Հունվար 2010

Հունվար 14, 2010թ. 16:39

Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը մեր երկիր` Հանրապետության Նախագահն ասել է. «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ 2009թվականին մեր ռազմավարական գործընկերությունը համալրվել է որակական նոր տարրերով, պահպանվել է քաղաքական ինտենսիվ երկխոսության բարձր մակարդակը, ամրապնդվել են տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը»: Նշելով, որ Հայաստանը հետագայում եւս ջանքեր կգործադրի երկկողմ փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ` Նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք շնորհակալ ենք […]


Հունվար 14, 2010թ. 16:32

«Ես կարծում եմ, որ մեր դիվանագիտության կոպիտ սխալն էր, եթե ոչ ձախողումը, թույլ տալը, որ հայ-թուրքական արձանագրություններում ամրագրվեր փաստացի սահմանի ճանաչման վերաբերյալ դրույթը: Դա իսկապես որևէ առնչություն չունի ոչ համատեղ սահմանի բացման հետ, ոչ էլ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ Կան բազմաթիվ դեպքեր, երբ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, բայց դա չի համակցվել երկու պետությունների միջև գոյություն […]


Հունվար 14, 2010թ. 16:12

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի կարծիքով Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացնի առանց վերապահումների։ Ըստ նրա՝ միջազգային երկկողմ պայմանագրերի դեպքում ճիշտ չէ վերապահումներ անել, որովհետև դրանք կազմվում են երկու կողմերի միջև նախօրոք համաձայնեցված դրույթների հիման վրա։  Վերապահումները հիմնականում արվում են բազմակողմ միջազգային պայմանագրերի դեպքում։ Հայ-թուրքական արձանագրությունների պարագայում, ըստ Վ.Պողոսյանի, վերապահումներ կարող են կատարվել ԱԺ-ում դրանց վավերացման ժամանակ։ […]


Հունվար 14, 2010թ. 15:43

«Սահմանադրական դատարանի որոշումը լուրջ ազդանշան է Թուրքիայի համար, որ պետք է ստանձնած պարտավորությունները կատարել»,- այսօր այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին զույգ արձանագրությունները ստորագրելով` Հայաստանը, ինչպեսև Թուրքիան,  իրենց վրա պարտավորություն են վերցրել իրենց երկրներում վավերացնել […]


Հունվար 14, 2010թ. 15:20

«NYC Partnership» միջազգային վարկանիշային ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենակեղտոտ 30 քաղաքների ցուցակը, որը գլխավորում է Բաքուն: Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել օդի աղտոտվածության, խմելու ջրի պիտանելիության, թափոնների վերամշակման աստիճանը, հիվանդանոցային ծառայությունների մատչելիության մակարդակը, վարակիչ հիվանդությունների տարածվածության աստիճանը: ArmAr.am


Հունվար 14, 2010թ. 15:09

Ս.թ. հունվարի 14-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Ողջունելով Սերգեյ Լավրովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ռուսաստանի արտգործնախարարն այս տարի Հայաստան այցելող առաջին բարձրաստիճան հյուրն է, եւ դա նշանավորում է հարաբերությունների այն բարձր մակարդակը, որ առկա է երկու բարեկամ ժողովուրդների եւ դաշնակից պետությունների միջեւ: […]


Հունվար 14, 2010թ. 14:50

2010 թվականը բավական լուրջ փորձությամբ մեկնարկեց: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերվա ուժեղ քամին հանկարծակիի բերեց շատերին: Շատերին, բայց ոչ Փրկարար ծառայությանը: Որ ուժեղ քամիներ են սպասվում, այստեղ արդեն գիտեին մոտ մեկ օր առաջ: Առանց ուշացնելու` ծառայության ստորաբաժանումներին տրվել են համապատասխան հրահանգները: «Մեզ նախօրոք զգուշացրել էին: Մեր արագ արձագանքման խմբերը պատրաստության բարձր մակարդակի էին բերվել»,- մանրամասնում […]


Հունվար 14, 2010թ. 14:40

Հունվարի 4-ին մահացել է ադրբեջանցի 33-ամյա զինծառայող Յաշար Ջաֆարովը: Բժշկական եզրակացության մեջ ասվում է, որ մահը վրա է հասել 2009թ. հունվարի 4-ին` թոքային անբավարարությունից և սրտի նոպայից: Մահացածի եղբոր պատմելով, ինքը Յաշարի հետ վերջին անգամ խոսել է հունվարի 3-ին` հեռախոսով, և նա առողջությունից չի դժգոհել: Յաշարը 2 ամսվա ծառայող էր: ArmAr.am


Հունվար 14, 2010թ. 14:30

Ադրբեջանում ընթացքի մեջ է անցյալ տարի մայիսի 23-ին Սեյֆալինի փորձադաշտում 5 զինծառայողի գնդակահարած Օրխան Սաֆարովի դատավարությունը: Նրա հարազատներն ասում են, որ սպաներից մեկը Օրխանին ստորացնելու նպատակով միզել է նրա վրա, ինչն էլ նրան մղել է հանցագործության:


Հունվար 14, 2010թ. 14:00

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ-ի որոշումից հետո ընդդիմությունը արդեն փոխելու է պայքարի իր ռազմավարությունը: Թե ի՞նչ մարտավարություն է որդեգրելու ՀՅԴ-ն, Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մի քանի փակագծեր է բացել այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Նախ, Վ. Հովհաննիսյանը նկատել է, թե ինքն անձամբ բավարարված չէ ՍԴ-ի որոշումից, քանզի համոզված է, որ ներկայացված բոլոր փաստարկներն ու […]