15 Փետրվար 2010

Փետրվար 15, 2010թ. 16:34

Բաքուն կոչ է անում Էստոնիայի կառավարությանը  վերջ տալ  քրեական պատասխանատվության ենթարկված ադրբեջանցիների նկատմամբ կիրառվող անարդարությանը ։ Անարդարությունն էլ, պարզվում է, իրականացվում է թմրանյութերի առավել խոշոր չափերի մաքսանենգությամբ զբաղվելու մեղադրանքով ազատազրկված ադրբեջանցիների նկատմամբ։ Խոսքը  2005թ. տեղի ունեցած, հասարակական շատ մեծ հնչեղություն ունեցող քրեական մի գործի մասին է, որտեղ ադրբեջանցի գործարարները, կամ ավելի ճիշտ՝ առավել խոշոր չափերի […]


Փետրվար 15, 2010թ. 16:15

«Ես հիմքեր չունեմ հավատալու վրացական իշխանությունների այն խոստմանը, թե Վրաստանում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին կվերականգնվի,- ասում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության հայաստանյան գրասենյակի  տնօրեն, հուշարձանագետ Սավել Կարապետյանը: -Դրանք հերթական սուտ խոստումներ են, քանի որ Սուրբ Գևորգից առաջ էլ նման խոստում էր տրվել Հավլաբարում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին կամ Կարմիր ավետարան եղեկեցու մասին»: Նա վստահ է, […]


Փետրվար 15, 2010թ. 16:00

Բրյուսելում գտնվող «,Հայաստանի եվրոպական ընկերներ,, կազմակերպությունը բաց նամակով դիմել է Եվրամիության ղեկավարությանը` հորդորելով բոլոր հնարավոր միջոցները գործադրել, որպեսզի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը չտապալվի։ Նամակն ուղղված է Եվրոպական խորհրդարանի նախագահ Երժի Բուզեկին, ԵՄ արտգործնախարար բարոնուհի Աշտոնին, Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Գաբրիելե Ալբերտինիին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության նախագահ […]


Փետրվար 15, 2010թ. 15:50

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների մեծ մասը քվեարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին. Այս մասին  հայտնում է Ֆրանսիայում հայ համայնքի Nouvelles d’Arménie թերթի թղթակից Ժան Էքյանը: Այս շաբաթ Համայնքների պալատի (բրիտանական խորհրդարանի ստորին պալատը)՝ Օսմանյան Թուրքիայում հայերի եւ ասորիների ցեղասպանությունների փաստը ճանաչած անդամների թիվը հասել է 254-ի: Հարկ է նշել, որ 646 պատգամավորներից 495-ը ունեն ընտրվելու […]


Փետրվար 15, 2010թ. 15:40

Այսօր Միացյալ Նահանգներում տոն է` պետականորեն նշվում է Նախագահների օրը: Այն նվիրվում է երկու ականավոր ամերիկյան առաջնորդներին` Ջորջ Վաշինգթոնին և Աբրահամ Լինկոլնին:Չեն աշխատում պետական հիմնարկներն ու դպրոցները, բաըց, ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, խանութներում կազմակերպվում են ձմեռային հսկայական տոնավաճառներ` մեծ զեղչերով: Հատկանշական է, որ դրանից հետո տեսականին ամբողջովին փոխարինվում է ամառայինով: ArmAr.am


Փետրվար 15, 2010թ. 15:25

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կանադայի Վանկուվեր քաղաքում փետրվարի 12-ին մեկնարկած 21-րդ ձմեռային օիմպիադայում Հայաստանը ներկայացնում են 4 մարզիկներ` դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք, արագավազք, 15 կմ), Քրիստինե Խաչատրյանը (Գյումրի, արագավազք, 10 կմ), լեռնադահուկորդներ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը և Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր, երկուսն էլ` հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք)։ Այսօր մրցապայքարի մեջ կմտնեն  Քրիստինե Խաչատրյանն ու Սերգեյ Միքայելյանը։ Քրիստինե Խաչատրյանը […]


Փետրվար 15, 2010թ. 15:11

Բելգիայում երկու ուղեւորատար գնացքների ճակատային բախման հետևանքով փետրվարի 15-ին զոհվել է առնվազն 20 մարդ: Ինչպես հաղորդում է VRT-ն, աղետը տեղի է ունեցել բելգիական մայրաքաղաքից 15 կմ հեռավորության վրա՝ Հալե քաղաքի մոտ տեղական ժամանակով ժամը 8։30-ին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ առաջին վագոնները դուրս են թռել ռելսերից: Գնացքների երթևեկությունը այդ հատվածում՝ նաեւ Բրյուսելի եւ Փարիզի […]


Փետրվար 15, 2010թ. 14:50

Թուրքական «Sabah»  թերթը հրապարակել է թուրք վերլուծաբան Օմեր Թաշփնարի «ԱՄՆ-ի հետ առաջիկա քննությունները» հոդվածը, որտեղ քննարկվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները հայ-թուրքական կարգավորման գործընթացի տեսանկյունից: Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցությունը շատ շուտով լուրջ խնդիրներ է ունենալու Միացյալ Նահանգների հետ: «Դրանցից մեկը ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի արշավն է, մյուսը ԱՄՆ-ի ցանկությունն […]


Փետրվար 15, 2010թ. 14:31

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր պաշտոնական նամակ է հղել ԵԽԽՎ մշակույթի, գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Էնդրյու Մակինթոշին: ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ասաց, որ  անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակ Հուսեինովի կողմից տարածած ապատեղեկատվությանը հանձնաժողովի նախագահին հղած նամակում ինքն ընդգծել է, որ սուտը, կեղծիքն ու ապատեղեկատվությունը չեն կարող և չպետք է ընդունելի լինեն […]


Փետրվար 15, 2010թ. 14:25

Նախօրեին Բաքվում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ է տեղի ունեցել: Մի խումբ հավատացյալներ` Մուհամմեդ Մարգարեի մահվան տարելիցի առթիվ, որոշել էին մետրոյի «Նիզամի» կայարանից դեպի Շեհիդների պուրակ քայլերթ իրականացնել: Սակայն ոստիկանությունը կտրուկ կասեցրել է հավատացյալների նախաձեռնած միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը: Ոստիկաններին հատկապես զայրացրել է այն փաստը, որը երթի մասնակիցները Նարիմանովի փողոցով անցնելիս […]