունները։ Մեկնաբանելով տեղի ունեցածը,  ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա  Ալավերդյանը նշեց, որ գործընթացային առումով, այն, ինչ տեղի է ունեցել, ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ՀՀ ԱԺ  նախագահը   որոշումներ ընդունելիս, պետք է ավելի զգոն լինի։ ArmAr.am


Հունվար 25, 2010թ. 17:37

«2010-ին Պաշտպանության նախարարության գոծունեության հիմքում լինելու են որակի բարձրացումը և պաշտպանական բարեփոխումները: Այս տարի այդ ուղղություններին կավելանա ևս մեկը` գիտելիքի տարի է հայտարարվելու նաև բանակում: Միայն գիտելիքներով մարդիկ կարող են իրենց մեջ ձևավորել մարտական վարպետություն` այսինքն, հմտություններ և ունակություններ, որոք կներդնեն հայրենիքի պաշտպանության գոծում: կարևոր չէ հակառակորդի քանակական առավելությունը, եթե մեր զինվորները մարտի դաշտում հանդես […]


Հունվար 25, 2010թ. 17:24

Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչները ստորագրահավաք են կազմակերպել՝ խնդրելով Վրաստանի ղեկավարությանը վերականգնել հայալեզու «Մոամբե» տեղեկատվական ծրագիրը: Վրաստանի հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող հայալեզու ծրագիրն արդեն 3- րդ ամիսն է, ինչ դադարեցվել է: Նույն վիճակում են նաեւ մյուս փոքրամասնությունների ազգային լեզվով հեռաձարկվող հաղորդումները: Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում հայալեզու ծրագրի երկրպագուները ամեն անցնողի հարցնում են` չգիտե՞ք երբ կլինի հաղորդումը: […]


Հունվար 25, 2010թ. 17:10

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր ձմեռային նստաշրջանի ընթացքում հաստատել է բոլոր ազգային պատվիրակությունների լիազորությունները՝ բացի Հայաստանի եւ Ալբանիայի պատվիրակությունների: Խորհրդարանականները, Риа новости գործակալության փոխանցմամբ, նշել են, որ Հայաստանի խորհրդարանը չարաշահել է պատվիրակության ձեւավորման կանոնները: Որոշվել է մասնագիտական հանձնաժողով ստեղծել՝ այդ երկրների վերաբերյալ հարցը հինգշաբթի քննարկելու համար: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մշտական կազմից […]


Հունվար 25, 2010թ. 16:56

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին «Hurriyet» թերթի հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ թեև Թուրքիան և Ռուսաստանն ավելի սերտ հարաբերություններ և տնտեսական կապեր են ստեղծում, սակայն այդ զարգացումները «ռազմավարական գործընկերության» արդյունք չեն, այլ «հասարակական շահերի»: Ըստ դեսպանի, Սևծովյան տարածաշրջանի, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի հասարակական շահերի տեսակետից Թուրքիան ու Ռուսաստանը վերածվում են լավ գործընկերների, մասնավորապես՝ […]


Հունվար 25, 2010թ. 16:51

Նախագահների եռակողմ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ  այսօրվա եռակողմ հանդիպման հիմնական արդյունը եղել է այն պայմանավորվածությունը, ըստ որի, կողմերն առաջիկայում կներկայացնեն խնդրի կարգավորման իրենց ձևակերպումները։ Այդ ձևակերումները  հետագայում կընդգրկվեն  Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին երկկողմ համաձայնագրում։ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ շատ կարևորն է, որ կողմերի միջև կա փոխադարձ ըմբռնում, […]