Հունվար 2010

Հունվար 13, 2010թ. 16:51

Հունվարի 13-ին լրանում է Բաքվում հայերի ջարդերի 20-ամյակը, որոնք դարձան «ինտեռնացիոնալ» համարվող ադրբեջանական մեկ այլ քաղաքում`Սումգայիթում 1988թ. փետրվարին հայերի կոտորածների անմիջական եւ տրամաբանական շարունակությունը: Անպատիժ չարիքը կրկնվեց` ընդլայնելով իր մասշտաբները: 1990թ.   հունվարի 13-19-ը, մարդկանց դեմ ամենադաժան պատժամիջոցների կիրառմամբ, Բաքվի կոտորածը վերջակետ դրեց  այդ երկրի պետականաստեղծ ազգերից մեկի ներկայացուցիչներից`Բաքվի փառք ու պարծանք հանդիսացող ժողովրդից` հայերից Ադրբեջանի […]


Հունվար 13, 2010թ. 16:29

«Անատոլու» գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Մոսկվայի պետական համալսարանում, հայտարարել է, թե հայերը պետք է անհապաղ դուրս գան ազատագրված տարածքներից, ինչը Ադրբեջանի հետ տևական բարիդրացիական հարաբերությունների հիմք կհանդիսանա:


Հունվար 13, 2010թ. 16:02

Ամեն տարվա պես` 2009թ. դեկտեմբերի վերջին օրերին հայերս, կարծես մի անհայտ ուժի հրահանգով, դատարկեցինք մեծ ու փոքր խանութները, ներողություն, մինի և սուպերմարկետները: Թե քանի հազար տոննա մթերք իրացվեց` հայտնի չէ, սակայն անցնող տարվա վերջին օրը կրկին արձանագրվեց, որ ամանորյա սեղանների ոտքերը մի կերպ դիմացան բազմատեսակ կերակուրների ծանրությանը: Համաշխարհային ճգնաժամն ու  գործազրկությունը հերթական անգամ ոչ մի […]


Հունվար 13, 2010թ. 15:32

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի անվանակոչության տոնը: Ըստ ավանդույթի, ծննդյան 8-րդ օրը Հիսուսը, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլպատվել է եւ անվանակոչվել. Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ: Նշենք, որ Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։ ArmAr.am


Հունվար 13, 2010թ. 15:10

Այսօր կեսգիշերին մենք տոնելու ենք հին Նոր Տարին։ Հին եւ նոր տոմարների միջեւ տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Հայաստանում Նոր՝ Գրիգորյան տոմարը հաստատվել է 1920 թվականին։ Հետաքրքրականն այն է, որ այս տոմարն Արեւմուտքում հաստատվել է 1582թ. հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատելով, որ Հուլյան տոմարը մինչեւ 16-րդ դարը տվել է […]


Հունվար 13, 2010թ. 15:00

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ՀՅԴ-ն համոզված է, որ Սահմանադրական դատարանը բավարար հիմք ուներ հայ-թուրքական արձանագրությունները Սահմանադրությանը հակասող ճանաչելու համար: Բայց սրանով հանդերձ ՀՅԴ-ն կարծում է, որ  իր արտահայտած  մտահոգությունները որոշակիորեն արտացոլված են  ՍԴ որոշման մեջ: Եվ այսօր Դաշնակցությունը գտնում է, որ ՍԴ որոշման մեջ տեղ […]


Հունվար 13, 2010թ. 14:50

Այսօր  «Փաստարկ» ակումբում Աժ պատգամավոր Վարդան Խաչատրյանը հայտարարել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի մոսկովյան եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցերը վկայում են, որ արտաքին քաղաքականության ոլորտում` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով մտել ենք ճնշումների շրջան: Նա հիմնականում խոսել է ոչ թե ներքաղաքական, մասնավորապես, ՍԴՀԿ ներսում խմորումների մասին, այլ վերլուծել է […]


Հունվար 13, 2010թ. 14:25

Բաքվի ջարդերից ացել է 20 տարի: Ողբերգությունն ապրած ականատեսները պատմում են իրողությունն ու փաստում` կատարվածը ցեղասպանություն էր: «Բաքվի համերկրացիների միություն» կազմակերպության նախագահ Ռոբերտ Խաչատրյանը համոզված է, որ աշխարհին կարող ենք ապացուցել Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանության փաստը, եթե պետական մոտեցում ցուցաբերվի. «Հասարակական կազմակերպությունները չեն կարող միայնակ գործը գլուխ բերել: Մենք կարող ենք փաստեր, տվյալներ, ապացույցներ հավաքել, […]


Հունվար 13, 2010թ. 13:50

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր վերջին հրաժեշտ են տվել ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանին: Հավաքվել էին նրա ընտանիքի անդամները, մտերիմներն ու գործընկերները: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողներին պատմել է, թե Ֆադեյ Սարգսյանին ճանաչում է մանկուց` մտերիմ էին ընտանիքներով. «Փայլուն անձնավորություն էր, բարի, հոգատար, մեր ընտանիքի դժվարությունների ժամանակ միշտ մեր կողքին է եղել, չափազանց ազնիվ էր, նպատակային […]


Հունվար 13, 2010թ. 13:48

Մեր զրուցակիցն է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը -Միայն 20-րդ դարում Բաքվում երեք անգամ հայկական ջարդեր են կազմակերպվել. 1905թ.,1918թ. և վերջինը՝ 20 տարի առաջ։ Ինչո՞ւ մինչ այժմ այդ ջարդերին, մասնավորապես վերջին ջարդերին, որևէ գնահատական չի տրվել։ -Առաջին խնդիրը, որը ծագում է տվյալ հարցի կապակցությամբ, այն է, թե ո՞վ պետք է հետամուտ լինի, որպեսզի Բաքվում […]