Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին Աբխազիայի Հանրապետության իշխանությունների հրավերով ժամանել է Սուխում եւ մասնակցել Նախագահի պաշտոնում վերընտրված Սերգեյ Բաղապշի երդման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Իր շնորհավորական խոսքում Արցախի Հանրապետության ղեկավարը արդյունավետ աշխատանք է մաղթել Սերգեյ Բաղապշին, բարեկեցություն եւ խաղաղություն` Աբխազիային ու նրա ժողովրդին: ArmAr.am
12 Փետրվար 2010
Հայաստանում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը տարիներ շարունակ բազմաթիվ փորձությունների միջով անցնելով, այսօր էլ արդիկան է և շարունակում է մնալ պետական մարմինների ուշադրության կենտրոնում: Այս ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների դրական արդյունքները պարբերաբար լուսաբանվեցին զանգվածային լրատվամիջոցների կողմից: Սակայն անհերքելի փաստ է, որ աղքատության մակարդակը Հայաստանում նվազման չնչին տոկոսներ է գրանցել: 2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ավելի բարդացրեց իրավիճակը: […]
Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 4-ին: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: Պահքի 40 […]
Դաշքեսանի շրջանի Խոշբուլաղ գյուղում տեղակայված զորամասում հունվարի 28-ին տեղի ունեցած կոտորածի հետ կապված քրեական գործի ընթացքի մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվում: Սակայն տեղեկացված աղբյուրներից «Ենի մուսավաթին» հայտնի է դարձել, որ զորամասում հետաքննություն կատարող քննիչները 24 քրեական գործ են սկսել: Այդ զորամասում ծառայող զինվորներին եւ սպաներին սկսել են տեղափոխել այլ զորամասեր եւ նրանց փոխարինել […]
«ՀՀ նախագահի լոնդոնյան ուղերձը չէր կարող լինել միայն ներքին սպառման համար»,- ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` պաատսխանելով ArmAr.am-ի լրագողի հարցին և մեկնաբանելով այն տեսակետը, թե «Չաթըմ Հաուսում» Սերժ Սարգսյանի ուղերձը ներիքն սպառման համար էր միայն: Նա վստահ է, որ դա միայն անգլիական հասարակությանը չէր ուղղված. «Չաթըմ հաուսը» բավականին ազդեցիկ […]
Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը փետրվարի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական հատուկ գրասենյակի ղեկավար, ծովակալ Էդուար Գիյարի հետ: ՀՀ պաշտպանության նախարար շնորհավորել է ծովակալ Գիյարին Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել […]
Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Դեյր Զոր: Պատվիրակությանը ընդունեցին Դեյր Զորի նահանգապետ Հուսեյն Առնուսը և Բաաս կուսակցության Դեյր Զորի նահանգային կառույցի ղեկավար Տահա Խալիֆան: Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք կարևորեցին Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը և հույս հայտնեցին, որ այն կամրջի դեր կխաղա ՀՀ և Դեյր Զոր նահանգի […]
Փետրվարի 15-ին` ժամը 11.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի կունենա «Քաղաքական ինստիտուտներ ու գործընթացներ» մասնագիտությամբ ասպիրանտուրայի բացումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ասպիրանտուրան նպատակ ունի պատրաստելու անվտանգության քաղաքագիտության ոլորտում ԱՌՀԻ-ի հետ համագործակցող առաջատար մասնագետներ, ստեղծելու նրանց գործնական հետազոտական հմտությունների զարգացմանը նպաստող միջավայր, […]
Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Լրացավ մեծանուն գրողի, հրապարակախոսի 75-ամյակը: Այսօրվանից էլ մեկնարկում է Հրանտ Մաթևոսյանին նվիրված միջոցառումների շարքը: Հրանտ Մաթևոսյանը 1995-2000թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել և հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով: ArmAr.am
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սրբոց Վարդանանց տոնը Փետրվարի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սրբոց Վարդանանց տոնի առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Քարոզի ընթացքին անդրադառնալով սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին` պատարագիչ Սրբազանը մասնավորապես նշեց. «Չվախենանք նրանցից, որ կարող են մարմինը սպանել։ Հոգին սպանելն անհնարին է: Մարդիկ իրար […]




